twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Գրետա Թունբերգի մկնային իրարանցումը Էկոլոգիայից մինչև քարոզչություն

18 Նոյեմբերի 2024 16:50

Ինչպես, այնուամենայնիվ հետաքրքիր բան է աշխարհաքաղաքականությունը։ Երբ, օրինակի համար, այս կամ այն երկրի, կազմակերպության կամ անհատի որոշակի գործողությունները արտաքուստ ընկալվում են մի տեսակ ինքնաբուխ (ինչ-որ սուբյեկտիվ ենթատեքստի պրիզմայով), իսկ իրականում ձեռնարկված քայլերում տեսանելի է դառնում այդ ուժերի քաղաքական կողմնակալությունը։
 
Այդպես է տեղի է ունենում նաև ավելի հաճախ որպես Շվեդիայի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգի պարբերական քաղաքական ակտիվության համատեքստում: Որի վերջին քայլը՝ Ադրբեջանում COP29-ի անցկացման դեմ դեմարշն է, երբ դրա բացման օրը նա բողոքի ցույց է կազմակերպել Թբիլիսիում՝ նախապես ազդարարելով այն հայտարարությամբ, որ պաշտոնական Բաքուն «գագաթնաժողվի ֆասադով քողարկում է տարածաշրջանային լարվածությունը»։ Դե, իսկ  նոյեմբերի 14-ին Գրետան հայտնվում է արդեն Երևանում, որտեղ մասնակցել է՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» ֆորումին։ Իսկ հաջորդ օրն էլ նա բղավում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ տեղի ունեցած հանրահավաքից՝ կրկին գործի դնելով «Ղարաբաղում էթնիկ զտումներ» իրականացնելու մասին մաշված սկավառակը, որի մասին տեղեկատվությունը «աշխարհում լռության է մատնվում» և Ադրբեջանին «մարդու իրավունքների խախտումները խորացնելու համար հարթակներ և օրինականություն» են տրամադրվում։ Որից անմիջապես հետո նա Ադրբեջանում հետաքննության տակ գտնվող հայ ռազմական հանցագործներին անվանել է «քաղբանտարկյալներ և ռազմագերիներ»։
 
Մենք, իհարկե, կանտեսեինք Գրետայի այս կողմնակալ տիրադը, եթե դրանից անմիջապես հետո նա բարձրաձայն չարտահայտվեր, որ «մենք չենք կարող ընտրել, թե հատկապես որ իրավունքներն ենք ուզում պաշտպանել, չէ որ եթե խոսքը վերաբերում է արդարադատությանը, ապա այն չպետք է լինի ընտրովի, այլ վերաբերվի բոլորին: Նույնն էլ վերաբերում է նաև արդարադատությանը»։ Թունբերգի այս հատվածը հարց է առաջացնում ինքնին նրա նկատմամբ։ Եթե այս աղջիկն իրեն համարում է ամենամաքուրն ու ամենաարդարը, ապա ի՞նչ պատճառով է նա՝ Հարավային Կովկասում տեղ գտած և ընթացող իրադարձությունների լուսաբանմանը մոտենում  կողմնակալ և հենց ընտրողաբար։ Միթե՞ նա ծանոթ չէ Ադրբեջանի տարածքների 30-ամյա օկուպացիայի պատմությանը։ Տեղյակ չէ՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի 4 բանաձևերից։ Պատկերացում չունի՞ Խոջալուի ցեղասպանության կամ ադրբեջանական բնակչության՝ իրենց պապենական, այժմ Հայաստանի տարածքում գտնվող հողերից վտարման մասին։ Իսկ ինչպե՞ս է նա վերաբերվում՝ հայ օկուպանտների կողմից  մեր տարածքում թողած ականներից մինչ օրս ադրբեջանցի խաղաղ բնակիչների զոհվելուն և վիրավորվելուն, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելուց Երևանի հրաժարվելուն։ Եվ սա ընդամենը մի փոքր մասն է այն հարցերի, որոնց պատասխանները ես կցանկանայի ստանալ շվեդ «ընտրովի» ակտիվիստից։ Բայց նա արդյո՞ք պատրաստ է գոնե լսել դրանք:
 
Հավանաբար շատերի մոտ է միանգամայն բնական հարց ծագում այս կապակցությամբ. իսկ ո՞վ է Գրետայի համար պատվիրում երաժշտությունը։ Չէ որ, միանգամայն ակնհայտ է, որ COP29-ի անցկացման առաջին օրերին նրա երթուղին, ինչպես նաև գործողությունների ծրագիրը ի սկզբանե եղել է ծրագրավորված։ Նա ինքնաբերաբար չի հայտնվել Թբիլիսիում, որտեղ հակաադրբեջանական ցույցից հետո անմիջապես գնացել է վրացական ընդդիմության հանրահավաքին։ Նմանատիպ ոչ պատահականություն ակնհայտորեն երևում է նաև Գրետայի երևանյան ֆորումում հայտնվելուց, որը ճիշտ ժամանակին զուգադիպվել է COP29-ի սկզբի հետ։
 
Այս տեսանկյունից որոշ փորձագետներ ուշադրություն են հրավիրում 2020 թվականի հայտնի փաստի վրա, երբ 17-ամյա Թունբերգը դարձավ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի՝ «հումանիզմի և հանուն կլիմայի փոփոխության դեմ պայքարի երիտասարդ սերնդի համախմբման» 1 միլիոն եվրոյի չափով մրցանակի առաջին դափնեկիրը։ Դրանով հանդերձ նա կոչվել է «մեր օրերի ամենաականավոր գործիչներից մեկը»՝ կայուն զարգացման հասնելու տեսանկյունից «հսկայական պատասխանատվությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում իր մանկավարժական դերի և առաջնորդության համախմբման գործում» ընդգծումով: Մի տեսակ 17-ամյա մանկավարժ և առաջնորդ։ Եվ այս ամենը ամենայն լրջությամբ:
 
Եվ այստեղ պատկերվում է բավականին նշանակալից պահ։ Այդ օրերին Գյուլբենկյանի հիմնադրամի պաշտոնյաներն ընդգծել են, որ «այս մրցանակը շնորհելով՝ նրանք ցույց են տալիս իրենց հավատարմությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հրատապ գործողություններին»: Իսկ Գրետան էլ հայտարարել է, որ «մենք գտնվում ենք կլիմայական արտակարգ իրավիճակում»։ Այլ կերպ ասած, և՛ Գյուլբենկյանի հիմնադրամը, և՛ Գրետա Թունբերգը 2020 թվականին արդիականացրել են՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում կոնկրետ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։ Սակայն ոչ այս հիմնադրամի ներկայացուցիչները, ոչ Թունբերգը չկան Բաքվում, որտեղ լուծվում են մեր ժամանակների կարևորագույն խնդիրները։ Թեև, օրինակ, COP27-ում Գյուլբենկյանի հիմնադրամը եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Օվկիանոսի մասին գիտելիքների տարածումը կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար» պանելային նիստի երկու գործընկերներից մեկը: Իսկ COP28-ում Գյուլբենկյան հիմնադրամը ներկայացրեց կլիմայական անցումը խթանելու նախաձեռնությունները՝ միաժամանակ խթանելով «բարեգործության դերը ավելի արդար և կայուն հասարակություններ ստեղծելու գործում»: Բայց ահա, հիմնադրամի ներկայացուցիչները, կրկնում ենք, որոշեցին չգալ COP29։ Տեսեք այսպիսի գիտակցված կողմնակալություն է, եթե չասել՝ մի տեսակ այլատյացության դրսեւորում։
 
Այո և Գրետայի առնչությամբ էլ պակաս հետաքրքիր չէ, չէ որ 2022 թվականին Եգիպտոսում COP27-ի անցկացման նախօրեին Թունբերգը նույնպես հայտարարեց միջոցառմանը մասնակցելու իր դժկամության մասին, քանի որ հյուրընկալող երկիրը «խախտում է մարդու շատ հիմնարար իրավունքները»: Մեկ տարի անց նա քննադատել է կազմակերպչական որոշումները Աբու Դաբիում անցկացված COP28-ի վեկտորում: Այժմ եկել է COP29-ին մասնակցելուն նրա հրաժարվելու հերթը: Ինչը մի շարք փորձագետները կապում են Թունբերգի հակամահմեդական տրամադրությունների հետ: Այս առնչությամբ մենք հիշեցնում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շեշտադրումը աշխարհում հակաադրբեջանական ուժերի առկայության մասին, որոնց թվում են, այդ թվում նաև «արևմտյան որոշ մայրաքաղաքներում նստած իսլամաֆոբները, ադրբեջանաֆոբները»:
 
Ընդհանուր առմամբ, Բաքուն վաղուց արդեն պատրաստ է հակաադրբեջանական նման դրսեւորումներին՝ բացարձակապես չկենտրոնանալով դրանց վրա, բայց վստահորեն շարունակելով առաջ գնալ։ Ինչի վկայությունը դրսևորվում է այդ թվում նաև COP29-ի առաջնային արդյունքներում: Մինչ Գրետա Թունբերգն իր հայ գործընկերների հետ և նրանց ֆինանսական և գաղափարական աջակցությամբ շարունակում է «մկնային իաժրարաանցումը», COP29 շրջանակներում  բանակցությունների ընթացքում այսօրվա դրությամբ ձեռք են  բերվել  պայմանավորվածություններ Փարիզի համաձայնագրի 6.4-րդ հոդվածի և բազմակողմանի ֆինանսական հաստատությունների կողմից՝ տարեկան 75 միլիարդից մինչև 170 միլիարդ դոլարի բարձրացնելու շուրջ: Բայց չէ որ COP29-ը դեռ շարունակվում է իր աշխատանքը...
 

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության տեսակետից և միշտ չէ, որ արտացոլում են նրա հայացքները:
Դիտումներ: 137

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

113
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

102
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

86
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading