Քաղաքականություն
A+
A-
Վրաստանի պաշտպանության փոխնախարար. Ադրբեջանն ու Վրաստանն աշխատում են տարածաշրջանի ամրապնդման ուղղությամբ
23 Նոյեմբերի 2023 10:07
Ադրբեջանն ու Վրաստանը բարեկամներ և գործընկերներ են:
Այս մասին Caliber.Az-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավան։ Նրա խոսքով, Ադրբեջանն ու Վրաստանը աշխատում են տարածաշրջանի ամրապնդման ուղղությամբ. «Մեր երկրների միջև երկար տարիներ հաստատվել են բարեկամական և գործընկերային հարաբերություններ, որոնք ամեն օր ընդլայնվում են։ Այսօր մենք մեր ադրբեջանցի գործընկերներին ծանոթացրինք՝ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի աշխատանքին և պատմեցինք մեր արտադրած զինատեսակների ու սարքավորումների մասին»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը այցով գտնվում է Վրաստանում։
Caliber.Az
Դիտումներ: 151