twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

26 Դեկտեմբերի 2024 18:45

Երեկ տեղի ունեցած ողբերգությունը հերթական անգամ հաստատեց, թե որքան փխրուն է մարդկային կյանքը։ Կյանքն ու մահն իսկապես կողք-կողքի են։ Կարող է նույնիսկ ընդամենը մեկ քայլ՝ կյանքի վիճակից դեպի չգոյություն։ Եվ դրա համար էլ  հաույժ կարևոր է մեկս մյուսին աջակցությունը: Ամեն ինչու՜մ։ Անվերջանալի։
 
Երեկ վթարի ենթարկված ինքնաթիռից առանձին կադրերը, որոնք բոլորս դիտում ենք հոգու ցավով և մարմնում անհավատալի ցնցումներով, ցույց տվեցին, թե որքան մարդկայնություն է դրսևորել ինքնաթիռի ողջ անձնակազմը: Միգուցե, մենք սկզբում նույնիսկ չգիտակցեցինք, որ և՛ օդաչուները, և՛ բորտուղեկցողները  հիանալի գիտակցում էին. մոտենում է վթարի ողբերգությունը, որտեղ ողջ մնալու շանսերը կարող է զրոյի հավասարվել: Իսկ այդ մարդիկ ամեն ինչ զգում էին։ Քանի որ անձնակազմը փորձառու էր։ Եվ նրանք բոլորը պրոֆեսիոնալներ էին։ Ինչպես պարզվեց՝ պրոֆեսիոնալներ էին ոչ միայն իրենց ֆունկցիոնալ պարտականություններն ու ծառայողական պարտականությունները կատարելու, այլ նաև անհավանական մարդկայնության տեսանկյունից։
 
Այն, թե ինչպես էր ուղևորներին աջակցել բորտուղեկցող Հոքյումա Ալիեւան՝ չի կարող հիացմունք չառաջացնել։ Այո, մենք տեսանք միայն մի փոքրիկ դրվագ, որը ցույց է տալիս այդ յուրահատկությունը, երբ փխրուն աղջիկը ընդհանրապես չէր մտածում իր մասին՝ հոգալով ուղեւորների կյանքի մասին։ Եվ միայն նրա ձայնի նվազագույն դողն էր վկայում նրա լարվածության մասին։ Բայց աղջիկը ոչ միայն չգոռաց, նա չնչին անգամ չցուցադրեց իր զգացմունքները: Եվ սա, ինչպես հիմա է հասկանալի դառնում, հատկապես փրկվածների առանձին շիտակ խոստումներից հետո, ազդել է այն բանի վրա, որ երկար ժամանակ հաջողվել է խուսափել ուղևորասրահում խուճապից։
 
Իրենց նմանակերպ են դրսևորել նաև երեկ տարբեր աստիճանի ծանրությամբ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված՝ բորտուղեկցողներ Զուլֆուգար Ասադովը և Այդան Ռահիմլին: Եվ, անշուշտ, չի կարելի չհիանալ օդանավի օդաչուներ՝ Իգոր Կշնյակինով և Ալեքսանդր Կալյանինովով։ Առաջինը, ինչպես նշվում է, թռիչք է կատարել  ավելի քան 15 հազար ժամ։ Ակնհայտ է փորձն ու պրոֆեսիոնալիզմը, ինչի մասին, այնուամենայնիվ, մենք հստակ կարող ենք դատել համացանցում տարածված «գետնի» հետ օդաչուների առանձին խոսակցություններից։ Բայց զուգահեռաբար, բաց աղբյուրներից քաղված նույնիսկ տեսողական տեղեկատվության համաձայն, չի կարելի այս դեպքում էլ չհիանալ օդանավը վարողների մարդկայնությամբ։ Կապիտանը և երկրորդ օդաչուն առաջնորդվել են՝ բացառապես ուղևորների մասին հոգատարությամբ: Նրանք մեկը մյոսի հետևից ձեռնարկել են տարբեր որոշումներ, որպեսզի փորձել ինքնաթռը նստեցնել առանց մարդկանց վնասելու։ Հատ-հատ փնտրել են այդ պահը, թերևս, միակ հնարավորությունները, որպեսզի առանց ցավի վայրէջք կատարել։ Եվ թռիչքավայրէջքային գոտին արդեն տեսողության գոտում էր։ Հատկապես այս բոլոր քայլերը ի վերջո բազմաթիվ ուղեւորներին փրկեցին  մահից:
 
Սա արդյո՞ք հերոսություն չէ։ Այո, մենք համաշխարհային պատմությունից գիտենք հերոսության դեպքեր, երբ մարդիկ իրենց զոհաբերել են՝ հանուն ուրիշ մարդկանց փրկելուն։ Այո, մենք տեսել ենք, օրինակ, թե ինչպես ինչ-որ մեկը կարողացել է իր մարմնով ծածկել ինչ-որ պայթուցիկ սարք, որպեսզի վտանգազերծել ուրիշ մարդկանց կյանքը։ Իսկ միթե՞ երեկ Հոքյուման չզոհաբերեց իրեն։ Կա՞մ Կշնյակինը Կալյանինովի հետ։ Հերոսություն է, ուրիշ ոչ մի  կերպ։ Որովհետև նույնիսկ այդ նվազագույն տեսագրական վկայությունները ուղևորասրահից և կենդանի մնացածների բացահայտումները միանշանակ ցույց են տալիս այդ անձանց սարսուռը՝ նրանց ճակատագրի համար, ովքեր, ընդհանուր առմամբ, վստահված էն եղել նրանց: Եվ իրենց ներսում օդաչուներն ու բորտուղեկցողները) իրենց պատասխանատու էին զգում այլ մարդկանց կյանքի համար:
 
Մենք բոլորս նույն օդն ենք շնչում։ Ժպտում ենք, ծիծաղում, տխրում, մեր սիրելիների հետ կիսվում ենք մեր ապրած դժվարությունները կամ ուրախ պահերը: Չէ որ մենք բոլորս նույնն ենք։ Եվ միևնույն ժամանակ մարդիկ տարբերվում են, երբ հայտնվում են, ինչպես կարելի է ձևակերպել... հավանաբար, ոչ սովորական իրավիճակին մոտ հանգամանքներում։ Ոչ բոլորն են հակված նման դեպքերում վերացարկվել զգացմունքներից, ցուցաբերել ամենահզոր սթափություն, երբ պետք է գործի բանականությունը: Այո, սիրտն ու հոգին նույնպես, ինչը մենք և տեսանք, բայց, այնուամենայնիվ, բանականությունը, տոկունությունը և այդ միակ որոշումների հստակ ըմբռնումը, որոնք կարող են փրկել նրանց, ովքեր հույսով են նայում քեզ: Երևի նրանք սպասում են մի խոսքի, որը նրանց կոգևորի և կհանգստացնի։ Բաքվի օդանավի անձնակազմը դա փայլուն կերպով ցույց տվեց։
 
Համաձայնվում ենք, որ երեկ ինքնաթիռի հետ (թեև տարբեր, բայց նման տեսանկյուններից) տեղի ունեցած նման իրավիճակի հետ մենք մեկ անգամ չէ, որ  բախվել ենք։ Բայց... բացառապես գեղարվեստական ֆիլմերում։ Հավանաբար, շատերն են հիշում իր ժամանակին աղմուկ բարձրացրած «Անձնակազմը» ֆիլմը։ Բայց երեկ դա կինո չէր։ Երեկ կյանքի պատկեր (բառի գլոբալ իմաստով) էր։ Կյանքի ու մահվան։ Եվ միևնույն ժամանակ մենք տեսանք իրական պատկերը, հերոսության իրական տեսարանները։ Ինքնազոհաբերությունը։ Հոգատարություն մերձավորի նկատմամբ։ Որի շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկվել։
 
Դժվար է տեսնել վթարից քիչ առաջ ինքնաթիռի ուղևորասրահում տեղի ունեցած առանձին դրվագները։ Բայց այս պահերն անմիջականորեն թույլ են տալիս նորից ու նորից գիտակցել, որ հերոսները՝ մեր մեջ են։ Կրկին միտք է գալիս այն արտահայտությունը, որ մենք բոլորս շնչում ենք նույն օդը և պատրաստված ենք նույն խմորից (կավից): Բայց ոմանք սանձազերծում են պատերազմներ, հողագնդի երեսից ջնջում երկրներ, քաղաքներ և կենդանի մարդկանց՝ փաստորեն մարդկանց զոհաբերելով՝ հանուն սեփական քաղաքական հավակնություններին հասնելու: Իսկ մյուսները՝ ի դեմս երեկվա անձնակազմի, փորձում են փրկել այս կյանքը՝ զոհաբերելով իրենց:
 
Հերոսներ։ Ուրիշ ոչ մի կերպ։ Եվ հետևաբար այդ մարդկանց հիշատակը միշտ վառ կմնա։ Կամ նույնիսկ պայծառ: Որովհետև չկա ավելի նշանակալից բան, քան տիեզերքի հիմքում գտնվող, Ամենաբարձրյալի կողմից ձեզ համար ստեղծված մարդկային կյանքը: Այն տիեզերքի, որը առանձին տմարդներ անընդհատ խարխլում են: Բաքու-Գրոզնի երեկվա չվերթի օդաչուներն ու բորտուղեկցողները ցույց տվեցին արմատապես այլ արժեքներ։ Երբ մերձավորի (լինի և անծանոթի) մասին հոգալն ավելի կարևոր է դառնում, քան սեփական կյանքը պահպանելը: Երբ ազգության կամ կրոնական պատկանելության համատեքստում բացարձակապես կարևոր չէ, թե ում ես փրկում։ Եվ երբ լեզուն, որով շփվում ես, կորցնում է իր բացարձակ նշանակությունը։ Որովհետև այս ամենը միաձուլվում է Մարդկայնություն հասկացողության մեջ:
 
Փա՛ռք երեկվա հերոսներին, ովքեր իրենց գործողություններով կարողացան փրկել մեկ տասնյակից ավելի մարդկանց կյանքեր: Հերոսնե՜ր։ Մեր օրերի հերոսնե՜ր։
 
Թող Ամենաբարձրյալը պաշտպանի զոհվածների հարազատներին ու մերձավորների՜ն: Allah rəhmət eləsin! Եվ թող օգնի վիրավորներին՝ ապաքինվել:

Caliber.Az
Դիտումներ: 311

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

730
11 Մարտի 2025 18:09
2

Այսպես է Հայաստանը պատրաստվում Ադրբեջանի հետ նոր պատերազմի Ռազմական գնումների վերլուծություն

252
13 Մարտի 2025 16:25
3

Խանքենդիում քանդում են «անջատողականների բույնը» ՏԵՍԱՆՅՈՒԹ

201
12 Մարտի 2025 17:47
4

Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտների մասին

190
11 Մարտի 2025 13:54
5

«Ադրբեջանը կարող է կիսվել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման իր փորձով» Ռաբբի Զամիր Իսաևը՝ JPost-ին տված հարցազրույցում

184
12 Մարտի 2025 13:22
6

Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները

177
11 Մարտի 2025 10:10
7

Հնարելով շախմատը Հայկական դիվանագիտությունը Հնդկաստանում

172
12 Մարտի 2025 19:00
8

Արկադի Ղուկասյան. նրան, ով սպանում է կնոջը, երեխային կամ տարեց մարդուն, չի կարելի մարդ անվանել ԼՈՒՍԱՆԿԱՐ

165
11 Մարտի 2025 10:47
9

Զվարճալի, բայց անօգուտ Հրեշներ, որոնք գրեթե անհետացել են

158
12 Մարտի 2025 18:38
10

Հաջիզադե. Մենք Ֆրանսիայից պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանին նվաստացնելու իր արշավը

127
11 Մարտի 2025 09:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading