Քաղաքականություն
A+
A-
Բուլղարիայի նախագահը կայցելի Ադրբեջան
07 Մայիսի 2024 15:30
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը մայիսի 8-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ բուլղարական լրատվամիջոցներին հղումով, այցի ընթացքում նախատեսվում է համատեղ հռչակագրի ստորագրում՝ Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։
Ռ.Ռադևի Բաքու այցի նպատակն է՝ ամրապնդել և խորացնել երկկողմ ռազմավարական գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, էներգետիկան, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունները, տրանսպորտը և զբոսաշրջությունը:
Բուլղարիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կընդգրկվեն՝ էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը, Ազգային ժողովում Բուլղարիա-Ադրբեջան բարեկամության խմբի նախագահը, բիզնեսի ներկայացուցիչներ։
Caliber.Az
Դիտումներ: 46