twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

21 Նոյեմբերի 2024 15:11

Այս օրերին Հայաստանի նորագույն պատմության վրա բավականին հետաքրքիր հայացքով է անդրադարձել՝ հայաստանյան էներգետիկ ոլորտի անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Այսպես, հայտարարելով քաղտեխնոլոգիաներում երկու կարևոր գործիքների՝ միֆոդիզայնի և ռեալդիզայնի առկայության մասին, նա առաջինի ուղղվածությունը սահմանել է որպես «միֆերի ձևավորմանը՝ քաղտեխնոլոգիաների օբյեկտ (անձ, կուսակցություն, պետություն և այլն) կարևորության բարձրացման նպատակով և այլն)»։ Իսկ ահա, ռեալդիզայնը Դավթյանը բնութագրել է որպես «օբյեկտի համար շատ ավելի ցավոտ»՝ այն «իրականության տիրույթ» ներգրավելու մտադրության հետևանքով։ Որի լույսի ներքո փորձագետը, նկատի ունենալով հայկական սոցիումը՝ ընդգծել է, որ «Մենք բոլորս տարբեր մակարդակներում զբաղված ենք միֆոդիզայնով՝ շարունակելով մերժել իրականությունն ու մտածել, թե ռեստավրացիան, այնուամենայնիվ, հնարավոր է։ Մեզ ռեալդիզայն է պետք»: 
 
Բացահայտելով հնչածը, «իրական տիրույթ գալու» համար ուղին նա ուրվագծել է այն գիտակցումը, որ «մենք քիչ թե շատ գործոն էինք» բացառապես այն իրավիճակի առկայության դեպքում, որը տարածաշրջանում ստեղծվել էր 2023 թվականի սեպտեմբերի կեսերին, այսինքն՝ մինչև ադրբեջանական քաջարի բանակի կողմից տեղական բնույթի փայլուն հակաահաբեկչական միջոցառման իրականացումը։ Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում Հարավային Կովկասում ի հայտ եկած նոր իրողությունների հետ, ինչպես նշում է Դավթյանը, «բոլոր հաղորդակցությունները, միջազգային ենթակառուցվածքային նախագծերը և մեգատարածաշրջանային անվտանգության էկոհամակարգերը հեշտությամբ կարող են շրջանցել Հայաստանը։ Դրանք այսօր էլ փաստորեն շրջանցում են նրան և, վստահեցնում եմ, հետագայում ևս կշրջանցեն»։    
 
Որի կապակցությամբ փորձագետը իր հայրենակիցներին կոչ է արել «գալ իրականություն», սկզբնապես դիմելով «խոշորացույցի տակ» Բաքվի փորձը ուսումնասիրելուն, «որի մասին մենք անընդունելի մակերեսային պատկերացում» ունենք: Եվ զուգահեռաբար զբաղվել «ինքնաուսումնասիրմամբ»՝ որպես «սոցիոհամակարգ», քանի որ անմիջապես հայ հասարակության մեջ «մեր մասին գիտելիքը նույնպես շատ մասնատված է, քաոսային և պատրանքային»։ Հնարավոր է, եթե որոշ վերլուծաբաններ Դավթյանի այս հայտարարությունը համարում են աներևակայելի համարձակ, մյուսները ընդամենը զուգահեռ կանցկացնեն Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ հնչեցրած՝ ժամանակակից Հայաստանում «հայեցակարգային երկընտրանքի» առկայության մասին մտքին, այն գիտակցման տեսակետից, որ կա «տարածքում ավելի մեծ պետության» համար մարտնչող «պատմական Հայաստան» (ի դեմս«ֆորպոստի»), իսկ ինչ է նկատի առնվում «իրական Հայաստան» տակ՝ «իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցության ապահովաման մեխանիզմի» տեսակետից, երբ «բարեկեցության անբաժանելի տարրերի» շարքում հստակ երևում են, այդ թվում նաև արդարությունն ու անվտանգությունը։ Ամփոփելով ասվածը՝ Հայաստանի վարչապետը համոզված եզրակացրել է հայ ժողովրդի կողմից՝ «իրական Հայաստանի» օգտին վաղուց կատարած ընտրության մասին։
 
Շատ հայտանշական.է, որ Փաշինյանի կողմից արտահայտվածի թեժ հետքերով, անվտանգության ոլորտի մեկ այլ փորձագետ Դավիթ Արությունովը արտահայտվել է գրեթե Դավթյանին նույնական ոգով, այն է՝ Հայաստանի համար «նոր պետական գաղափարախոսության» անհրաժեշտության համատեքստում, քանի որ նախորդը հիմնված էր «ղարաբաղյան հարցի հետ կապված ազգայնականության և նեոլիբերալ տնտեսության վրա», բայց այդ «պատվարներից» առաջինը կորցրեց իր արդիականությունը 2023 թվականի սեպտեմբերից հետո։
 
Այլ բան է, որ Փաշինյանի՝ «կտրել ազգայնականությունը և պահպանել նեոլիբերալիզմը» ուղերձի լույսի ներքո, Արությունովն անդրադարձել է վարչապետի մոտ «որևէ ռազմավարության» բացակայությանը, որի հետ կապված «այն ամենը, ինչ նա անում, կամ ասում է, կրում է իրավիճակային բնույթ»։ Դրանով իսկ, Հայաստանի կառավարության ղեկավարն ու նրա շրջապատը «մոլորեցնում են հասարակությանը՝ փորձելով սոցիումը համոզել նրանում, որ «պատմական Հայաստանից» հրաժարվելը խաղաղություն կբերի։ Բացի այդ էլ, Հայաստանի՝ ֆորպոստի դերից հրաժարվելու նպատակի մասին Փաշինյանի բարձրաձայնումը չի համապատասխանում նրա՝«մեկ հովանավորին մյուսով փոխարինելուն» ուղղված քաղաքականությանը։ Ուստի և չեն երևում «դեպի իրավիճակը փոխելու» ուղիներ, քանի որ «այս ուղղությամբ համակարգվածության և ռազմավարության փոխարեն նկատվում է միայն այդ խնդիրները պահպանելու միտում»։
 
Հավանաբար կարելի է ուրախալի անվանել, որ հայ հասարակության մեջ որոշ տեսական հաշվարկներ են հնչում Հայաստանի հեռանկարների վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածաշրջանում այսօրվա դրությամբ կազմավորված իրողությունները։ Սակայն, ինչպես տեսնում ենք, գրեթե բոլորը ի վիճակի չեն հստակ և վստահորեն հեռանալ այս կամ այն առասպելական պատնեշներից, քանի որ այդ նույն Արությունովը, օրինակ, արդիականացնում է Հայաստանի նախապատրաստվելը «ռազմական հակամարտությանը»։ Այսինքն «նոր գաղափարախոսության» կամ մարտավարական ու ռազմավարական նորարարությունների մասին տեսական բոլոր մտորումներով հանդերձ՝ ռեւանշիստական հայացքները ոչ մի տեղ չեն անհետանում։ Այստեղ նրբությունն էլ նրանում է, որ ոմանք դրանք բարձրաձայնում են բացահայտ, իսկ ոմանք քողարկված՝ սոցիալական բնույթի որոշ թարմացված տեսությունների քողի տակ:
 
Թեև, ընդհանուր առմամբ, հատկապես այս երանգն է հենց հանդիսանում գլխավորը պաշտոնական Երևանի քաղաքականության մեջ, երբ, օրինակ, Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու պարտավորության մասին գեղեցիկ արտահայտություններին հետևում են արմատապես ուրիշ քայլեր, որոնք միայն սրում են իրավիճակը Հարավային Կովկասում։ Ինչը տեղի է ունենում, բացարձակապես ոչ ինքնաբուխ, հատկապես՝ հաշվի առնելով Փաշինյանի կողմից իր իսկ խաղաղ հայտարարությունների բազմիցս հերքումները։ Այո և, հավանաբար, եթե հայ փորձագետները արդեն արդիականացնում են նոր ազգային գաղափարը մշակելու անհրաժեշտությունը, ապա առաջին հերթին նրանք իրենք պետք է հանդես գան Հայաստանի սահմանադրության այն դրույթների վերանայման օգտին, որոնք ագրեսիվ նկրտումներ են արձանագրում Ադրբեջանի նկատմամբ։ Ուրիշ դեպքում, տեսական ճիգերը այն մասին, թե Հայաստանում կառավարում է միֆոդիզայնը, թե ռեալդիզայնը՝ պարզապես արդիական չէ։ Նման պատկեր է ի հայտ գալիս նաև այն արտահայտությունների նկատմամբ, թե Հայաստանի որ տեսակն է («պատմական» թե «իրական») ավելի կենսունակ և հեռանկարային։ Էլ չեմ խոսում որպես այսպես կոչված «խաղաղության խաչմերուկ» գովազդվող նախագծերի մասին։  Երբ խաղաղ դեկլարացիաների հետևում քողարկվում են՝ պաշտոնական Երևանի ռազմատենչ նկրտումները հստակորեն արձանագրող իրական գործողություններ։
 
Այնպես որ մենք շարունակում ենք մեր աշխարհագրական հարևաններից սպասել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը մոտեցնել կարողացող իրական առաջարկների։
 

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 117

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

113
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

101
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

85
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

71
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading