twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հոլանդական «վերածննդի» հայկական արմատները Ամստերդամը անձնատուր է եղել ամեն տեսակ մուլորությունների

18 Սեպտեմբերի 2024 15:30

Զարմանալի լուր է ստացվել Նիդերլանդների Թագավորությունից։ Այս երկրի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Հայաստանին աջակցելու մտադրության մասին։ Այսպիսով, եթե նախկինում այդ աջակցությունը արտահայտվում էր պատգամավորների առանձին հայտարարություններով կամ բանաձևերով, ապա այժմ այն ամրագրված է պետական արտաքին քաղաքական ռազմավարության մակարդակով։
 
Այսպես, թագավորության կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական նոր ռազմավարության նախագիծը, որում ասվում է Հայաստանին աջակցելու մասին։ Երևանին օգնության մասին նշվում է «խոցելի իրավիճակում գտնվող» երկրներին աջակցության շրջանակներում։ Նախագիծը ենթադրում է նաև Հայաստանի  կապերի ամրապնդում ԵՄ-ի հետ՝ հենվելով տնտեսական և տրանսպորտային ծրագրերի վրա, ինչպիսիք են «Global Gateway»-ը, այնպես  էլ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ նախաձեռնությունները: Փաստաթուղթը պարունակում է կետեր, որոնց համաձայն՝ Հայաստանը պետք է իր ենթակառուցվածքների արդիականացման և տարածաշրջանային տրանսպորտային կապերը բարելավվելու համար օգտվի ԵՄ-ի աջակցությունից՝ օգտագործելով տրամադրված միջոցներն ու ծրագրերը։ Եվ, վերջապես, ռազմավարության տեքստում, կարծես մի տեսակ արդարացնելով նոր ուղղություններով թագավորության արտաքին քաղաքական գործունեությունը, կարելի է գտնել նաև միանգամայն սկանդալային հատված. «Մերձավոր Արևելքում տարածաշրջանային իրավիճակը լրջորեն սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումից և Գազայում հետագա բռնություններից հետո։ Եվրոպայի ավելի լայն հարևան տարածաշրջանի այլ հատվածներում նույնպես աճել են անկարգությունները և բռնկվել են հակամարտություններ, ինչպես տեսանք «Լեռնային Ղարաբաղի զավթումով»»:
 
Պետք է նշել, որ, ինչպես վերը նշվեց, հոլանդացիները նախկինում ևս տարբեր մակարդակներում անհարգալից վերաբերմունք են դրսևորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց այժմ նրանք արել են անհնարինը` նրանք գերազանցել են ֆրանսիացիներին։ Պաշտոնական Փարիզը, չնայած մեր երկրի դեմ բոլոր թշնամական գործողություններին, մինչև հիմա չի համարձակվել կասկածի տակ դնել Ղարաբաղի պատկանելիությունը։ Այո, օրենսդիր մարմինը՝ ի դեմս Ազգային ժողովի և Սենատի, կառավարությանը կոչ արեց ճանաչել «լղհ»-ն, սակայն գործադիր իշխանությանը, կառավարությանը, իսկ չէ որ հենց նա է լիազորված ճանաչել կամ չճանաչել  պետությունները, խելքը բավականեցրեց, որ դա չանի:
 
Իսկ Նիդեռլանդներում կառավարությունը ասում է «Լեռնային Ղարաբաղը զավթելու» մասին։ Սա նշանակում է, որ Նիդեռլանդներն առաջինն են (բացի բուն Հայաստանի), որը կասկածի տակ են դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այն փաստը, որ դա արվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, և Խանքենդիում արդեն սովորում են ադրբեջանցի ուսանողներ՝ խոսում է այն մասին, որ Նիդեռլանդների իսլամաֆոբ կառավարությանը խեղդում է վրդովմունքը նրանից, թե ինչպես է եվրոպական քաղաքակրթությունը աչքաթող արել ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ և «միացումի» Ֆիասկոն։
 
Նման քայլերի վտանգավորությունը նրանում չէ, որ Նիդերլանդները կարող է ինչ-որ կերպ անմիջականորեն վնասել Ադրբեջանին, այլ նրանում է, որ դրանք հայ հասարակության մեջ ստեղծում են ռեւանշի հնարավորության պատրանք, բորբոքում են արմատական տրամադրություններ։
 
Ըստ երևույթին, սա է և հանդիսանում Հայաստանի եվրոպացի բարերարների հիմնական նպատակը՝ նրան թույլ չտալ հաջողությամբ հաշտվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ի դեմս նրա՝ պահպանել Հարավային Կովկասում հակամարտությունների հավերժական աղբյուր։
 
Բացի այդ, Նիդեռլանդները՝ Եվրոպայի ամենաիսլամաֆոբ և թուրքաֆոբ պետություններից մեկն է։ Այստեղից, ըստ երևույթին, դուրս է ցցվում ատելության այս էներգիան՝ արտաքին աշխարհ պրոյեկտելու ցանկությունը։ Հավանաբար, նման կետեր ներառելով իրենց արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ՝ հոլանդացիները փորձում են ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իրենք ունեն որոշակի աշխարհաքաղաքական հավակնություններ և նույնիսկ արժեքավոր ուղենիշներ, չէ որ մինչև վերջերս թագավորության հպատակների կերպարը իրենից նախ և առաջ ներկայացնում էր հաջողակ առևտրականներ, այլ ոչ թե «քաղաքակիրթ աշխարհի հաստագլուխներ»։ Այ հիմա նրանք ուզում են դառնալ այդպիսի հաստագլուխ...
 
Ուշագրավ է, որ, դատապարտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը՝ Ամստերդամը, կարծես ոչինչ չի եղել, շարունակում է կառավարել Նիդերլանդներից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող իր գաղութները։ Կառավարության կողմից ներկայացրած նոր ծրագրում հաստատվում է, որ «Բոնեյրե, Սուրբ Եվստատիոս և Սաբա կղզիներում՝ կղզիների բարեկեցության բարելավմանը ուղղված,  լավ կառավարման և համագործակցության սկզբունքների վրա հիմնված օրենսդրական և քաղաքական նախաձեռնություններ կիրականացնեն: Դրա համար կպատրաստվի  օրենք ընդհանուր կառավարման մասին, որի մոտեցումն կանխատեսում է «պահպանի և բացատրի» սկզբունքի կիրառումը:
 
Նիդեռլանդների կառավարության նոր ծրագիրը դատապարտող Բաքվի նախաձեռնող խումբը հայտարարել է. «Այսպիսով, Նիդեռլանդների աջ ազգայնական նոր կաբինետը պատրաստվում է շարունակել նախորդ կառավարության գաղութային քաղաքականությունը։ Իրենց ազատության համար պայքարող այդ ժողովուրդները, մասնավորապես Բոնեյրե կղզին, նախատեսում են այս տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնել՝ կղզին ապագաղութացմանը ենթակա կղզիների ՄԱԿ-ի ցուցակում կրկին ներառելու մասին բանաձևի նախագիծը: Բաքվի նախաձեռնող խումբը Հոլանդիայի կառավարությունից պահանջում է հարգել ժողովուրդների ազատությունը և խոչընդոտներ չստեղծել՝ անկախության համար միջազգային կազմակերպությունների շրջանակներում անցկացվող կղզիների պայքարին»։
 
Պետք է ենթադրել, որ շուտով Նիդեռլանդների կառավարությունը ստիպված կլինի պատասխան տալ իր գաղութային գործելակերպի համար, որի ֆոնին Հարավային Կովկասի գործերին միջամտությունը շատ անհեթեթ տեսք կունենա։

 

Caliber.Az
Դիտումներ: 421

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

295
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

117
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

114
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

106
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

96
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

88
08 Հունիսի 2025 13:42
7

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

84
08 Հունիսի 2025 09:23
8

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

83
08 Հունիսի 2025 09:22
9

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

82
08 Հունիսի 2025 16:37
10

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

79
09 Հունիսի 2025 17:01
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading