Ֆիզուլիում սոցիալական վերականգնման հիմնարկի մասնաճյուղ կստեղծվի
2022 թվականին Ֆիզուլիի շրջանում՝ Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանը կից սոցիալական ծառայությունների գործակալության՝ բնակչության խոցելի խմբերի համար սոցիալական վերականգնման հիմնարկի մասնաճյուղ և ապաստարան կստեղծվի:
Caliber.Az-ը նախարարությանը հղումով հայտնում է, որ գործակալության սոցիալական վերականգնման հաստատությունն ու ապաստարանը, որոնք ներկայումս գործում են մայրաքաղաքում, ապահովում են սոցիալական հարմարվողականության և վերականգնման համար անհրաժեշտ ծառայություններ։ Ներկայում սոցիալական ծառայություններով ապահովված է 25 երեխա (նախորդ տարի՝ 68)։
Սոցիալական աշխատողների հետ միասին, այս հաստատություններում կաշխատեն նաև հոգեբաններ, բուժաշխատողներ, մանկավարժներ և դաստիարակներ, խմբակների ղեկավարներ, սպորտի և երաժշտության մասնագետներ, որոնքկմատուցեն վերականգնման անհրաժեշտ ծառայություններ։