Ադրբեջանական բանակի դիրքերը Շուշայի մոտ և Լաչինում կրկին հայտնվել են հայերի կրակի տակ
«Հունիսի 7-ին, ժամը 22:45-ին, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ Գարաքիլսայի շրջանի Բրուն բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից՝ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել՝ Լաչինի շրջանի Ահմեդլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
Իսկ հունիսի 8-ին՝ ժամը 07:40-ին, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները կրակ են բացել՝ Շուշա քաղաքի մոտ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Մեր ստորաբաժանումները համապատասխան կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել այդ ուղղություններում։
Բացի այդ, ապօրինի հայկական զինված կազմավորումների անդամները՝ գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ փորձել են մշտական ամրություններ կառուցել՝ Խոջալուի շրջանի ուղղությամբ տեղակայված մեր բանակի դիրքերի դիմաց:
Մեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։