twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մեկ քայլ մինչ նոր պատերազմը Հայաստանին ինտենսիվորեն ապահովում են զենքով

18 Սեպտեմբերի 2024 17:39

«The Hindustan Times» հրատարակությունը վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել է այն մասին, որ Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ իր Սու-30ՍՄ կործանիչները արդիականացնելու խնդրանքով։ Երևանի այս խնդրանքը զարմանք չի հարուցում, քանի որ Հայաստանը վերջերս ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատել Հնդկաստանի հետ և նրանից տարբեր անվանակարգության սպառազինություն է գնում։
 
հնդկական լրատվամիջոցների համաձայն՝ Սու-30ՍՄ-ի արդիականացումը, որի վրա հույս է դնում Հայաստանը, իր մեջ ներառում է ավիոնիկա, ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգեր և սպառազինություն։ Այս տեղեկատվությունը հաստատում է նաև հնդկական «Business Standard» օրաթերթը, որը հայտնում է, որ խոսքը գնում է նաև օդ-օդ դասի հնդկական «Astra» հրթիռների գնման մասին։ Իր հերթին, Հայաստանի զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը «Tarang Shakti 2024» զորավարժությունների կուլուարներում «Hindustan Times»-ին տված հարցազրույցում ասել է, որ «Հայաստանը դիտարկում է Սու-30 կործանիչների արդիականացման հնարավորությունը «Hindustan Aeronautics Limited»-ի (HAL) օգնությամբ, որն այս ոլորտում մեծ փորձ ունի»: Նշենք, որ «HAL» ընկերությունը Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար ռուսական արտադրության կործանիչներ է արտադրում՝ Նաշիկում գտնվող իր ավիաարտադրական ստորաբաժման լիցենզիայով։
 
Երեւանի հետ Նյու Դելիի պաշտպանական համագործակցության ինտենսիվությունը ցույց է տալիս, որ Հնդկաստանը Ֆրանսիայի հետ միասին վերածվել է Հայաստանին ռազմական հիմնական մատակարարի և Հարավային Կովկասում լարվածության կատալիզատորի: Հիշեցնենք, որ Երևանը պետք է հնդկական «Akash-1S» հակաօդային պաշտպանության սեփական նախագծման համակարգը ստանա մինչև 2024 թվականի վերջը։ Հայաստանը 720 միլիոն դոլար արժողությամբ 15 նման համակարգեր պատվիրել է 2022 թվականին՝ դառնալով «Bharat Dynamics Limited» հարթակի առաջին միջազգային պատվիրատու։
 
Հարկ է նշել, որ Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելով՝ Հնդկաստանը այստեղ հետապնդում է իր աշխարհաքաղաքական նպատակները։ Այսպես, «The Jamestown Foundation»-ի վերլուծության մեջ ասվում է, որ Հայաստանի հետ Հնդկաստանի աճող գործընկերությունը ոչ միայն նպաստում է ռազմական տեխնիկայի արտահանմանը, այլ նաև Նյու Դելիին ապահովում է ռազմավարական ներկայություն Հարավային Կովկասում։ Վերլուծաբանները նշում են, որ դա Հնդկաստանին կօգնի  դիմակայել տարածաշրջանում Պակիստանի և Թուրքիայի ազդեցությանը և ընդլայնել Հնդկաստանի մուտքը եվրոպական և եվրասիական շուկաներ: Վերլուծության համաձայն՝ երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության խորացումը արտացոլում է տարածաշրջանային դաշինքների վերաձեւավորման նրանց ռազմավարական ջանքերը։ Հնդկաստանում Ուսանաս Աբխինավի հիմնադրամին առընթեր վերլուծական կենտրոնի տնօրեն Պանդյան այս տարվա հունվարին «ETV Bharat» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացահայտ հայտարարեց. «Հնդկաստանը պետք է դիմակայի Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքին, քանի որ Պակիստանը՝ մեր հին թշնամին է։ Հենց սա է պատճառը, որ Հնդկաստանը զինտեխնիկա է մատակարարում Հայաստանին»։
 
Այս համատեքստում Հնդկաստանը ընդլայնում է ռազմական համագործակցությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Հունաստանի հետ, որը լուրջ տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ։ 2023 թվականի օգոստոսին վարչապետ Նարենդրա Մոդիի Աթենք կատարած մեկօրյա պաշտոնական այցի ժամանակ հնդկական լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ այս իրադարձությունը «կարևոր ազդանշան կլինի Քաշմիրի հարցում Պակիստանի շահերին աջակցող Թուրքիայի համար»։ Այդ ժամանակ էլ «Financial Express» օրաթերթը հայտնել է որպես Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքին այընտրանք՝ Հայաստանի և Հունաստանի մասնակցությամբ ուժի նոր կենտրոն ստեղծելու Հնդկաստանի ծրագրերի մասին։ Հետևաբար, կասկած չկա, որ հնդկական ռազմական մատակարարումները Հայաստան՝ Նյու Դելիի դեմարշն է Բաքվի և Անկարայի հասցեին՝ Քաշմիրի հարցում նրանց դիրքորոշման պատճառով։
 
Հայաստանում չմարող ռեւանշիստական տրամադրությունների, ինչպես նաև ադրբեջանական կողմի արդարացի պահանջների վրա հիմնված խաղաղ պայմանագրի կնքումից Երևանի խուսափումների ֆոնին՝ Հնդկաստանի դիրքորոշումը նպաստում է Հարավային Կովկասի հետագա ապակայունացմանը։ Բուն Հայաստանում ակտիվ ռազմականացումը իրականացվում է «անվտանգության դիվերսիֆիկացման» պատրվակի տակ։ Հայաստանի իշխանություններն այս պատմությունը հնարել են իբր «ադրբեջանական ագրեսիայից» տուժած զոհի կերպարը պահպանելու հաշվարկով։ Այսպես, այս տարվա հունվարին իտալական «La Republiça» պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այն մասին, որ իբր ռազմականացման ուժեղացումը պայմանավորված է նրանով, որ Երևանը փորձում է դիվերսիֆիկացնել անվտանգության խնդիրները։ Հասկանալի է, որ Հայաստանի վարչապետի այս հայտարարությունների հետևում կանգնած են՝ իր ռազմական զինանոցը սպառազինության նոր տեսակներով համալրելու Երևանի ծրագրերը։
 
Հայաստանում արագացված ռազմականացման գործընթացը նույնիսկ մեկ օրով չի դադարում։ Այսպես, այս տարվա փետրվարին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել զենքի գնումների ոլորտում»։
 
«Այս գործընթացում մենք ձեռք ենք բերել նաև նոր գործընկերներ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքը Ֆրանսիայի և Հնդկաստանի մասին է, բայց խոսքը նաև այլ գործընկերների մասին է, որոնց մասին ես առայժմ չեմ ուզում խոսել»,- ասել է Պապիկյանը։
 
Այն ժամանակ հայ նախարարը չբացահայտեց Երեւանի ռազմատենչ ծրագրերի մանրամասները։ Սակայն օրերս Caliber.Az-ը արժանահավատ աղբյուրներից ինսայդերական տեղեկատվությամբ կիսվել է այն մասին, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջերս Հարավային Կորեա կատարած այցի (սեպտեմբերի 10-ին) շրջանակներում Սեուլում Հայաստան հարավկորեական զենք մատակարարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մասնավորապես, ըստ մեր պարբերականի տեղեկատվության՝ Սեուլում դիտարկվել է՝ կա՛մ «K1», կա՛մ նույնիսկ «K2 Black Panther» («Սև հովազ») տանկերի և սպառազինության այլ տեսակների ձեռքբերման հնարավորությունը։ Նշենք, որ K2 «Սև հովազ»-ը՝ հարավկորեական բանակի գլխավոր մարտական տանկն է, որը մշակվել է Պաշտպանության զարգացման գործակալության (Agency for Defense Development, ADD) և «Hyundai Rotem» ընկերության (Hyundai Motors-ի ստորաբաժանում) կողմից։
 
Ինչպես նաև, ըստ Caliber.Az-ի տվյալների՝  Երևան սպառազինության պոտենցիալ արտահանողների ցանկը կարող է լրացնել Ճապոնիան։
 
Ինչպես տեսնում ենք, Հայաստանը չի սահմանափակվում միայն Եվրոպայից և Հնդկաստանից ռազմական մատակարարումներով, նրա պլանների մեջ են մտնում ընդլայնել ռազմականացման աշխարհագրությունը Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հաշվին։ Մի կողմից խաղաղ պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին երկերեսանի հայտարարություններ անելով և մյուս կողմից ուժեղ զինվելով՝ Երևանը պարզ հասկացնել է տալիս, որ նրան պետք է Ադրբեջանի հետ պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն։
 
Պաշտոնական Բաքուն, իր հերթին բազմիցս Հայաստանի իշխանություններին զգուշացրել է այն ծանր հետեւանքների մասին, որոնց հետ Հայաստանը կարող է ընդհարվել տարածաշրջանում նոր ռազմական առճակատման դեպքում։ Նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա ապրիլին ԱԴԱ համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում՝ իր ելույթում ուղղակիորեն հայտարարեց այն մասին, որ Ադրբեջանը պատասխան քայլեր է ձեռնարկելու Հայաստանի ուժեղացված ռազմականացման հետ կապված։
 
«Մենք չենք կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը մեր դեմ զինեն Հայաստանին։ Նրանք դա անում են բացահայտ ու ցուցադրաբար, և նույնիսկ փորձում են այդպիսով ինչ-որ բան ապացուցել մեզ։ Մենք չենք կարող պարզապես ձեռքերը ծալած նստել: Մենք այս դիրքորոշումը հստակ փոխանցել ենք Հայաստանի կառավարությանը և այն կողմերին, որոնք այսօր փորձում են մտահոգություն դրսևորել Հայաստանի նկատմամբ։ Եթե մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,- զգուշացրել է պետության ղեկավարը։
 
Շարժվել դեպի իր հովանավորենրի կողմից հրահրված նոր աղետը, թե կանգ առնել՝ Հայաստանը պետք է ինքը որոշի։ Բաքուն իր խոսքն ասել է։

 

Caliber.Az
Դիտումներ: 1432

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

121
20 Դեկտեմբերի 2024 20:09
3

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

116
19 Դեկտեմբերի 2024 15:24
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

102
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

76
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

70
21 Դեկտեմբերի 2024 11:19
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

65
20 Դեկտեմբերի 2024 12:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading