Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը ADEX ցուցահանդեսում կներկայացնի նորագույն զենքեր
30 Օգոստոսի 2022 16:33
Ադրբեջանը սեփական արտադրության նորագույն ժամանակակից զինատեսակներ կցուցադրի Ադրբեջանի IV միջազգային պաշտպանական ցուցահանդեսում (ADEX), որը կանցկացվի Բաքվում այս տարվա սեպտեմբերի 6-8-ը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Արիֆ Բաբաևը։
Նրա խոսքով, ցուցահանդեսին կներկայացվեն ինքնաթիռներ, ավիացիա, մարտական զրահահամակարգեր, ռազմական հանդերձանք, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև զենքեր, որոնք կարևոր դեր են խաղացել 44-օրյա Հայրենական պատերազմում հաղթանակի հասնելու գործում։
Caliber.Az
Դիտումներ: 47