Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը գործարար համաժողով կանցկացնեն
16 Օգոստոսի 2024 17:55
Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ստամբուլում տեղի կունենա՝ Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան գործարար համաժողովը։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի կոմիտեին (DEIK), որը հանդիսանում է ֆորումի կազմակերպիչը՝ Թուրքիայի Առևտրի նախարարության համակարգմամբ։
Կոմիտեի տվյալներով՝ համաժողովը կանցկացվի Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի, Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովի և Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Բաթիր Աթդաևի մասնակցությամբ։
«Սպասվում է, որ ֆորումին կմասնակցեն երեք երկրների գործարար կառույցների ղեկավարներ և գործարարներ», - հայտնել են DEIK-ում:
Caliber.Az
Դիտումներ: 93