twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռանկյունին կարող է դառնալ կարևոր գործոն մերձարևելյան քաղաքականության մեջ Սերգեյ Բոգդանի ակնարկը

21 Փետրվարի 2022 12:31

Մարտ ամսի սկզբին Թուրքիա կայցելի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Տարածաշրջանում մյուս իրադարձությունների հետ մեկտեղ, այդ այցը կարող է բերել Անկարայի և Թել Ավիվի միջև հարաբերությունների լուրջ առաջխաղացմանը։ Հնարավոր է արդյո՞ք 1990 և 2000-ական թվականներին գոյություն ունեցած Բաքու-Անկարա-Թել Ավիվ առանցքի վերականգնումը։

Բաքվի ու Անկարայի տարաձայնության առարկա

Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ փոխհամագործությանը՝ եղել է միջազգային քաղաքականության մի կարևորր հարց, որի կապակցությամբ երկու երկրները երկուսուկես տասնյակ տարիների ընթացքում գրավում են արմատապես տարբեր դիրքորոշում։ Դա Իսրայելի հետ հարաբերություններն են։

Բաքուն ունի Թել Ավիվի հետ բազմաթիվ բնագավառներում ակնհայտ արդյունքներով համագործակցության գրեթե երեք տասնյակ տարիների փորձ։ Չնայած Ադրբեջանը Իսրայելում նույնիսկ դեսպանատուն չունի՝ միայն անցյալ տարի ընդամենը բացվել են առևտրական և զբոսաշրջային ներկայացուցչություններ։ Բայց սա Իսրայելին բոլորովին չի խանգարում անհրաժեշտ նավթի մոտ մեկ երրորդ մասը ստանալ Ադրբեջանից (ի դեպ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի միջոցով)։ Այլ կերպ ասած, հատկապես ադրբեջանական նավթն է դրված Իսրայելի էներգետիկ անվտանգության հիմքում, և հնարավոր է դա Թուրքիայի շնորհիվ է։

Իր հերթի, Իսրայելի օգնությամբ Ադրբեջանը լուծել է իր համար ոչ պակաս կարևոր խնդիրներ՝ ազգային անվտանգություն և տարածքային ամբողջականության վերականգնումը։ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից Ադրբեջանի համար զենքի մատակարարմանը դրված արգելքի ֆոնին՝ Թել Ավիվը դարձել է սպառազինության կարևոր աղբյուր։ 2016 թվականին Իսրայելի վարչապետ Նաթանյահուի Բաքու այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը ասել, որ իսրայելական զենքի գնման պայմանագրերը այդ պահին արդեն կազմել են 4,85 միլիարդ դոլար։ Ինչը քիչ կարևոր չէ, ի տարբերություն նույնիսկ ավելի զգալի ծավալով սպառազինություն գնող շատ երկրների՝ Ադրբեջանը հաջողությամբ կիրառեց ձեռք բերվածը։ Զարմանալի չէ, որ 44-օրյա պատերազմի սկզբին Հայաստանը նույնիստ հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին՝ Ադրբեջանի հետ ռազմական գործարքների պատճառով։

Ոչ մի բարեկամություն, քանի դեռ Նաթանյահուն իշխանության գլխին է։

Խոսելով վերջին ժամանակներում թուրք-իսրայելական հարաբերություններում բարդությունների մասին, չպետք է մոռանալ, որ Թուրքիայի Հանրապետությունը Էրդողանի և Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց առաջ և հետո՝ երկու շատ տարբեր պետություններ են։ Նրանց, ով դա չէին հասկանում նույնիսկ Թուրքիայի ներսում, 2016 թվականի ռազմական հեղաշրջման ձախոխումը վերջնականապես ցույց տվեց, որ ժամանակները փոխվել են և զինվորականները արդեն չեն կարող տապալել իրենց դուր չեկող երկրի քաղաքացիների կողմից ընտրված կառավարությանը։ Այդ նույն «ԱԶԿ-ից առաջ և հետո» ջրբաժանը արդարացի է նաև Թել Ավիվի հետ հարաբերությունների պարագայում, թեև դրանք գոյություն են ունեցել Էրդողանից շատ տասնյակ տարիներ առաջ, որոնք հայտնվել են, եթե ոչ ընդդիմադիր, ապա թուրքական նոր ղեկավարության համար քիչ կարևոր մի շարք կառույցների և մեխանիզմների վրա։ Ինչպես նաև փոխվեցին Անկարայի դրդապատճառները՝ այն սկսեց «կոլեկտիվ Արևմուտքի» հետ ցանկացած գործարքներում (որի մի մասը անշուշտ հանդիսանում է Իսրայելը) հասնել իր շահերի ու դիրքորոշման նկատմամբ ուշադրության։

Ուստի զարամալնալի չէ, որ Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերություններում ԱԶԿ-ի իշխանության կոնսոլիդացիան հայտնվեց բարդ փուլում. առնվազն 2009 թվականից, երբ վարչապետ Էրդողանը Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ նախագահ Շիմոն Պերեսին հայտնեց պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականությանը իր բացահայտ դժգոհությունը։ Դա տեղի ունեցավ այն ֆոնին, երբ Գազայի հատվածի փաստորեն լիովին շրջափակման փուլի սկզբին Թուրքիան մարդասիրական շարասյուն ուղարկեց շրջափակումը հաղթահարելու համար, իսկ իսրայելական ուժերը հարձակվեցին «Մավի Մարմարա» նավերից մեկի վրա և սպանեցին տասնյակ թուրք քաղաքացիների։

Տարիներ անց Իսրայելը հարձակման համար Անկարային պաշտոնական ներողություն խնդրեց և 2015 թվականին ոհվածների ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում վճարեց, բայց արդեն ուշ էր և քիչ, հատկապես տարածաշրջանում իրադարձությունների զարգացման պարագայում։ Անկարայի ներկայացուցիչները ՄԱԿ-ում դատապարտեցին 2012 և 2014 թվականներին Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունները, քննադատեցին պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ճանապարհներ փնտրելու և արաբական երկրների, ներառյալ ԱՄԷ-ի, Բահրեյի, Մարոկկոյի և Սուդանի հետ հարաբերությունների նորմալացման մասին համաձայնությունների ուղղությամբ այդ ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախագիծը՝ այն համարելով հարված պաղեստինցիների թիկունքին։

Այդ հարաբերություններին հերթական հարված դարձան 2018 թվականի իրադարձությունները, երբ Թուրքիան, որպես Գազայի սահմաներին տասնյակ պաղեստինցի դեռահասների սպանության դեմ բողոքի նշան՝ արտաքսեց Իսրայելի դեսպանին, իսկ Իսրայելի վարչապետի որդին Ինստագրամում անպարկեշտ գրառում կատարեց Թուրքիայի հասցեին։

Այս ամենից շատ բան այնուամենայնիվ կապված էր Իսրայելի երկարամյա վարչապետ Նեթանյահուի և նրա թիմի գծի հետ, ովքեր իշխանությունից հեռացել են միայն անցյալ տարի։ Իսրայելի նոր կոալիցիոն կառավարությունը Անկարայի հետ հարաբերությունները բարելավելու շատ ավելի մեծ շանսեր ունի, թեկուզ միայն այն պատճառով, որ այնտեղ չեն մտնում Նեթանյահուն և նրա համախոհները։ Ուստի զարմանալի չէ, որ Էրդողանը արդեն այժմ իրեն ծանոթ նախագահ Դյուկին հրավիրել է այցելել Անկարա։

Թուրքիայի նախագահին քննադատող որոշ արևմտյան լրատվամիջոցները հայտարարում են, որ իբր, պարտությունների հերթականությունը Էրդողանին ստիպել է դիմել Թել Ավիվի հետ մերձացման։ Բի-Բի-Սի-ն պնդում է, որ տնտեսական խնդիրները Անկարային ստիպել են նորից վերադառնալ իր հայտնի քաղաքականությանը՝ երկրի սահմաններին խնդիրների վերացմանը և Եգիպտոսի, Պարսկական ծոցի երկրների, Հունաստանի և Հայաստանի հետ երկխոսության վերականգնմանը։ Տարօրինակ ցանկ, կարծես թե Հունաստանը և Հայաստանը կարող են բարելավել Թուրքիայում տնտեսական կոնյուկտուրան։

Թուրքիայում լուրջ խնդիրներ իհարկե կան, թեև ներկայիս ժամանակներով նույնիսկ ամենաբարեկեցիկ արևմտյան երկրներում տնտեսությունը անկում է ապրում, իսկ արժեզրկումը թռիչքի վրա է։ Բայց հարկ է նշել նաև, որ միժամանակ Թուրքիան Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մեջ հաջողությունների և Թուրքիայի սահմաններից դեպի արևելք տարածաշրջանի մոտալուտ ապաշրջափակման շնորհիվ ուժեղացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։

Ի դեպ, խնդիրներն ավելի են մղում Թել Ավիվին, հավանաբար նույնիսկ ավելի շատ, քան հակառակը։ Թել Ավիվը փորձել է լայնածավալ ներդրումային ծրագիր մշակել Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգետիկ ռեսուրսների զարգացման համար՝ շրջանցելով Անկարան։ Իսրայելը և տարածաշրջանում Թուրքիայի հակառակորդ երկրները՝ Կիպրոսը և Հունաստանը 2020 թվականին կնքել են «EastMed» գազի արտահանման խողովակաշար կառուցելու պայմանագիր, որը բնական գազը պետք է Իսրայելի ափից Կիպրոսի և Հունաստանի միջով հասցնի Եվրոպա։ Անկարան դեմ է արտահայտվել այս նախագծին՝ ասելով, որ այն խախտում է ծովային իրավասության սահմանները և Թուրքիայի ու Լիբիայի բացառիկ տնտեսական գոտիները և ընդհանրապես մասնակցելով տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների զարգացմանը բացահայտորեն հակասում է թուրքական շահերին։ Զարմանալի չէ, որ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը հունվարին սատարեց ՆԱՏՕ-ի իր ամենամոտ դաշնակցին՝ քննադատելով Թուրքիային շրջանցող գործարքը և փաստացի խաչ դերեց նրա վրա: Հենց դա է ստիպում տարածաշրջանի երկրներին, հատկապես Իսրայելին, որոնել գազի տեղափոխման այլ ուղիներ։

Թուրքիան, որպես իսլամական աշխարհի առաջնորդ

Անկարայի և Թել Ավիվիի նկատվող մերձեցումը պետք է դիտարկել նախ և առաջ տարածաշրջանային միտումների համատեքստում։ Այստեղ կրկին պետք է մի փոքր շեղում անել՝ նշելով, որ թուրք-իսրայելական հարաբերությունների շատ առանձնահատկություններ կապված են Էրդողանի և ԱԶԿ-ի ժամանակաշրջանում իսլամական և արաբական աշխարհում Թուրքիայի ազդեցության աճի հետ։ Իսկ ադրբեջանական և թուրքական մերձավորարևելյան քաղաքական կուրսերի միջև շատ տարբերությունները կապված են այն դերի հետ, որը Թուրքիան սկսել է խաղալ իսլամական աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում: Թուրքիան դարձել է տարածաշրջանի ակնհայտ քաղաքական և ռազմական առաջնորդ, շատերի համար զարգացման գրավիչ մոդել և համաշխարհային մակարդակով միջազգային քաղաքականության կենտրոն։ Իսկ դիրքը, ինչպես գիտեք, պարտավորեցնում է։ Այդ պատճառով էլ պաղեստինյան խնդիրը սկսեց այդքան կարևոր դեր խաղալ Անկարայի միջազգային կուրսում, և պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության ղեկավարներն ու որոշ ակտիվիստներ հայտնվեցին Թուրքիայի տարածքում։

Բայց, մյուս կողմից, Մերձավոր Արևելքի իսլամական աշխարհում առաջնորդությունը նշանակում է այդ հանրությանը պատկանող պետությունների կարծիքը։ Եվ հատկապես այն պահի հաշվառումը, որ իսլամական աշխարհի մի շարք կարևոր պետություններ ընդունել են ոչ միայն Իսրայելի հետ հարաբերությունների հաստատման, այլ նաև նրա հետ կապերի զարգացման ձգտումների մասին որոշումը։ Բառացիորեն այս շաբաթ կայացել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթի պատմության մեջ առաջին այցը Պարսից ծոց։ Նա ուղևորվեց Բահրեյն, իսկ դա հնարավոր է միայն տարածաշրջանի խոշորագույն երկրի՝ Սաուդյան Արաբիայի համապատասխան դիրքորոշման դեպքում։

Անկարան քննադատել է որոշ արաբական երկրներում Թել Ավիվի հետ հարաբերությունները կարգավորելու շտապողականությունը, սակայն նոյեմբերի վերջին Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զայեդ ալ-Նահյանի այցը Անկարա՝ արաբական աշխարհում շատերի կողմից դիտվեց որպես Իսրայելի հետ ԱՄԷ-ի և մյուս արաբական երկրների մերձեցման հետ Թուրքիայի ոչ պաշտոնական համաձայնություն:

Այս պահին, փաստորեն, ամբողջ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական դասավորությունը վերագծվում է այնպես, ինչպես այն չի փոխվել սառը պատերազմի դարաշրջանի ավարտից կամ նույնիսկ Բրիտանական կայսրության իր գաղութներից դուրս գալուց հետո: Լոնդոնում լույս տեսնող հայտնի արաբական «Ալ Արաբի Ալ-Ջադիդ» թերթը վերջերս մեկնաբանել է, որ Պարսից ծոցի երկու առանցքային երկրների՝ ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը կարծում են, որ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, ԱՄՆ-ի դուրս գալու լույսի ներքո, արդեն այժմ հակամարտությունների լուծման համար պահանջում է նոր դաշինքներ և կարգավորումներ»։ «Նոր դաշինքները»-ի ներքո նկատի է առնվում Իսրայելի հետ հարաբերությունները, իսկ հակամարտությունների լուծումը՝ Թուրքիայի և Թուրքիայի դաշնակից Կատարի հետ հաշտեցումը։

Այս համատեքստում` Էրդողանի կողմից աշխարհի և տարածաշրջանի ընդհանուր իրավիճակին իր քաղաքականության հարմարեցումը, ինչը նշանակում է ավելի բարենպաստ վերաբերմունք Իսրայելի նկատմամբ, պետք է դիտարկել թուրքական «Hurriyet» օրաթերթի վերջին հաղորդագրությունը, ըստ որի կառավարությունը ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը զգուշացրել է Թուրքիայում շարժման զինված թևի անդամների անցանկալիության մասին: Առկա տեղեկությունների համաձայն՝ ավելի քան մեկ տարի առաջ Անկարան իր տարածքում բնակվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու նպատակով գաղտնի բանակցություններ է սկսել տարածաշրջանի մի քանի երկրների, այդ թվում՝ Իսրայելի հետ։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Անկարան պատրաստ է իր տարածքում ՀԱՄԱՍ-ին թույլ տալ շարունակել միայն քաղաքական գործունեությունը։ Ո՛չ Անկարան, ո՛չ ՀԱՄԱՍ-ը չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Անկարան իր պաղեստինյան քաղաքականությունը վերանայում է նոր իրողություններին համապատասխան, բայց չի հրաժարվում դրանից։ Այսպիսով, թուրքական պատվիրակությունն այս շաբաթ Ռամալլահում հանդիպել է Պաղեստինի ինքնավարության ղեկավարության հետ, սակայն չի անդրադարձել պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հարցերին։

Համագործակցություն արժանավույն ձևաչափով

Արևմտյան ԶԼՄ-ները չգիտես ինչու հաճախ կարծում են, որ Անկարան ցանկանում է ամեն գնով բարելավել հարաբերությունները Թել Ավիվի հետ։ Սա տարօրինակ պնդում է, երբ թուրքական իշխանությունները հոկտեմբերին ցույց տվեցին, որ իրենք հակված չեն բացառություններ անել քաղաքական նկատառումներից ելնելով, նախ՝ ձերբակալելով Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի 16 անդամների, իսկ նոյեմբերին՝ Ստամբուլում ռեժիմային տարածքը լուսանկարելու համար կալանավորելով ևս երկու իսրայելցի քաղաքացիների։ Սրանում կարելի է ինչ-որ հակաիսրայելական նախապատմություն փնտրել, բայց միգու՞ցե թուրքական կառավարությունը պարզապես թույլ չի տալիս, որ երկիրը վերածեն միջանցիկ բակի։

Իրոք, Իսրայելի նախագահն ու վարչապետը կապ հաստատեցին Էրդողանի հետ եւ Իսրայելի քաղաքացիները արտաքսվեցին իրենց երկիր։ Եվ դրանից մի քանի օր առաջ թուրքական հետախուզական ծառայությունները հայտարարեցին ութ իրանցի գործակալների ձերբակալության մասին, ովքեր փորձել էին Թուրքիայում իսրայելցի գործարարին սպանել ի պատասխան 2020 թվականի նոյեմբերին (ինչպես գրում են՝ Մոսադի մասնակցությամբ) իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը: Իսրայելական «Yediot Ahronot» օթերթն այս առիթով ավելացրել է, որ միայն վերջին երկու տարում Մոսադն օգնել է կանխել 12 (կասկածելիորեն կախարդական թիվ, ինչպես միջնադարյան լեգենդներում) Թուրքիայում Իսրայելի քաղաքացիների վրա հարձակվելու դավադրություններ, իսկ թուրքական MIT հետախուզության և Մոսադի միջև հարաբերությունները միայն ամրապնդվել են։ Իսրայելի «12-րդ ալիքը» նաև ասել է, որ հետախուզական գործակալությունների միջև կապերը հակված չեն քաղաքական տարաձայնություններին, իսկ վերջերս Թուրքիա է այցելել Մոսադի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը՝ նրա ղեկավար Դեյվիդ Բարնեայի գլխավորությամբ, որն անձամբ վերահսկում է Թուրքիայի հետ հարաբերությունները:

Երկա՞ր ճանապարհ

Ադրբեջանի կառավարությունը վաղուց է արտահայտել իր հետաքրքրվածությունը՝ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռանկյունում համագործակցությունը վերականգնելու հարցում։ Դեռևս 2013 թվականին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր թուրք-իսրայելական հարաբերությունները կարգավորելու նկատմամբ ցանկության ձգտելու մասին։ Անցյալ տարի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է երեք երկրների միջև համակարգումն ու փոխգործակցությունը վերականգնելու համար իր մոտ ընդունել Թուրքիայի և Իսրայելի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը: Ադրբեջանը այդ փորձը ունի, նա նպաստել է թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորմանը 2016 թվականին, ժամանակին Բաքվում հանդիպել են ռուս և արևմտյան բարձրաստիճան զինվորականները։

Ամփոփելով, կարելի է ասել, որ Թուրքիան այժմ այն պետությունը չէ, որը հանուն Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման կհամաձայնվամեն ինչին։ Անկարան հստակ ցույց տվեց, որ նույնիսկ հանուն ԵՄ-ին անդամակցելու, կամ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավմանը, չի հրաժարվի իր օրինական շահերից։ Ուստի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակ կպահանջի և հեշտ չի լինի, բայց արդեն կարելի է խոսել նրա մեկնարկի մասին, և մի քանի շաբաթից պարզ կդառնա, թե Անկարան և Թել Ավիվը որքան հեռու են պատրաստ առաջ գնալուն։ Բաքուն կարող է արագացնել այս գործընթացը՝ դրանում գնալով ոչ թե հակառակ, այլ հենց տարածաշրջանում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների ընթացքի ուղղությամբ, որոնք հանգեցնում են պաղեստինյան խնդրի վերջնական մարգինալացմանը և նույնիսկ առանցքային արաբական երկրների կողմից Իսրայելի ճանաչմանը։

Caliber.Az
Դիտումներ: 352

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայերին, ստացվում է, որ կարելի՞ է Սպասում ենք Ամերիկայի և Եվրոպայի արձագանքին

221
26 Նոյեմբերի 2024 14:15
2

COP29-ը այրեց Ադրբեջանի հակառակորդների հույսերը Caliber.Az-ը՝ թեժ հետքերով

94
25 Նոյեմբերի 2024 13:49
3

Politico-ն մութ սենյակում անհաջող փնտրում է սև կատու՝ իմանալով, որ այն այնտեղ չէ Հաջիևը պատասխանել է եվրոպական պարբերականին

91
26 Նոյեմբերի 2024 16:26
4

Այսօր Ադրբեջանում նշվում է Քելբեջար քաղաքի օրը

88
25 Նոյեմբերի 2024 09:51
5

Թուրքիան արգելել է կանադացի հայամետ լրագրողի մուտքը

80
25 Նոյեմբերի 2024 11:25
6

Իլհամ Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին Զրույցի մանրամասները

78
26 Նոյեմբերի 2024 09:33
7

Որտեղ է տրամաբանությունը «Հին աշխարհի հիստերիկները»

73
26 Նոյեմբերի 2024 13:32
8

Ադրբեջանի ՌՕՈՒ օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները

72
25 Նոյեմբերի 2024 16:55
9

300 միլիարդ մոլորակի համար. COP29-ի հիմնական համաձայնագիրը Ադրբեջանում

68
25 Նոյեմբերի 2024 10:12
10

Վերաարտահանման փակուղի. Հայաստանի սպեկուլյատիվ տնտեսությունը Խազար Ախունդովի տեսությունը

65
26 Նոյեմբերի 2024 14:52
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading