twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը կարող է նոր հակամարտություն հրահրել Ադրբեջանի հետ» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

28 Դեկտեմբերի 2024 14:06

Հայաստանում նորից խուճապային տրամադրություն է՝ Ադրբեջանի կողմից իբր պատրաստվող հարձակման պատճառով։ Առաջինը տագնապ  է զարկել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ «News.am»-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ «գալիք տարում Հայաստանը կրելու է տարածքային կորուստներ, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել վաղուց»։ Նրա կարծիքով, «կա նվազագույն և առավելագույն պլան»։ «Կախված իրավիճակից, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի տակ կարող են նկատի ունենալ և ողջ Սյունիքը, այլ ոչ միայն ճանապարհը»,- հավելել է Ղևոնդյանը։
 
Քիչ համբերելով նրան է միացել Հայաստանի տխրահռչակ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ «Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «խաղաղ» օրակարգը վերածել է իշխանության պահպանման գործիքի՝ մեր պետության հիմքերը քանդելու հաշվին։ Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս։ Օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը՝ Բաքվի իշխանությունները պահանջում են «անվտանգության երաշխիքներ» 300 հազար ադրբեջանցիների համար, որոնց Ադրբեջանը ուզում է բնակեցնել Հայաստանում, ներառյալ մեր երկրի ինքնիշխան տարածքում երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախատեսում է Հայաստանում տեղավորել իր հատուկ ծառայությունների գործակալներին, որոնք ապահովել էին Լեռնային Ղարաբաղի շրջափակումը` ներկայանալով որպես «բնապահպան ակտիվիստներ», - հայտարարել է «կանխատեսող» Թաթոյանը։
 
Ի՞նչ է հանկարծ պատահել։ Ինչո՞ւ է դարձյալ խմորվում այս թեման: Ինչո՞ւ են Երևանում կարծում, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքները զավթելուց բացի ուրիշ անելիք չունի։
 
Caliber.Az-ի այս հարցերին պատասխանելու համար ձեռնամուխ են եղել հայտնի փորձագետներ:
 
Ռուսաստանցի քաղաքագետ, Կասպիի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Կարավաևը նշել է, որ այստեղ կա երեք պահ։
 
«Մի կողմից, դա 1980-ականների վերջին Հայաստանից վտարված 300 հազար մարդկանց ճակատագրի հարցը մշակել սկսելու Բաքվի պահանջի դեմ՝ հայկական դիրքորոշման խոցելիությունն է։ Երեւանը տեսնում է, որ Ալիեւը վերջին տարիներին համապատասխան աշխատանք է տարել համաշխարհային հասարակական կարծիքի հետ՝ տեղեկացնելով այս խնդրի վերաբերյալ։ Այս թեման լինում է հետկոնֆլիկտային պրոբլեմատիկայի շուրջ նախագահի յուրաքանչյուր հարցազրույցում, ներառյալ վերջինը՝ «Ռոսիա սեգոդնյա» գործակալության համար։ Այսինքն, սա աստիճանաբար դառնում է Հայաստանի հետ բանակցությունների օրակարգը ընդգրկելու առարկա։ Եվ Երևանը դա տեսնում է»,- համոզված է հետազոտողը։
 
Նույնիսկ եթե հիմա այն չի հանդիսանում խաղաղության մասին համատեղ հուշագրի տեքստի կետ, ապա ինչ որ փուլում կդառնա օրակարգի առարկա, ասել է նա։
 
«Փաստորեն, Ադրբեջանի կողմից կան նաև որոշակի քայլեր՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ակտիվության ձևով, որը դարձել է այս թեմայով քաղաքացիական դիվանագիտության որոշակի գործիք։
 
Հայկական կողմում իրավիճակը այնպիսի բնույթով է շուռ  գալիս, որ եթե չհամաձայնվել այս թեման ընդունել որպես բանակցությունների կետ, ապա այն քո օգտին շրջելու միակ տարբերակը՝ խնդիրը դեպի սրացում շրջելն է։ Որպես սպառնալիք Ադրբեջանի կողմից։ Օրակարգը շրջելու այդպիսի տարբերակը միանգամայն գործունյա  է՝ հաշվի առնելով պատմական համատեքստը և Հայաստանի եվրոպական դաշնակիցների որոշակի թուրքաֆոբիան։
 
Այս թեման Հայաստանում մեկնաբանվում է որպես սպառնալիք և այդպես է մատուցվում համաշխարհային հասարակական կարծիքին։ Կազմավորված իրավիճակում, այն գործունեության համատեքստում, որը Հայաստանը ողջ հետխորհրդային տարիներին իրականացրել է արևմտյան հանրության հասարակական կարծիքի հետ՝ նրանց համար բավականին հեշտ է այն հեռարձակելու որպես Ադրբեջանի կողմից իբրև սպառնալիք։  Եվ բնականաբար, սփյուռքի աշխատանքը, որը անցկացվում է արդեն երկար տասնամյակներ։ Այսինքն սա, սկզբունքորեն, մի տեսակ շատ լավ է տեղավորվում այն ռելսերի վրա, որոնք արդեն երկար տասնամյակներ կան։ Բայց այստեղ կա նաև ուղիղ ռազմաքաղաքական շահույթ։ Այս թեմայի տակ, Ադրբեջանի սպառնալիքի թեմայի ներքո, կարելի է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բազմաթիվ երկրների հետ։ Այստեղ, փաստորեն, այս բոլոր օրինակները ի հայտ են եկել վերջին երկու տարվա ընթացքում։ Հնդկաստանից մինչև Ֆրանսիա»,- հավաստում է փորձագետը։
 
Սա, նրա խոսքով, լիովին տեղավորվում է Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս օրակարգում։
 
«Վերջին բանը, որ պետք է նշել, այն է, որ եթե մենք խոսում ենք դիվանագիտության լեզվին անցնելու մասին, ապա դա տարբեր ձևով է ընկալվում կողմերի կողմից։ Ադրբեջանական կողմից այդ լեզուն առդիմում է Հայաստանից ներգաղթած ադրբեջանցիների համայնքի շահերին, այսինքն առդիմում է քաղաքացիական հասարակությանը։
 
Իսկ Հայաստանի կողմից մենք տեսնում ենք, որ այս թեմատիկան տեղափոխվում է կոնֆլիկտային օրակարգ։ Սրա արդյունքն իսկապես կարող է դառնալ շատ լուրջ սրացում, որը որոշակի հեռանկարում կարող է տեղափոխվել այդ թվում նաև ռազմական տիրույթ։
 
Այսինքն, եթե ամփոփել, ասենք՝ այս մտավախությունը ու ֆոբիան, որոնք շրջանառվում են Հայաստանի տեղեկատվական տարածքում, ապա իրականում, հաշվի առնելով դեռ խորհրդային տարիներին հակամարտության նախապատմությունը, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի ներկայիս սահմանադրական տարածք ադրբեջանցիների վերադարձի թեման միջնաժամկետ հեռանկարում կարող են հանգեցնել նույնիսկ զինված հակամարտության։ Այսինքն այն, որ սա դառնալու է քաղաքական բանավեճի առարկա, արդեն իսկ ակնհայտ է՝ այստեղ միայն մի քանի քայլ է մնացել։ Բայց, ինչպես գիտենք, նման քաղաքական սեղմակը կարող է ավարտվել նաև ռազմական գործողություններով, որոնք պարզապես կարող է հրահրվել Հայաստանի կողմից։ Բայց դրանք կարող են վճռականորեն ճնշվել նաև Ադրբեջանի Զինված ուժերի կողմից։ Այսինքն՝ այս անցումը ժամանակի ընթացքում չի կարող երկարաձգվել, ինչպես դա եղավ մինչև 2020 թվականը, երբ ակնհայտ էր, որ օկուպացված տարածքների վերադարձի շուրջ բանակցությունները փակուղի են մտել և մինչև  հակամարտության ռազմական լուծումը այնուամենայնիվ անցել է, առնվազն մեկ տասնամյակից ավել: Վերջին բանակցային փուլերը տեղի են ունեցել 2000-ականների վերջին և 2010-ականների սկզբին»,- հիշեցրել է Կարավաևը։
 
Իր հերթին, քաղաքական մեկնաբան Մուրադ Սադադդինովը նշել է, որ, նրա կարծիքով, դա պայմանավորված է՝ խաղաղ պայմանագրի ստորագրման հեռանկարների ի հայտ գալու հետ, քանի որ հայկական և ադրբեջանական կողմերը տեղեկատվություն են տարածել, որ խաղաղության պայմանագրի տեքստը հիմնականում համաձայնեցված է։
 
«Այսինքն, 17 կետերից 15-ը համաձայնեցված է, մնացել է երկու կետ, որոնք հայկական կողմը պետք է իրականացնի։ Իսկ դրանք հիմնականում կապված են սահմանադրության փոփոխությունների հետ։ Եվ դրա համար իշխող կուսակցությունը ստիպված կլինի դիմել իր բնակչությանը, անցկացնի հանրաքվե։ Որոշ ընդդիմադիր ուժեր հասկանում են, որ եթե խաղաղ պայմանագիրը կնքվի, ապա իշխանության գալու, Փաշինյանին տապալելու նրանց շանսերը կհավասարվեն զրոյի։
 
Հետևաբար նրանք ցանկացած ճիշտ ու սուտ բաներով կսկսեն  հնարել տարբեր բնույթի քաղաքական ֆեյքեր, սուտ բաներ տարածել ու վախեցնել ժողովրդին, Փաշինյանին մեղադրել ադրբեջանամետ, թուրքամետ դիրքորոշման մեջ, մեղադրել նրանում, որ նա իբր վաճառում է Հայաստանի ազգային շահերը և այլն, միայն թե ցանկացած ճանապարհով խափանել խաղաղ պայմանագրի ստորագրումը: Խաղաղ պայմանագրի ստորագրումը, իհարկե, կբարձրացնի Փաշինյանի հեղինակությունը Հայաստանում և հետագայում ընդդիմադիր ուժերի կողմից նրան տապալելը անհնար կդառնա։
 
Չնայած այսօրվա դրությամբ նրանք ոչ մի հեռանկար չունեն, բայց խաղաղ պայմանագրի ստորագրումից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումից, սահմանների, հաղորդակցությունների բացումից հետո, այս ամենը պլյուս կլինեն Փաշինյանի համար։ Հետևաբար ցանկացած բնույթի նման գործողությունը ուղղված է հատկապես խաղաղ պայմանագրի ստորագրումը խաթարելուն, ընդդեմ այն խնդիրների լուծման, որոնք այսօրվա դրությամբ խանգարում են խաղաղ պայմանագրի տեքստի վերջնական համաձայնեցմանը։ Ես համարում եմ, որ սա կապված է հենց դրա հետ»,- ասել է Սադադդինովը։

Caliber.Az
Դիտումներ: 95

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

587
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

234
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

155
26 Դեկտեմբերի 2024 18:45
4

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

125
26 Դեկտեմբերի 2024 16:58
5

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

100
27 Դեկտեմբերի 2024 17:44
6

Խորամանկը, երկու պարտվող և մեկ ստվեր Փաշինյանը խաղադրույք է կատարում արագացման վրա

97
26 Դեկտեմբերի 2024 09:22
7

«Հայաստանը կարող է նոր հակամարտություն հրահրել Ադրբեջանի հետ» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

95
28 Դեկտեմբերի 2024 14:06
8

Անմեղների մահվան համար ներողություն խնդրելը դատապարտելի՞ է Բաքուն սպասում է համարժեք արձագանքի

83
27 Դեկտեմբերի 2024 16:05
9

Ի.Ալիևը ծանոթացել է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներին ԼՈՒՍԱՆԿԱՐ

78
28 Դեկտեմբերի 2024 11:10
10

AZAL-ի ինքնաթիռը վերադարձել է Բաքու՝ չհասնելով Ռուսաստան Շրջադարձ օդում / ՔԱՐՏԵԶ

74
27 Դեկտեմբերի 2024 13:31
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading