twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

21 Նոյեմբերի 2024 19:07

Ինչպես արդեն հայտնել է Caliber.Az-ը, նոյեմբերի 19-ին՝ Ադրբեջանի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, Հայաստանի դեմ հիմնական հայց է ներկայացրել Հաագայի Մշտական արբիտրաժային դատարան։ Նրանում իրենց արտացոլում են գտել Հայաստանի կողմից իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումները։ Եթե կարճ և հասարակ ձով ասենք՝ Հայաստանին հայց է ներկայացվել՝ Ղարաբաղի օկուպացիայի բոլոր տարիների ընթացքում ադրբեջանական էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործման համար։ Իսկ հիմա ավելի մանրամասնորեն:
 
Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների գրեթե 30 տարվա ապօրինի օկուպացիայի ընթացքում Հայաստանը Ադրբեջանին թույլ չի տվել մուտք գործել կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները։ Ընդհակառակը, Հայաստանը այդ ռեսուրսներն օգտագործել է իր շահերի համար։ Հայաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումների թվում, մասնավորապես, կարելի է նշել տասնամյակների ընթացքում նրա հրաժարվելը՝ թույլ տալ Ադրբեջանին մուտք գործել վերականգնվող էներգետիկայի զգալի նախագծեր կամ օգտվել դրանցից: Դրանց են պատկանում նախկինում օկուպացված Աղդերեի շրջանում Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թերթերի հիդրոէլեկտրակայանը (ՀԷԿ), «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» ՀԷԿ-երի նախագծերը, որոնք տեղակայված են Իրանի հետ սահմանին՝ նախկինում օկուպացված Ջաբրայիլի շրջանում, ինչպես նաև նախկինում չօգտագործված էներգետիկ ներուժը, էներգիայի վերականգնվող աղբյուրները, ներառյալ հիդրոէներգետիկան և այլ ռեսուրսները: Ապօրինի օկուպացիայի ժամանակահատվածում հայկական կողմը լիցենզավորել և կարգավորել է Թերթերի ՀԷԿ-ը շահագործող կառույցները,  այդ էներգիայի աղբյուրը ապօրինի կերպով միացրել է իր ներքին էլեկտրացանցին և լրացուցիչ էներգիա վերահղել Հայաստան՝ ներքին սպառման համար։ Բացի այդ, Հայաստանը, արգելափակելով Ադրբեջանի մուտքը դեպի «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» նախագծային տարածքներ՝ 30 տարով հետաձգել է այս կարևոր հիդրոէներգետիկ նախագծերի ավարտը և խոչընդոտել է՝ Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը։
 
Մենք նկատում ենք հետաքրքիր պատկեր։ Ղարաբաղի օկուպացիան բութ հարված է հասցնում Հայաստանի գլխին։ Երեւանում կարծում էին, որ որքան ժամանակ է անցնում Ադրբեջանից Ղարաբաղի դե ֆակտո անջատումից հետո, այնքան մեծ են այն շանսերը, որ միջազգային հանրությունը կհաշտվի օկուպացիայի հետ և «fait accompli» (ֆր. «կատարված փաստ») սկզբունքի համաձայն, այսինքն երբ օկուպացիայի հետ կապված որոշակի ստատուս քվոն բավական երկար է տևում, կարող է դառնալ օրինական՝ «լղհ»-ն կճանաչի կամ որպես «անկախ պետություն», կամ Հայաստանի մի մասը։
 
Սակայն միջազգային հանրությունը չէր շտապում ճանաչել անջատողական միավորումը։ Առաջինը, դա հակասում էր միջազգային իրավունքին, իսկ երկրորդը,  Ադրբեջանը չափազանց կարևոր երկիր է համաշխարհային դերակատարների համար, որպեսզի հնարավոր լիներ այդքան հեշտությամբ նրանից օտարվել։ Հիշեցնենք, որ նույնիսկ Հայաստանը ինքը չի ճանաչել «լղհ»-ն։ Նա նման էր կրծողի, որը կծել էր պանրի հսկայական կտորը, բայց չէր կարողանում ոչ կրծել ու ծամել, ոչ էլ թքել։ Ստիպված էր միայն սպասել, երբ գա պանրի տերը և գողի պոչից քաշի։
 
Այսպիսով, Ղարաբաղը հայերի համար վերածվել էր մի տեսակ սարսափելի երազի։ Նրանք ինչ-որ տեղ իրենց մտքի խորքերում կասկածում էին, որ դրա համար ստիպված կլինեն վճարել, բայց իրենց մեջ ուժ չգտան դա դադարեցնելու համար: Հայկական էգոն ծառայեց որպես ադրբեջանական հաշվիչի շարժիչ։ Եվ քանի որ էգոն հսկայական է և անսահման, ապա հաշվիչն էլ ճիշտ աշխատեց: Օկուպացիայի սկզբից 28 տարի անց Ադրբեջանը՝ ուժ կուտակելով, իրեն վերադարձրեց իր հողերը և հիմա էլ Հայաստանին հաշիվ է ներկայացնում այդ երեք տասնամյակի համար։
 
Երբեմն թվում է, որ Հայաստանը հենց այն պատճառով է ամեն կերպ կառչում «ղարաբաղյան քեյսից», հրաժարվում է լուծարել Մինսկի խումբը, փոխել սահմանադրությունը և այլն, որ վախենում է մուծել փոխհատուցումը։ Բայց չէ որ դա պետք է արվի, որքան էլ որ համաշխարհային հանրությունը ցանկանա պաշտպանել Հայաստանի դիրքորոշումը։ Մենք հայերին խորհուրդ կտանք, որ ինքնուրույն, առանց որևէ դատավարության արագ համաձայնվել փոխհատուցում վճարել։ Որովհետև Հայաստանը հիմա շատ լավ փող է աշխատում հակառուսական պատժամիջոցների շրջանցման վրա, և նրան ձեռնտու է փոխհատուցել թալանածը այս պահին, քանի դեռ փող կա։ Եթե Երևանը ընտրի երկար դատավեճերի, բողոքարկումների և այլնի ճանապարհը, ապա, մեկ էլ տեսար, դատարանի որոշումը կկայանա այն պահին, երբ ծորակը կփակեն, և «վերջ բախտի բերմանը»։ Նման դեպքում փոխհատուցումը ծանր բեռով ընկնելու է Հայաստանի բնակիչների ուսերին։

 

Caliber.Az
Դիտումներ: 119

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

113
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

102
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

86
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading