twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Անմեղների մահվան համար ներողություն խնդրելը դատապարտելի՞ է Բաքուն սպասում է համարժեք արձագանքի

27 Դեկտեմբերի 2024 16:05

Հարվարդի Քենեդիի դպրոցին առընթեր Հանրային առաջնորդության կենտրոնի հիմնադիր և տնօրեն Բարբարա Քելերմանը մի անգամ ընդգծել է, որ «երբ մենք, թեկուզ և ոչ կանխամտածված վիրավորում ենք որևէ մեկին, մեզանից սպասում են ներողություն՝ իրենց սխալ լինելու ընդունում, ջղջում»։ Ինչի լույսի ներքո նա կոնկրետացրել է, որ «ցանկացած ղեկավար, նույնիսկ օդիոզը, ժամանակին զղջալով կարող է վաստակել մարդկանց համակրանքը, իսկ ուշացածը կամ ոչ անկեղծը՝ ընդմիշտ կկործանի իր հեղինակությունը և կարատավորի ողջ կազմակերպությանը»: Այո, Քելերմանը խոսել է ինչ-որ, ասենք, լուրջ բնույթի «հավաքովի» կազմակերպության մասին։ Բայց, եկեք համաձայնվենք, մի՞թե նմանկերպ ֆոնը չէ, որ բնութագրում է նաև, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ դիվանագիտական էթիկետի ասպեկտը։ Կամ, ասենք, լավ վարքագծի կանոնե՞րը։

 
Այս համատեքստում մենք (և ոչ միայն մենք) հիանալի հիշում ենք, թե ինչպես 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն ներողություն խնդրեց՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Մի-24 ռազմական ուղղաթիռի խոցման համար։ Դրանով հանդերձ բացահայտվեց, որ ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին մոտ այն պահին, երբ շարունակվում էին ակտիվ ռազմական բախումները։ Ինչպես նաև կոնկրետացվեց, որ թռիչքը տեղի է ունեցել օրվա մութ ժամանակ, ցածր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարների հայտնաբերման գոտուց դուրս, իսկ դրանից առաջ ՌԴ ՌՕՈւ-ի ուղղաթիռները նշված տարածքում չեն նկատվել։ Հենց «տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի և հայկական կողմի հնարավոր սադրանքների հետ կապված մարտունակության բարձրացման լույսի ներքո՝ մարտական հերթապահ խմբի կողմից կրակ բացելու որոշում է ընդունվել»։ «Այս ողբերգական միջադեպի համար, որը կրում է պատահական բնույթ և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ», Բաքուն ներողություն է խնդրել՝ անկեղծ ցավակցություն հայտնելով անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին և տուժվածներին շուտափույթ ապաքինում մաղթելով։ Դրանով հանդերձ ադրբեջանական կողմը հայտարարել է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին։
 
Քննարկվելիքի համատեքստում կարելի է հիշել նաև 2016 թվականին Անկարայի կողմից Մոսկվային՝ ռուսական ինքնաթիռի խոցման համար ներողությունը (ափսոսանքի արտահայտությամբ)։ Իր ցավակցական ուղերձում՝ զոհված ռուս օդաչուի ընտանիքին խորին ցավակցության զուգահեռ արտահայտմամբ։
 
Այս տեսանկյունից, իհարկե, Բաքուն իրավասու է Ռուսաստանից ակնկալել նմանատիպ քայլեր՝ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ողբերգության՝ «Azerbaijan Airlines» ավիաընկերության ինքնաթիռի կործանման համար, որը խոցվել է ռուսական «երկիր-օդ» հրթիռով և հանգեցրել է 38 ուղևորի զոհվելուն։ Միայն օդաչուների ակնառու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հնարավոր եղավ փրկել օդում 29 մարդու, ինչպես նաև գետնի վրա գտնվող զգալի թվով անմեղների կյանքը, ինչը կարող էր տեղի ունենալ խիտ բնակեցված տարածքում վթարային վայրէջքի դեպքում։ Բայց օդանավի կապիտան Իգոր Կշնյակինը հերոսական ջանքերով կանխեց այդ սպառնալիքը։ Ինչպես տաք հետքերով ընդգծել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը՝ Ղազախստանի օդային տարածք մտնելուց հետո, ադրբեջանական ինքնաթիռը երկու պտույտ է կատարել Ակտաուի օդանավակայանի մոտ՝ կործանվելով երրորդի ժամանակ, բայց դրանով հանդերձ բնակելի շենքերին վտանգ չի եղել։
 
Եվ սա, ի դեպ, նաև հարցերի հարց է՝ ինչի պատճառով ռուսական տարածքում խոցված ինքնաթիռը թույլտվություն չի ստացել վայրէջք կատարել ռուսական թռիչքավայրեջքային գոտիներից որեւէ մեկում։ Ո՞վ է խանգարել դրան և ինչի հիման վրա, ինչի արդյունքում օդաչուները ստիպված են եղել շրջվել դեպի Ղազախստան՝ խոցված ինքնաթիռով թռչելով ծովի վրայով։
 
Այս առումով հարց չի բարձրացվում Ռուսաստանի Դաշնության կողմից՝ ինչ-որ դիտավորության մասին, ինչպես դա տեղի չի ունեցել 2016 թվականին թուրքական, իսկ 2020 թվականին՝ ադրբեջանական ուղղությամբ։ Բայց փաստը մնում է փաստ. և՛ Անկարան, և՛ Բաքուն պահպանել են նման բնույթի դեպքերում նախատեսված էթիկետի կանոնները։ Այո, ինչ-որ մեկը կարող է շարունակել, որ դիվանագիտական էթիկետը։ Սակայն այստեղ, անշուշտ, ավելի մեծ չափով է ի հայտ գալիս մարդկայնության պահը։ Դեկտեմբերի 25-ին զոհվեցին տարբեր ազգությունների, տարբեր դավանանքի անմեղ քաղաքացիներ, ընդ որում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների հետ կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Բացի այդ, նրանք կարող էին զգալիորեն շատ ավելին լինեին, եթե օդաչուները չցուցադրեին, կրկնում ենք, յուրահատուկ վարպետություն։
 
Ի դեպ, ռուսական աղբյուրները, հիմնվելով Չեչնիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Համզաթ Կադիրովի հաղորդագրության վրա, կոնկրետացրել են, որ անմիջապես դեկտեմբերի 25-ին Չեչնիայի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով (ՀՕՊ) անօդաչու սարքեր են խոցվել։ Մասնավորապես, մեջբերվում է նրա գրությունը հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկատվությունն այն մասին, որ անօդաչու սարքերը հարվածել են ինչ-որ օբյեկտի՝ ճիշտ չէ։ Ամեն ինչ խոցվել է»: Միանգամայն ախտանշանային է, որ ռուսական լրատվամիջոցները, ուշադրություն դարձնելով Գրոզնիի բնակիչների նախորդող հաղորդագրություններին քաղաքում լսած պայթյունների ձայների մասին, նկատել են՝ պաշտոնյաների կողմից «խոցված անօդաչու թռչող սարքերի քանակի, դրանց ոչնչացման տարածքի և այլ մանրամասնությունների մասին» արձանագրության բացակայությունը։
 
Դարձյալ, Գրոզնիում և ընդհանրապես Հյուսիսային Կովկասում ողբերգության օրվա տիրող իրավիճակը, ընդհանուր առմամբ, ռուսական աղբյուրների կողմից մի քիչ բացվել է։ Եվ դա միանգամայն շոշափելի է՝ ռուսական երկնքում ՀՕՊ համակարգերի կողմից Բաքվի մարդատար ինքնաթիռի խոցմանը հանգեցրած որոշակի պատճառները հասկանալու համար։ Չնայած, չի բացառվում, որ կարող են լինել նաև այլ ստորջրյա խութեր։ Բայց ամեն դեպքում, Բաքուն սպասում է համարժեք արձագանքի։
 

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 368

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Գյանջայի դատարան. Ավանեսյանը դատապարտվեցլ է 16 տարվա ազատազրկման

172
25 Դեկտեմբերի 2025 19:11
2

Ադրբեջան - 2025. ինքնիշխանության և միջազգային դիրքերի ամրապնդում Տարվա արդյունքները՝ Թեյմուր Աթաևի հետ

146
24 Դեկտեմբերի 2025 08:50
3

Արդյունաբերություն, էներգետիկա, զբոսաշրջություն. Ղարաբաղը բացահայտում է իր ներուժը Նախագահ Ալիևի այցի արդյունքներով

118
25 Դեկտեմբերի 2025 17:08
4

Ադրբեջան. Արդարության հաղթանակ Ուրբիցիդից մինչև վերածնունդ

115
26 Դեկտեմբերի 2025 16:22
5

«Հայաքվեյի» բենզինային հիստերիան Ռևանշիստները նորից կռվում են իրականության հետ

107
24 Դեկտեմբերի 2025 19:21
6

Առավոտ, որը չպետք է այսպիսին լիներ Հարվածից մեկ տարի անց և առանց պատասխանատվության

95
25 Դեկտեմբերի 2025 12:07
7

Հարավային Կովկասը բացում է ճանապարհներ, մինչդեռ 907-րդ ուղղումը արգելապատնեշներ է դնում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

83
27 Դեկտեմբերի 2025 11:32
8

Իլհամ Ալիևը դառնում է 64 տարեկան

81
24 Դեկտեմբերի 2025 09:43
9

ՄՀՎԿ. Հայաստանում ընտրությունները հետաքրքրում են Ադրբեջանին

76
26 Դեկտեմբերի 2025 15:53
10

Վագիֆ Խաչատուրյանի առողջական վիճակի մասին

59
24 Դեկտեմբերի 2025 09:15
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading