Գլխավոր տնօրեն. Ադրբեջանում կբացվի ISESCO-ի տարածաշրջանային ներկայացուցչություն
Մայիսի 12-ին Ադրբեջանում կբացվի ISESCO-ի տարածաշրջանային ներկայացուցչություն։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին լրագրողներին ասել է ISESCO-ի գլխավոր տնօրեն Սալիմ բեն Մուհամեդ ալ-Մալիքը։
«Ես այստեղ եմ [Ադրբեջանում] մի շարք պատճառներով: Դրանցից ամենակարևորներից մեկը Շուշա քաղաքի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակումն է։ Սա շատ կարևոր իրադարձություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ իսլամական աշխարհի համար։
Բացի այդ, մայիսի 12-ին մենք նաև ISESCO-ի տարածաշրջանային գրասենյակ ենք բացում Ադրբեջանում։ Այսինքն՝ կան մի շարք խնդիրներ, որոնցով մենք զբաղվում ենք։ Մենք նաև փոխըմբռնման հուշագիր կստորագրենք Հեյդեր Ալիևի Հիմնադրամի հետ՝ ISESCO-ի և Հիմնադրամի միջև համագործակցության վերաբերյալ»,- լրագրողներին ասել է Սալիմ բեն Մուհամմեդ ալ-Մալիքը՝ հավելելով, որ կազմակերպության նպատակն է կամուրջներ կառուցել երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։