Բաքուն և Երևանը միմյանց ձեռք սեղմեցին Ուղիղ բանակցությունների առաջին արդյունքները
Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը համատեղ հայտարարություն են տարածել։
Ներկայացնում ենք այդ հայտարարության տեքստը։
«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կիսում են կարծիքն այն մասին, որ ստեղծվել է պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար։ Երկու երկրները ևս մեկ անգամ վերահաստատում են՝ հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա խաղաղ պայմանագրին հասնելու իրենց մտադրությունը։
Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև բանակցությունների արդյունքում՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով և որպես բարի կամքի ժեստ՝ Ադրբեջանի Հանրապետությունը ազատ է արձակում 32 հայ զինծառայողներին։
Իր հերթին, Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով և որպես բարի կամքի ժեստ, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։
Որպես բարի կամքի ժեստ՝ Հայաստանի Հանրապետությունը հանում է իր թեկնածությունը՝ հյուրընկալելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը՝ ի պաշտպանություն Ադրբեջանի Հանրապետության թեկնածության։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը հույս ունեն, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս երկրները նույնպես կպաշտպանեն Ադրբեջանի թեկնածությունը։ Որպես բարի կամքի քայլ՝ Ադրբեջանի Հանրապետությունը իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:
Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կշարունակեն բանակցությունները՝ մոտ ապագայում վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումների իրականացման շուրջ և միջազգային հանրությանը կոչ են անում աջակցել իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու երկրների միջև փոխադարձ վստահության հաստատմանը և դրականորեն կազդեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա»։
Այսպիսով, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի միջև անմիջական բանակցությունների արդյունքում՝ ձեռք է բերվել ադրբեջանական կողմից 32 հայազգի և Հայաստանի կողմից՝ 2 ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ բեկումնային համաձայնություն է ձեռք բերվել։
Ակնհայտ է, որ այս համաձայնությունը հանդիսանում է երկու երկրների միջև փոխադարձ վստահության ամրապնդման միջոց։ Հայաստան հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել էին 2020 թվականի դեկտեմբերին՝ Հադրութի շրջանում անցկացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման էին ենթարկվել սահմանին։ Այս բոլոր մարդիկ արդեն կրել են իրենց պատժի մեծ մասը։
Ասեկոսներից խուսափելու համար անմիջապես ընդգծենք. 32 հոգանոց ցուցակում չեն ներառվել և չեն կարող ներառվել այնպիսի անձինք, ինչպիսիք են ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ, Ադրբեջանի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած ապօրինի ռեժիմի ղեկավարներ՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչարյանը, Ալյոշա Խոսրովյանը։
Չափազանց կարևոր է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում, առանց երրորդ երկրների կողմից ինչ-որ միջնորդության։ Սա հանդիսանում է այն բանի ևս մեկ ակնառու հաստատում, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են խաղաղ գործընթացն առաջ տանել առանց միջնորդների, ընդ որում շատ ավելի մեծ արդյունավետությամբ։
Ուրախացնում է, որ մեր իշխանությունները տարածաշրջանը պարուրած աշխարհաքաղաքական հորձանուտում չեն մոռացել՝ դժբախտության մեջ հայտնված իրենց զինվորականներին և նրանց ընտանիքներին։ Նախագահ Իլհամ Ալիևը մեկ անգամ ևս հաստատեց, որ հանդիսանում է յուրաքանչյուր ադրբեջանցու նախագահը։