twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանցիները կորցրել են վստահությունը ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկատմամբ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բաց նամակը

19 Սեպտեմբերի 2024 18:01

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը։
 
ԱԶԵՐԹԱՋ-ը ներկայացնում է նամակը.
 
«ԵԱՀԿ-ի գործող նախագահ Յան Բորգին։
 
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալան Բերսեին
 
Մենք, որպես Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Ձեզ ենք դիմում կապված նրա հետ, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, ովքեր 36 տարի առաջ բռնի կերպով վտարվել են իրենց պատմական հայրենիքից, Հայաստանում իրենց տներից և դարձել են փախստականներ, մինչև հիմա չեն կարողանում վերադառնալ Իրավան, Գյոյչա և Արևմտյան Ադրբեջանի մյուս պատմական վայրեր։
 
Հայաստանում, որտեղ պատմականորեն ապրում էին ադրբեջանցիները, ադրբեջանցիներին պատկանող նյութական և մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված համակարգված արշավ է անցկացվել։ Այս միտումնավոր ոչնչացումը շարունակվում է տասնամյակներ շարունակ։ Սրտի ցավով նշում ենք, որ 1870 թվականին Հայաստանի տարածքում գրանցված 269 մզկիթներից այսօր պահպանվել է միայն մեկը։ Բացի այդ, սիստեմատիկորեն ոչնչացվել են ադրբեջանցիներին պատկանող հարյուրավոր գերեզմանատներ։
 
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Իրավան քաղաքը երբևիցե բաղկացած էր այնպիսի թաղամասերից, ինչպիսիք են՝ Շեհերը, Դեմիրբուլաղը և Թեփեբաշին։ Այս տարածքներում ադրբեջանցիներն ապրել են քաղաքի ձևավորումից մինչև XX դարի վերջը։ Ադրբեջանցիների կողմից կառուցված և բնակեցված Թեփեբաշի թաղամասի անվանումը հետագայում փոխվել է Կոնդի։ Այդ թաղամասը հանդիսանում է Հայաստանում ադրբեջանցիների մշակութային ժառանգության պահպանված սակավ օրինակներից մեկը։ Սակայն շատ ափսոս, որ ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգությունը ջնջելուն ուղղված՝ Հայաստանի կառավարության համակարգված աշխատանքի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ ոչնչացնել Թեփեբաշի թաղամասը։
 
Այս տարվա մայիսին մենք՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս՝ բաց նամակով դիմեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին՝ խնդրելով արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ Թեփեբաշի թաղամասի ոչնչացումը կանխելու և այս տարածք փաստահավաք առաքելություն ուղարկելու համար։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ երկխոսության և փոխգործակցության՝ միջազգային իրավունքի նորմերի և մեխանիզմների շրջանակներում՝ որպեսզի կասեցնել և վերականգնել ավերումները, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ արեցինք իր պաշտպանության տակ վերցնել Թեփեբաշի թաղամասը, որպես համաշխարհային մշակութային ժառանգության յուրահատուկ նմուշ, հայտնեցինք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մոնիտորինգի աշխատանքներում սերտորեն համագործակցելու մեր պատրաստակամությունը: Սակայն մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից չենք ստացել այս կոչի պատասխանը, հավասարապես նաև մտահոգության մասին ոչ մի հայտարարություն չտեսանք՝ Եվրոպայի Եորհրդի, ԵԱՀԿ-ի կողմից, որոնք հայտարարում են, թե առաջնորդվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։
 
Հայաստանի տարածքում ադրբեջանական ժողովրդի նյութական ժառանգության արժեքավոր նմուշներ հանդիսացող՝ Իրավանի ամրոցը, Խանի պալատը, Աբբաս Միրզայի մզկիթը և բազմաթիվ այլ հուշարձաններ ամբողջությամբ ավերվել են։ Իրավանի կառավարիչ Հուսեյն Ալի Խանի կողմից 18-րդ դարում կառուցված Կապույտ մզկիթի պատմությունը խեղաթյուրվում է՝ այն ներկայացվում է որպես այլ ժողովրդին պատկանող մզկիթ։
 
Հայաստանի կողմից ադրբեջանական մշակութային հուշարձանների ոչնչացումը կոպտորեն խախտում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաները, այդ թվում նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Համաշխարհային ժառանգության կոնվենցիան, Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան։
 
Հայաստանի կողմից անցկացված էթնիկ զտումների քաղաքականությունը լուրջ վնաս է հասցրել Ադրբեջանի ոչ նյութական մշակութային ժառանգությանը։ Օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված ադրբեջանական աշուղական արվեստի գլխավոր դպրոցներից մեկը հանդիսացող՝  Գյոյչաի աշուղական դպրոցը այժմ անջատված է իր հարազատ արմատներից։ Հայաստանը ոչնչացրել է ադրբեջանական արվեստի հայտնի գործիչ Աշուղ Ալեսկերի հուշարձանն ու գերեզմանը Գյոյչաի մահալում, որտեղ նա ծնվել է։ Սա ցուցադրական վիրավորանք է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։
 
Հայաստանի կողմից Ադրբեջանի մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը խախտում է՝ մշակութային ժառանգությունն օգտագործելու և մեր մշակույթը պաշտպանելու մեր իրավունքը։ Նման պահվածքը լրջորեն խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության, երկխոսության և հաշտեցման ջանքերին։
 
Մենք պահանջում ենք, որպեսզի և՛ Եվրոպայի խորհուրդը, և՛ ԵԱՀԿ-ն բաց դիրքորոշում արտահայտեն այս հարցերի վերաբերյալ։ Որովհետև ներկայիս պահվածքը ոչնչով չի տարբերվում՝ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի տարիներին իրականացված ռազմական հանցագործություններից, ադրբեջանցի հարկադիր վերաբնակների ոտնահարված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ վերաբերմունքից։ Ադրբեջանական հասարակությունը արդարացիորեն կորցրել է վստահությունը ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկատմամբ։ Մենք տեսնում ենք, որ հակաահաբեկչական գործողությունից անմիջապես հետո, որի առաջին տարելիցն ենք նշում այս օրերին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կողմնակալ քայլ ձեռնարկեց Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ։ Նման պահվածքն ու վերաբերմունքը անընդունելի են, և դրանց սադրիչները չեն կարողանա հասնել իրենց նպատակներին։
 
ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը չպետք է հարցերը դիտարկեն երկակի ստանդարտների պրիզմաի միջով, նրանք պետք է լինեն օբյեկտիվ և անաչառ։ Որպես Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ մենք պատրաստ ենք այս ուղղությամբ համագործակցել բոլոր համապատասխան կազմակերպությունների հետ, տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն, լինել միջնորդ՝ Հայաստանում ադրբեջանցիների նյութական և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերում։
 
Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում Ձեզ՝ Հայաստանին դրդել իր միջազգային պարտավորություններին համապատասխան՝ ադրբեջանական ժողովրդին պատկանող մշակութային ժառանգությունը վերականգնելուն և պահպանելուն։ Հայաստանը, ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում արտացոլված սկզբունքների համաձայն, պետք է ապահովի ադրբեջանցիների մշակութային և պատմական ժառանգության պահպանումը, նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց նախնիների հայրենիք։
 
Ստորագրություններ:
 
1. Ազիզ Ալեքբերլի – Արևմտյան Ադրբեջանի համայնք
 
2. Ամիր Ալիև – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» հասարակական միավորում
 
3. Ֆուադ Մամեդով – Ադրբեջանի մշակութային ասոցիացիա «Սիմուրգ».
 
4. Ֆարիզ Խալիլի – «Միրաս» մշակութային ժառանգության ուսումնասիրության խթանման հասարակական միավորում
 
5. Ռամիլ Իսկենդերլի – Ոչ կառավարական կազմակերպությունների ազգային ֆորումի խորհրդի նախագահ
 
6. Նարմինա Աղաևա – «Իրավանի մշակութային ժառանգության քարոզչություն» հասարակական միավորում
 
7. Հաջի Աբդուլլահ – «Զանգեզուրի հասարակություն» հասարակական միավորում
 
8. Նովելլա Ջաֆարովա – Դ. Ալիևայի անվան Ադրբեջանի Կանանց իրավունքների պաշտպանության միություն
 
9. Սաադաթ Բանանյարլի – «Մարդու իրավունքների միջազգային ընկերության Ադրբեջանի ազգային մասնաճյուղ» հասարակական միավորում
 
10. Սալթանաթ Գոջամանլի – «Մարդու իրավունքների և օրինականության պաշտպանություն» հասարակական միավորում
 
11. Մուբարիզ Ասկերով – Ազգային արժեքների առաջմղման հասարակական միավորում «Օբյեկտիվ»
 
12. Շահլա Նագիևա – «Սոնմեզ Մաշալ» մշակութային կապերի հասարակական միավորում
 
13. Շեյդա Ալլահվերդիևա – «ICOMOS Ադրբեջան» հասարակական ասոցիացիա
 
14. Գամար Բագիրովա – Ջաֆար Ջաբբարլիի անվան մշակույթի, գիտության և կրթության խթանման հասարակական միավորում
 
15. Ուլվիա Բաբիրովա – «Մշակույթի կամավորներ» հասարակական միավորում
 
16. Թուրքայ Գասըմզադե – Ադրբեջանի մշակութային ժառանգության պաշտպանության և զբոսաշրջության խթանման ասոցիացիա
 
17. Էսմիրա Ֆուադ – «Հավերժական Թուրան» գրքային հիմնադրամ
 
18. Սևդա Թահիրլի – Միրզա Ալեքբեր Սաբիրի հիմնադրամ
 
19. Շահին Գադիրով – «Զիրվե» մշակույթի և արվեստի հասարակական միավորում
 
20. Ֆարիդա Միրիշովա – Մշակույթի խթանման հասարակական միավորում «Իզ»
 
21. Սամեդ Վեքիլով – «Փաստաբանական իրավաբանական կենտրոն» հասարակական միավորում
 
22. Թելման Գասըմով – Գիտական հետազոտությունների հասարակական միավորում
 
23. Խաթիրա Վելիևա –Հարկադիր վերաբնակների աջակցության հասարակական միավորում «Խանքենդի»
 
24. Իբրահիմ Իբրահիմլի –  Հայրենասիրությունը քարոզող հասարակական միավորում «Բիր Թեբեսսում»:
 

Caliber.Az
Դիտումներ: 111

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փոխնախարար. Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել մոտ 2000 մարդու աճյուն

101
02 0Հոկտեմբերի 2024 16:50
2

Իլհամ Ալիևը գրառում է արել Սուգովուշանի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ

97
03 0Հոկտեմբերի 2024 10:50
3

Փաշինյանի սուտն ու կեղծավորությունը Եռակողմ հայտարարությունը ոչ ոք չի չեղարկել

96
02 0Հոկտեմբերի 2024 13:21
4

Ալիև. Հայաստանը պետք է դատապարտի գերի ընկած ադրբեջանցիների նկատմամբ վայրագությունները և պատժի մեղավորներին

96
02 0Հոկտեմբերի 2024 11:41
5

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարության մասին

89
02 0Հոկտեմբերի 2024 12:11
6

Ադրբեջանցի զինվորականներն ավարտել են զորավարժությունները Վրաստանում

79
02 0Հոկտեմբերի 2024 09:25
7

Աղդերեյում հայտնաբերվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած մոտ 15 մարդու մասունքներ

77
02 0Հոկտեմբերի 2024 15:45
8

Թյուրքական կայսրությունները և քրիստոնյաները վաղ միջնադարում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

76
03 0Հոկտեմբերի 2024 17:23
9

Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Առաջին փուլում Հորովլու գյուղում նախատեսվում է վերաբնակեցնել 1395 մարդ

75
03 0Հոկտեմբերի 2024 18:31
10

Երեք տարի է անցել հայկական օկուպացիայից Սուգովուշանի ազատագրումից

71
03 0Հոկտեմբերի 2024 10:23
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading