Քրեական գործ է հարուցվել Հայաստանում ադրբեջանցի զինծառայողին խոշտանգելու փաստի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Հայաստանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողին խոշտանգելու փաստի առթիվ:
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հրապարակել են Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով անհայտ կորած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուի նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կադրեր։
Հրապարակված տեսանյութերի առնչությամբ Գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 115.2 հոդվածի հատկանիշներով (խոշտանգումներ, գերիների նկատմամբ դաժան կամ անմարդկային վերաբերմունք)։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրած անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
«Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ անօրինական գործողություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար կապահովվի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև դիմումներ կուղարկվեն օտարերկրյա պետությունների համապատասխան գերատեսչություններին», - ասվում է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։