twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանի խռովությունը ժամացույցի սլաքի հակառակ Եվ «խաղաղարարի» ճաքճքող պատմուճանը

12 Փետրվարի 2024 13:28

Ռուս քաղաքական գործիչ և բլոգեր Մաքսիմ Կացին է պատկանում՝ «ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ խռովության իդեալական առաջնորդի» մասին արտահայտությունը։ Այն չի ասվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ հարեւան պետության ղեկավարը հնարավոր լավագույն ձևով համապատասխանում է այս բնութագրմանը։ Առավել ևս, որ նա Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկավ հենց որպես «խռովության առաջնորդ»։

Հիմա Փաշինյանին ակտիվորեն ճնշում են։ Ճնշումները հիմնականում գործադրվում են ռեւանշիստների և նախկին իշխանությունների կողմից։ Ահա և պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018-23 թվականներին Նիկոլն ու ՔՊ-ն մսխեցին և ոչնչացրին հայերի 1988 թվականից ի վեր բոլոր ձեռքբերումները։ Հանուն իրենց իշխանության և օտար սեփականատերերի շահերի պահպանելուն՝ նրանք զրոյացրին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նախորդ բոլոր կառավարությունների ջանքերը»։

Փաշինյանի հասցեին նմանատիպ հայտարարությունները վերջին երեք տարիներին հնչել են նաև այլ քաղաքական գործիչների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետի նախկին համախոհների կողմից։ Ըստ ամենայնի, նա որոշել է միանգամից պատասխանել բոլորին՝ համապատասխան բովանդակությամբ ելույթով հանդես գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող ժողովում։ Անմիջապես նշեմ, որ նրան չհաջողվեց արդարանալ։ Ընդհակառակը, Փաշինյանը միայն ամրապնդեց իր, որպես փոփոխամիտ քաղաքական գործչի մասին կարծիքը։

«Եթե մենք հանցանք ենք գործել, ապա մեր հանցանքը կայանում է նրանում, որ չենք լսել ժողովրդի ձայնը։ Որովհետև վերջին 20 տարիների ընթացքում՝ լինի ընդդիմության, իշխանության, կամ նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվողների կարգավիճակում, բոլորին, ում որ տեսել ենք, ում տունն ենք մտել, մի կտոր հաց ենք կիսել կամ չենք կիսել, այդ սեղանների շուրջ միշտ հնչել է խաղաղության կենացը, ոչ հիմա, և նույնիսկ ոչ 20-ական թվականից հետո, դա եղել է 20-ական թվականներից առաջ»,- ստել է Նիկոլ Վովաևիչը։

Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ Փաշինյանը բազմիցս ու արմատապես փոխել է իր դիրքորոշումը բազմաթիվ հարցերում։ Նրա տեսակետները, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունների ներկայի ու ապագայի վերաբերյալ՝ միշտ փոխվել են։ Ու նույնիսկ հիմա էլ Փաշինյանը փորձում է և՛ ձուկ ուտել, և՛ տհաճություններից խուսափել՝ զարգացնելով հարաբերությունները Ֆրանսիայի ու ՆԱՏՕ-ի հետ, դրանով հանդերձ Կրեմլին համոզելով նրանում, որ այս ամենը ուղղված չէ Ռուսաստանի դեմ։

Նույնը վերաբերում է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի օկուպացիայի ողջ ընթացքում հայ հասարակության մեջ ոչ ոք պատրաստ չէր դիմել մեր հողերի խաղաղ վերադարձին։ Բայց հենց 2016 թվականի ապրիլյան մարտերում կրած պարտությունն էր, որ սկիզբ դրեց Սերժ Սարգսյանի ռեժիմի և ողջ ղարաբաղյան կլանի ավարտին։ Այնպես որ, այստեղ ոչ միայն Փաշինյանն է ստել, այլ նաեւ Զաքարյանը։

Այո, «խորովածային հեղափոխության» առաջնորդը օգտվեց՝ հայկական բանակի «անպարտելիության» առասպելի առաջին փլուզումից հետո հայ հասարակության մեջ հիասթափությունից։ Բայց, ստանալով իշխանություն, նա ամենևին չհետևեց հիմա իր կողմից հորինած հայ ժողովրդի խաղաղության ձգտումների հետքերով։ Ընդհակառակը, Փաշինյանը բանակցային գործընթացում գրավեց կոշտ, սադրիչ դիրքորոշում, միաժամանակ կատարելով նաև 44-օրյա պատերազմը անխուսափելի դարձրած մի շարք քայլեր։ Հիշեցնեմ, որ Հայաստանի խորհրդարանը Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրել է 2018 թվականի մայիսի 8-ին, և նա պատգամավորներին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ նրա հեղափոխությունը կհանգեցնի «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը»։ Ավելի ուշ նա ասաց, որ պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն դեպքում, եթե դրանց մասնակցեն ղարաբաղյան խունտայի ղեկավարները։ Այս ամենը ոչ մի կերպ չի կարելի անվանել Ադրբեջանի հետ խաղաղության ձգտումներ։

Բայց սա նրա վերջին սադրանքը չէր։ Փաշինյանը այնուհետև մեկ անգամ չէ, որ այցելել է օկուպացված Ղարաբաղ, և հանդիսանում է այն սադրիչ հայտարարության հեղինակը, թե «Ղարաբաղը՝ Հայաստան է և վերջակետ»։ Չէ որ նա է հրահրել 2020 թվականի ամռանը ռազմական գործողությունները Թովուզի ուղղությամբ, որի նպատակը ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ներգրավելն էր։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը եղել է նրանցից մեկը, ով հանցավոր հրաման տվեց ռմբակոծել ադրբեջանական խաղաղ քաղաքները՝ Գյանջան, Բարդան, Թերթերը և Մինգեչևիրը։ Արդյունքում զոհվեցին ադրբեջանցի խաղաղ բնակիչներ։ Այս առումով, խաղաղ ադրբեջանական բնակչությանը սպանելու պատրաստակամությամբ Փաշինյանը ոչնչով չի տարբերվում Հայաստանի մյուս ղեկավարներից։ Տարբերությունը միայն նրանում է, որ Փաշինյանը իշխանության ղեկին էր Հայաստանում, երբ նա պարտվեց Ադրբեջանին։

Դրանից հետո նրան ՀՀ-ում շնորհվել է «կապիտուլյանտի» կարգավիճակ։ Եվ հենց այս պարտությունից հետո, զրկվելով բանակից, որպես մարտունակ միավորի, 44-օրյա պատերազմի ընթացքում տեսնելով ավելի քան 11 000 դասալիքներին, գիտակցելով միջազգային իրավունքի և պատմական արդարության վերականգնմանը դիմակայելու Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության, ինչպես նաև նրանց հովանավորների, առաջին հերթին Ֆրանսիայի անկարողությունը՝ Փաշինյանը սկսեց «խաղաղասիրության» իմիտացիա անել։

Դրանով հանդերձ, Հայաստանը այնպես էլ չկատարեց 2020 թվականի նոյեմբերի 10-ին Փաշինյանի ստորագրած Եռակողմ հայտարարության շատ կետերը։ Հայաստանը շարունակեց ֆինանսավորել և զինել ղարաբաղյան անջատողականներին։ Նա նաև չի շտապում Ադրբեջանին վերադարձնել այն 8 գյուղերը, որոնք մինչև հիմա գտնվում են հայկական օկուպացիայի տակ։ Փոխարենը Հայաստանը զինվում է և հնազանդորեն կատարում է մեր տարածաշրջանում ամրապնդվել երազող երկրների կամքը՝ ստեղծելով նոր սադրանքներ։ Այո՛, դրա համար էլ զինում են Հայաստանին, դրա համար էլ Ֆրանսիան և մի շարք այլ երկրները ստեղծում են «Ադրբեջանի հնարավոր հարձակման» մասին առասպելը։ Այս ամենը՝ սադրանքներ են, որոնք Բաքվում արձանագրում են և որոնց պատրաստ են պատասխանել։ Եվ հայկական կողմից անցյալում և ներկայում այսքան սադրանքների առկայությունը միայն ապացուցում է Փաշինյանի՝ «խաղաղասեր քաղաքական գործչի» պատմուճանը իր վրա ձգելու փորձերի անհեթեթությունը։ Նա, իրականում «ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ խռովության իդեալական առաջնորդն է», դրանից ոչ ավել:

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 110

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Կեղծավորության աղացներ Նիդեռլանդները որպես նոր Ֆրանսիա

253
15 0Հոկտեմբերի 2024 12:36
2

Էրդողան. Թուրքիան չի մոռանա Ադրբեջանի օգնությունը երկրաշարժերի ժամանակ

124
15 0Հոկտեմբերի 2024 09:22
3

Փաշինյանը մաքրո՞ւմ է Հայաստանում ռուսամետ դաշտը Հովհաննիսյանն ու Վելիզադեն Caliber.Az-ի եթերում

108
17 0Հոկտեմբերի 2024 13:24
4

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ ընտրվելուց 21 տարի է անցել

85
15 0Հոկտեմբերի 2024 10:00
5

Քուրթուլմուշ. Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար

82
15 0Հոկտեմբերի 2024 11:29
6

Անհաջողակների հեղինակության գոլը տանտերերի հաղթական գոլի ֆոնին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

73
15 0Հոկտեմբերի 2024 09:08
7

Ֆիզուլիի ազատագրման չորրորդ տարեդարձն է

72
17 0Հոկտեմբերի 2024 09:52
8

Լաչինում տրամվայի գիծ կկառուցվի

68
15 0Հոկտեմբերի 2024 17:59
9

Համաձայն դիվանագիտության բոլոր կանոնների Ալիևը՝ խաղաղ գործընթացում ԵՄ դերի մասին

66
16 0Հոկտեմբերի 2024 12:46
10

Թուրալ Նովրուզովը Շուշայում նոր բնակելի շենքերի կառուցման մասին

61
15 0Հոկտեմբերի 2024 18:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading