twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պետնախարարի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

17 Մայիսի 2023 17:17

Մայիսի 17-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Մեծ Բրիտանիայի՝ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ-ի հարցերով պետնախարար Թարիք Մահմուդ Ահմադի հետ։

Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը։

Ջեյհուն Բայրամովը նշել է քաղաքական և տնտեսական ոլորտներում արդյունավետ համագործակցության օրակարգի առկայությունը՝ էներգետիկ անվտանգության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի, կրթության, մշակույթի ոլորտներում, ընդգծել է հարաբերությունների հետագա զարգացման համար առկա հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։ Հիշեցնելով, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության ամենամեծ ներդրողն է, Ջեյհուն Բայրամովը գոհունակությամբ նշել է՝ համատեղ նախագծերի իրականացման փորձը և հավելել, որ Ադրբեջանը շահագրգռված է այս հաջող համագործակցության շարունակմամբ։ Ընդգծվել է՝ նավթագազային արդյունաբերության մեջ մեր երկրների ռազմավարական գործընկերության առկայությունը, այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների զարգացման լայն ներուժը։

Զրուցակցին մանրամասն տեղեկացնելով՝ հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների, ականային սպառնալիքների դեմ պայքարի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի մասին՝ Ջեյհուն Բայրամովը բարձր է գնահատել ականային վտանգի դեմ պայքարում Միացյալ Թագավորության կողմից մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը։

Caliber.Az
Դիտումներ: 46

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի հաղթանակների ևս մեկ գաղտնիքը Գլոբալ ազդանշան՝ խորհրդանիշ քաղաքից

94
21 Հունիսի 2025 12:14
2

Բաքուն պատասխանել է Բրյուսելին. Անտեսում են Միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը

90
19 Հունիսի 2025 11:47
3

Բաքվում ուսումնասիրել են՝ ռեզոնանսային գործերով ձերբակալված ռուսաստանցիների կալանքի պայմանները Մանրամասներ

86
19 Հունիսի 2025 10:27
4

Թրամփը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. Մենք հրաշք ենք ստեղծել այնտեղ

81
19 Հունիսի 2025 10:44
5

«Ցավոք, մենք որևէ պատասխան չենք ստացել Ռուսաստանի պաշտոնատար արձանցից» Ալիևը՝ AZAL ավաիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին

75
20 Հունիսի 2025 21:28
6

ASELSAN-ը պատրաստ է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում իր գիտելիքներով կիսել Ադրբեջանի հետ

60
19 Հունիսի 2025 12:12
7

Ղարաբաղը բաց է օտարերկրացիների համար ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

59
21 Հունիսի 2025 15:26
8

Բաքուն և Իսլամաբադը ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը

57
19 Հունիսի 2025 12:55
9

Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել իրաքցի գործընկերոջը

57
19 Հունիսի 2025 11:21
10

«Գլոբալ մեդիա ֆորումը պատահականորեն չի կազմակերպվել Շուշայում» Նախագահի օգնականը՝ մեդիա ֆորումի հարթակներում

56
20 Հունիսի 2025 21:31
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading