«Ազերսու»-ն նախատեսում է Շուշային ապահովել շուրջօրյա ջրով
Ազատագրված տարածքներում «Ազերսու» ԲԲԸ-ի ամենալայնածավալ աշխատանքն իրականացվում է Շուշա քաղաքում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է «Ազերսու» ԲԲԸ մամուլի քարտուղար Անար Ջաբրայիլլին։
Անդրադառնալով Շուշայում կատարված աշխատանքներին՝ Անար Ջաբրայիլլին նշել է, որ ամբողջությամբ վերակառուցվել և շահագործման է հանձնվել «Փոքր Կիրս» մայրուղային ջրատարի 6 կիլոմետրանոց հատվածը.
«Պատրաստվում ենք վերակառուցել Շուշայի ներքին ջրային ցանցը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հետագայում, երբ քաղաքի բնակչությունն ավելանա, ձմռանը և ամռանը կարոն ջրի հետ կապված խնդիրներ առաջանալ: Հետևաբար պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, նախնական աշխատանքային նախագիծն արդեն պատրաստ է: Դաշալթը գյուղի վերին մասում ջրամբար և պոմպակայան կկառուցվի։ Կանցկացվի 2,6 կմ երկարությամբ մայր ջրատար»։