twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խորամանկը, երկու պարտվող և մեկ ստվեր Փաշինյանը խաղադրույք է կատարում արագացման վրա

26 Դեկտեմբերի 2024 09:22

Հայաստանում շարունակում է պտտվել վարչապետ Փաշինյանի և նախկին նախագահների առճակատման պարույրը։ Փաշինյանի վերջերս կատարված հրապարակմանը այն մասին, որ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, բանակցային գործընթացը անցկացվել է՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում վերադարձնելու շուրջ» հրապարակմանը արձագանքել են Հայաստանի բոլոր երեք նախկին ղեկավարները։ Բայց  ահա, ինչը ուշագրավ է՝ արձագանքել են ոչ թի իրենք, այլ իրենց ներկայացուցիչների շուրթերով։
 
Անմիջապես տեսադաշտից հանենք առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Նա Հայաստանում ավելի քիչ է ենթարկվում քննադատության, քան ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները, թեկուզ միայն այն պատճառով, որ, առաջինը՝ նա դրան չի պատկանում, իսկ երկրորդը՝ հենց նրա օրոք տեղի ունեցավ Ղարաբաղի օկուպացիան։ Բացի այդ էլ, մեծ տարիքից ելնելով, նա անձամբ չի ձգտում իշխանության՝ համապատասխանաբար չի հանդիսանում ընթացիկ պարզաբանումների դերակատար և արձագանքում է, այսպես ասած, միայն ռեֆլեքսորեն։
 
Հետևաբար եկեք լսենք մյուս երկուսին: «Հայաստան» դաշինքի պատգամավոր և երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանի որդին, ի թիվս այլոց, հայտարարել է հետևյալը. «Այսօր Փաշինյանը հերթական անգամ ստեց՝ հայտարարելով, որ 1994 թվականից բանակցությունները անցկացվել են Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ»,- ու հավելել է. «Ապացուցված է, որ բանակցությունները միշտ անցկացվել են Ղարաբաղը Հայաստանին միացնելու կամ նրա անկախության շուրջ։ Սա փաստ է, որը ոչ ոք չի կարող հերքել»։
 
«Նիկոլը հնչեցրել է հերթական աբսուրդ՝ իբր 1994 թվականից բանակցությունները անցկացվել են բացառապես Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու շուրջ։ Սա անպատկառ կեղծիք է։ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Ղարաբաղի հարցը կլուծվեր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործմամբ՝ հանրաքվեի միջոցով»,- իսկ սա արդեն գրել է սարգսյանական Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
 
Հայ քաղաքական գործիչների հետ առարկայական վեճի մեջ չենք մտնելու։ Սկզբունքորեն մենք արդեն ապացուցելու բան չունենք՝ մենք արդեն ամեն ինչ ապացուցել ենք մարտի դաշտում։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե անցյալը, այլ ներկան, և, համապատասխանաբար, ամենամեծ հետաքրքրությունն է առաջացնում այն հարցը, թե. ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը անձամբ չեն պատասխանել։ Պատասխանը պարզ է. նրանք հիանալի գիտեն, թե ինչպես են նրանց ատում Հայաստանի բնակիչները և չեն ուզում նրանց աչքի առաջ ցցվել՝ նյարդայնացնելով։ Չէ որ հենց այդ պատճառով էլ նրանք ոչ թե ղեկավարեցին բողոքային շարժումը, այլ դրա համար գտան «միջնադիր» Բագրատ Գալստանյանին։
 
Նիկոլ Փաշինյանը, զգալով իր քաղաքական հակառակորդների թուլությունը, անմիջապես սկսել է լիարժեք օգտվել դրանից։ Նա հրապարակել է նոր գրառում հետևյալ բովանդակությամբ. «Լավ է, որ նախկին նախագահներն իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքեցին բանակցային գործընթացի մասին իմ գրառմանը։ Բայց ես չեմ թաքնվում ներկայացուցիչների հետևում, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ նրանք էլ չթաքնվեն։ Պատրաստ եմ ասվածը արդարացնել նախագահների հետ «live » բանավեճերի ձևաչափով։ Սպասում եմ իմ այսօրվա հրապարակումը վիճարկող նախագահների պատասխանին»։
 
Այսպես, Փաշինյանը գնում է վա բանկ, և, ըստ երևույթին, շահում է։ Ահա թե ինչպես են Փաշինյանի կոչին պատասխանել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից. «Անիմաստ է վիճել ակնհայտի վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով այն, որ ինչպես իշխանության բռնատիրումից առաջ, այնպես  էլ դրանից հետո, հազար անգամ հրապարակավ ու հանգամանորեն ներկայացվել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ողջ պատմությունը»։
 
Իսկ սա արդեն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանն է. «Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ծերունական գրառումները։ Բանավեճի համար անհրաժեշտ է վիճելի թեմայի առկայություն։ Իսկ այն, որ Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը՝ ներկայիս վարչապետի անձնական «վաստակն է», հանդիսասանում է անվիճելի պատմական փաստ և ակնհայտ բոլոր ողջամիտ մարդկանց համար»։

Եթե այս երկու պատասխանները համատեղենք դրանց լեյտմոտիվը ներկայացնող մեկ մեջբերումով, ապա այն կհնչի այսպես. «Բանավեճի համար անհրաժեշտ է վիճելի թեմայի առկայություն։ Անիմաստ է վիճել ակնհայտի հետ»։
 
Տարօրինակ դիրքորոշում։ Սովորաբար իրենց ճշտությունը ապացուցել փորձող մարդիկ դրա համար օգտագործում են ցանկացած հարթակ, անկախ նրանից, թե որքանով է հարցը նրանց թվում, կամ իրոք հանդիսանում է անվիճելի։ Այդպես Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելիությունը հակասություններ չառաջացրեց միջազգային հանրության մեջ, այնուամենայնիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անմիջապես մինչև հաղթական 44-օրյա պատերազմը  չանտեսեց՝ Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակը Փաշինյանի հետ բանավեճերի համար։
 
Եթե Սարգսյանն ու Քոչարյանը իրենց ճիշտ են համարում և դրա համար ունեն փաստարկներ, ապա նրանք պետք է այս տրամաբանությամբ ջարդուփշուր անեն իրենց ընդդիմախոսին (ինչպես դա արել է Ալիևը), էապես իջեցնեն նրա վարկանիշը, և նպաստեն վարչապետի պաշտոնից նրա հեռանալուն։ Սակայն ղարաբաղյան կլանը վախենում է, վախենում է հրապարակայնությունից, նրանք հասկանում են, որ լայն լսարանի առջև յուրաքանչյուր նոր հայտնվելը ապրիորի կխաղա նրանց սեփական վարկանիշի դեմ։
 
Ըստ իրադարձությունների տրամաբանության, քանի որ ղարաբաղյան կլանը իր ռևանշի իրականացման համար առաջադրել է Տավուշի քահանա Գալստանյանի թեկնածությունը, հենց նա էլ պետք է վերցնի Հայաստանի վարչապետի նետած ձեռնոցը և բանավեճերում նրա դեմ հանդես գա։
 
Հետաքրքիր է, արդյո՞ք դա տեղի կունենա:

Caliber.Az
Դիտումներ: 332

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին

232
28 Հունիսի 2025 09:03
2

Ծայրահեղ լարվածություն Փաշինյանը և եկեղեցին չեն դանդաղեցնում ընթացքը

222
25 Հունիսի 2025 14:08
3

Փարիզում հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանցի հերոսների հիշատակին

162
25 Հունիսի 2025 16:23
4

Սուգովուշանում 32 տարվա ընթացքում առաջին անգամ երեխա է ծնվել

126
26 Հունիսի 2025 09:01
5

Վարդանյանի գործով դատավարության ընթացքում շարունակվում են տուժողների ցուցմունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

108
25 Հունիսի 2025 09:00
6

Ադրբեջանի Իրանի հետ սահմանակից տարածքներում ճառագայթման ֆոնի աճ չի գրանցվել

96
25 Հունիսի 2025 09:25
7

Ադրբեջանը լարվածության գծում Իգոր Բակուլինի հոդվածը

85
25 Հունիսի 2025 13:37
8

Արա-սուտը չի ավարտվում. նոր ժամանակ «Հին աշխարհի հիստերիկները»

82
28 Հունիսի 2025 13:08
9

Հատուկ սադրանքների դեսպան Ո՞ր ուժերի համար է աշխատում Մեհդի Սոբհանին։

80
28 Հունիսի 2025 13:00
10

Հայաստանը և Արևմուտքի երկակի բարոյականությունը Փաշինյանը ամեն ինչ կարելի՞ է։

77
28 Հունիսի 2025 11:24
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading