Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանն առաջարկել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչներին ԱԳՆ հայտարարությունը
01 Սեպտեմբերի 2023 18:00
Ադրբեջանն արդեն առաջարկել է Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչներին կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն գրել է X սոցցանցում՝ մեկնաբանելով Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկի հայտարարությունը, թե իբր Ղարաբաղում դեղորայքի և սննդի պակաս կա:
«Այս ամենը հայկական կեղծ քարոզչության արդյունք է: Ադրբեջանն արդեն առաջարկել է Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչներին կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ»,- ասվում է հրապարակման մեջ։
Հաջիզադեի խոսքով, Ադրբեջանի բարի կամքի մերժումը վկայում է այն մասին, որ հնչեցված բոլոր մեղադրանքներն անհիմն են։
Caliber.Az
Դիտումներ: 133