twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

Caliber.Az-ի էքսկլյուզիվ. Հայաստանը որպես Թեհրանի հետ Փարիզի կապի գաղտնի ուղի

Վերլուծություն
A+
A-

Դիվանագիտություն առանց արգելակների Հայկական ռադիոյի իրանական ձայնը

17 Հունիսի 2024 17:01

Ինչպես արդեն տեղեկացրել էր Caliber.Az-ը, վերջերս Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ մի շարք սադրիչ հայտարարություններ է արել Ադրբեջանի հասցեին։ Այդ հայտարարությունները վերաբերում էին «Ղարաբաղի հայերի» մտացածին խնդրին և, ելնելով դրանց սենտիմենտալ բնույթից, ավելի հարմար կլինեին հենց Հայաստանի ներկայացուցիչներին, բայց ոչ երրորդ երկրի դիվանագետին։

Այսպես, Սոբհանին հայտարարել է.

«Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել»։

Եվ կարծես վախենալով, որ իրեն սխալ չհասկանան՝ հավելել է.

«Բնական է՝ այն հիմնական պատճառը, որ նրանք լքեցին այդ տարածքը, հենց այդ պատճառով էր, որովհետև չէին զգում այդ անվտանգությունը։ Ես ինքս խոսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան (Գաֆան-Խմբ.), խոսեցի նրանց հետո։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով էլ լքել են իրենց տները։ Նրանք կամավոր չեն եկել, բայց հույս ունենք, որ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ»։

Հիշեցնենք, որ ի հեճուկս իրանցի դիվանագետի սուտ հայտարարությունների, հայերը բացարձակապես ինքնակամ են լքել Ղարաբաղը, և, փառք Աստծո, դրա փաստագրված ապացույցները շատ են։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել են հենց իրենք՝ Ղարաբաղը լքողները։

Ընդ որում հիմարություն է այս դեպքում ասել, որ մարդիկ ստիպված են եղել այդպես պատասխանել, քանի որ ադրբեջանցի լրագրողներն իրենց հարցերն ուղղել են հենց սահմանին, կարելի է ասել օտարերկրյա դիտորդների ամբոխի աչքի առաջ, որոնք գտնվելով պայմանական սահմանի այն կողմում՝ հեռադիտակով ուշադիր հետևում էին ամեն ինչին: Մի՞թե ադրբեջանցիները կճնշեին հայերին դիտորդների աչքի առաջ սխալ պատասխանի համար:

Հիմարություն է նաև մարդկանց կալանավորելը, եթե, այդ անբարյացակամների տրամաբանությամբ, իբր ուզում ես նրանցից ձերբազատվել։ Ավելին, կան որոշ ապացույցներ, որ իր վերջին օրերն ապրող խամաճիկ կազմավորման ներկայացուցիչները, այսինքն՝ մարդիկ, որոնց Ղարաբաղի հայերը համարում էին «լեգիտիմ իշխանություն», իրենք են մարդկանց կարգադրել հեռանալ։

Այսպիսով, այն պայմաններում, երբ բոլորն ամեն ինչ գիտեն, «Ղարաբաղի հայերի» խնդրի ցանկացած հիշատակում կրում է զուտ քաղաքական և սադրիչ բնույթ։ Հետաքրքիր է, որ Իրանի ներկայացուցիչն ասում է մոտավորապես նույն բանը, ինչ ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Ավելի հեշտ կլիներ դա վերագրել շահերի համընկնմանը, եթե չլիներ ևս մեկ կարևոր փաստ. հարցազրույցը վերցրել է «Ազատություն» ռադիոկայանը, որը ֆինանսավորում է ԱՄՆ փողերով, հանդիսանում է ազատական գաղափարների խոսափողը, որոնք անհամատեղելի են Թեհրանի գաղափարախոսությանը և ավելին, «Ազատություն»-ը պարբերաբար քննադատում է Իրանին: Այսինքն, Իրանի իշխանությունների տրամաբանությամբ՝ հանդիսանում է «Սատանայի գործիքը»։ Իսկապես, ինչ-որ սատանայական էկլեկտիկա է ստացվում:

Հնարավոր է Իրանի դեսպանի համար այնքան կարևոր էր այս մտքերը հնչեցնելը, որ նա նույնիսկ չխորշեց թշնամական պարբերականի հարթակից օգտվելուց, որը, կարելի է ենթադրել, Վաշինգտոնի թելադրանքով նրան տրամադրել էր պաշտոնական Երևանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Թեհրանում ոմանց համար ուղղակի ձեռնտու չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը։

Մենք գրում ենք «ինչ-որ մեկին», քանի որ մեզ հայտնի է Իրանի քաղաքական էլիտայում ընթացող կուլիսային պայքարի մասին։ Սոբհանին ներկայացնում է դրա ծայրահեղ աջ թևը։ Հիշեցնենք, որ նա Հայաստանում դեսպանի պարտականությունները սկսել է Սիրիայում առաքելությունն ավարտելուց անմիջապես հետո, որտեղ, ըստ էության, ակտիվորեն համակարգում էր պրոքսի խմբերի գործունեությունը։ Այս անձը սերտորեն կապված է իրանցի լրագրող Էհսան Մուխավեդյանի հետ, որը կոշտ քննադատության է ենթարկում Ադրբեջանին։ Այստեղ հարկ է նշել, որ երկուսն էլ ատում են բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանին և անելանելի վիճակում են հայտնվել նրա՝ Իրանի նախագահ ընտրվելու պատճառով։

Չկա մեկ այլ մարդ, ով այդքան ուժեղ հարված կհասցներ Իրան-Ադրբեջան հարաբերություններին, որքան Սոբհանին։ Պետք է խոստովանենք, որ Սոբհանիի նման Իրանի ներկայացուցիչները շահագրգռված չեն Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների բնականոն զարգացմամբ և ամեն ինչ անում են դրանք վատթարացնելու համար։ Բավական է հիշել այս տարվա ապրիլին արած նրա հետևյալ հայտարարությունը. «Իսրայելը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրներից մեկն է, և Լեռնային Ղարաբաղում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքից»։

Ամեն դեպքում, իրանցի դիվանագետի կողմից նման թշնամական հայտարարությունների հնչեցումը այն ժամանակ, երբ իրանա-ադրբեջանական հարաբերությունները երկարատև ճգնաժամից հետո ջերմացման փուլում են, շատ տագնապալի գործոն է, և ենթադրում եմ, որ միջպետական հարաբերություններում նոր ճգնաժամից խուսափելու համար Թեհրանը պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի իր չափից դուրս եռանդուն դիվանագետի նկատմամբ:

Caliber.Az
Դիտումներ: 307

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Caliber.Az-ի էքսկլյուզիվ. Հայաստանը որպես Թեհրանի հետ Փարիզի կապի գաղտնի ուղի Ֆրանսիական դավաճանության մանրամասները

167
19 Նոյեմբերի 2024 14:42
2

Ադրբեջանում նշվում է Ազգային վերածննդի օրը

87
17 Նոյեմբերի 2024 21:18
3

Ածխածնի արտանետումների ավելացման համար հատուկ պատասխանատվություն են կրում հենց զարգացած երկրները. Հաջիև

86
18 Նոյեմբերի 2024 09:21
4

Գրետա Թունբերգի մկնային իրարանցումը Էկոլոգիայից մինչև քարոզչություն

83
18 Նոյեմբերի 2024 16:50
5

Ինչո՞ւ Հերցոգը չժամանեց Բաքու Caliber.Az-ը բացահայտում է պատճառը / ԲԱՑԱՌԻԿ

73
18 Նոյեմբերի 2024 09:12
6

Փարիզը չարժե պատարագի Ապացուցված է ժամանակով

69
18 Նոյեմբերի 2024 18:43
7

Հայաֆիլ Ֆրենկ Փալոնեն լքել է Ադրբեջանը

69
18 Նոյեմբերի 2024 10:56
8

Անհայտ կորածների խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի օրակարգում. ԱՀ ԱԳՆ

63
19 Նոյեմբերի 2024 14:03
9

The Telegraph-ը նշում է Բաքվի աճող ժողովրդականությունը եվրոպացի զբոսաշրջիկների շրջանում

59
18 Նոյեմբերի 2024 09:42
10

Ոչ մի հատուկ իրավունք Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

50
19 Նոյեմբերի 2024 10:33
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading