Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի կառավարությունը ցավակցություն է հայտնել Իրանին
02 Օգոստոսի 2022 10:12
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ցավակցական նամակ է հղել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ վարչապետ Ալի Ասադովը նշել է, որ վշտացած է Իրանում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով մարդկային մեծ կորուստների և ավերածությունների լուրով։ Նա ողբերգության կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել Մոխբերին, զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթել ապաքինում։
Caliber.Az
Դիտումներ: 90