twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Եթե Երևանը կընտրի հարևանների հետ առճակատում, ապա առանց Ռուսաստանի աջակցությանը նրան դա չի հաջողվի» Ալեքսանդր Կովալենկոն՝ Caliber.Az կայքում

27 Հունիսի 2022 16:39

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ուկրաինայի «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ռազմաքաղաքական տեսաբան Ալեքսանդր Կովալենկոյի հետ։

-2014 թվականին Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմը նախապատրստեց Ղրիմի անեքսիայի համար պլացդարմ։ Մինչդեռ Հայաստանում վաղուց արդեն տեղակայված են ռուսական զորքերի ստորաբաժանումներ, մասնավորապես 102-րդ ռազմաբազան Գյումրիում։ Այստեղ հնարավոր են արդյո՞ք զուգահեռներ։

- Ռուսական զորքերը ինչ ձևով էլ չներկայացվեն՝ որպես խաղաղապահ քանակակազմ, որպես վարձակալվող բազայում ստորաբաժանում, կամ այլ ձևով, լավ բան չի խոստանում։ Ռուսները միշտ Հայաստանը դիտարկել են որպես հավելյալ տարածք, որն օգտագործել են Հարավային Կովկասում իրենց հավակնությունների իրականացման շրջանակներում։ Հետևաբար Հայաստանի տարածքում ռուս զինվորականների ներկայիս ձևաչափով ներկայությունը վիճելի պատկերացման տեղիք է տալիս։ Չէ որ, միաժամանակ, երբ շատերը հանդես են եկել Գյումրիում ռուսական ներկայության օգտին` դա արդարացնելով, որպես պաշտպանություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ինչ որ հիպոթետիկ սպառնալիքից, մյուսները փաստարկներ են բերել, ապացուցելով, որ դա, ըստ էության Հայաստանի պետականության կորուստ է:

Իսկ այդ երկրում ռուսական զորախմբի ներկայիս ընդլայնումը, հատկապես Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին, միանգամայն երևում է, որպես Երևանի համար շատ վտանգավոր ազդանշան։ Չէ որ, որքան մեծ է մեկ այլ երկրի ռազմական ներկայությունը այն երկրի տարածքում, որի հետ նա հաշվի չի նստում, այնքան բարձր են ելքային սպառնալիքները։ Արդյո՞ք Երեւանում դա կհասկանան։ Դժվար է ասել։

- Ռուսաստանը Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ Հայաստանի տարածքում կառուցում է նոր ռազմաբազա։ Ձեր կարծիքով, սա վտանգ ներկայացնում է արդյո՞ք Ադրբեջանի համար։

-Ադրբեջանի համար կարճաժամկետ հեռանկարում դա դժվար թե վտանգ ներկայացնի, բայց այ միջնաժամկետում...

Բանը նրանում է, որ այժմ Ղարաբաղը շարունակում է մնալ, որպես ամենաանկայուն տարածաշրջան։ Եվ ոչ այնքան այդ խնդրի լուծման համար երկխոսություն սկսելու Հայաստանի չցանկանալու, որքան այնտեղ ՌԴ խաղաղապահ քանակակազմի առկայության պատճառով։ Ներկայությունը, որը չի լուծում Ղարաբաղի հիմնական խնդիրը, չի խթանում Երևանի կողմից 2020 թվականին տված խոստումների կատարումը, և որի մասին հարցը մի քանի տարի հետո նույնպես կբարձրացվի։ Եվ հատկապես սա է տագնապահույզ անում։ Չէ որ Մոսկվան կարող է անտեսելով Բաքվի դիրքորոշումը և միակողմանի կարգով որոշել իր «խաղաղապահ» զորախմբի հետ մնալ Ղարաբաղում։

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանին ձեռնտու է իր տարածքում ռուսական զորքեր տեղակայելը։

-Ռազմական առումով Հայաստանը իր ներուժը կորցրեց 2020 թվականին։ Այն վերականգնելու համար երկրին կպահանջվեն տարիներ և միլիարդավոր դոլարներ, որոնք նրա բյուջեում չկան։ Այսինքն՝ կորցրած ներուժի վերականգնումը կարող է տեւել տասնամյակներ, եթե ոչ ավելի։ Եվ ահա այստեղ ծագում է հիմնական հարցը՝ Երևանում երկրի համար ինչպիսի՞ ապագա են տեսնում։ Եթե այս ապագան ներկայացվում է մեկուսացմամբ և հարևանների հետ առճակատմամբ, ապա առանց Ռուսաստանի աջակցության Հայաստանը գլուխ չի հանի։ Իսկ եթե այդ ապագան դիտարկվում է, որպես տնտեսական և քաղաքական կապերի հաստատում, ապա ռուսական ռազմական ներկայությունը իմաստ չունի։ Հատկանշական է, որ բուն Հայաստանում, իմ կարծիքով, մինչև վերջ չգիտեն, թե որն է իրենց ուղին, և քաղաքականության և հասարակության երկու ուղղություններն էլ ունեն բավարար աջակցություն։

- Իսկ եթե ավելի լայնորեն խոսենք Ռուսաստանի հավակնությունների վերաբերյալ, Կենտրոնական Ասիայի և/կամ Հարավային Կովկասի երկրները կայանում են արդյո՞ք ռիսկային խմբում:

- Ցավոք, այո: Ռուսաստանը շահագրգռված է նախկին ԽՍՀՄ-ի գործնականորեն յուրաքանչյուր երկրի նկատմամբ։ Եվ այս հետաքրքրությունն առաջին հերթին ռեւանշիստական իմաստով է։ Սպառնալիքը նաև նրանում է, որ գործնականում այս երկրներից յուրաքանչյուրում Մոսկվան ունի իր ազդեցության միավորումը, ինչպես քաղաքական գործիչների միջավայրում, այնպես էլ հասարակության մեջ՝ ռուսաստանամետ հայացքներով քաղաքացիներ: Օգտագործելով այդ ներուժը՝ նա ի վիճակի է ազդել հասարակական կարծիքի վրա, իսկ երբեմն նույնիսկ ստեղծել սոցիալ հասրարակական խառնաշփոթ իրավիճակ։ Հետադարձ հայացք գցելով ուկրաինական իրադարձություններին՝ չի կարելի բացառել նաև ռազմական գործոնի օգտագործումը՝ այդ երկրների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար։ Ընդ որում, դա կարելի է հենց ռուսների կողմից բավականին պարզ բացատրվել ռուսական քարոզչությամբ։ Չէ՞ որ Ղազախստանի հունվարյան իրադարձությունների ժամանակ ռուս քարոզիչներն արդեն հիմք էին ստեղծել ապագա տեղեկատվական լցոնումների համար՝ տարածելով կենսաբանական լաբորատորիաների և ազգայնականների մասին կեղծիքներ, իսկ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ շրջանառվում էին կեղծիքներ այն մասին, թե ադրբեջանական բանակի կողմից ահաբեկիչներ են կռվում։

- Շատ փորձագետներ կարծում են, որ Ուկրաինայում պատերազմը կարող է անցնել տեւական առճակատման փուլի։ Այդ դեպքում Ուկրաինան ինչպե՞ս կվարվի։

-Դրա ռիսկերը կան, քանի որ Ուկրաինայի նպատակն է՝ պատերազմը ավարտել 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում սպասվում է Ղրիմը վերադարձնելու շատ բարդ օպերացիա։ Եթե հանգամանքների առավել բարենպաստ պայմանների դեպքում պատերազմի ցամաքային մասը լիովին կարող է ավարտվել առաջիկա ամիսներին, ապա Ղրիմի դեպքում սցենարը կձգձգվի առնվազն մեկ տարի։

Ամեն դեպքում, Ուկրաինան դուրս է եկել այն իրավիճակից, երբ ռուսական բանակը թվաքանակով ու սպառազինությամբ ուներ տոտալ գերազանցություն։ Ռուսական օկուպացիոն զորքերի ռեսուրսը սպառվում է, և դա արդեն երևում է նրանց հարձակման տեմպերից՝ այն կասեցվել է։ Ուկրաինայի Զինված ուժերի հաջորդ խնդիրը՝ թշնամու պաշտպանական ներուժի համահարթումն է, որպեսզի նա չկարողանա պահել օկուպացված տարածքները։

-Դուք ի՞նչ եք մտածում Ադրբեջանի այն տարածքների մասին, որտեղ ժամանակավորապես գտնվում է ՌԴ խաղաղապահ քանակակազմը։ Արդյո՞ք նա 2025 թվականին կհեռանա։

- Ամեն ինչ կախված է Բաքվի դիրքորոշումից, երբ կավարտվի Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը։ Նրանք պետք է դուրս բերվեն տարածաշրջանից։ Եթե դա տեղի չունենա, ապա կարելի է ասել այն մասին, որ Ռուսաստանը խաղաղապահ առաքելության պատրվակով օկուպացրել է Ղարաբաղի մի մասը։ Նման իրավիճակում գործողությունները պետք է վերստուգվեն բոլոր ռիսկերի հաշվառմամբ։ Թեև չեմ բացառում, որ մինչ այդ Ռուսաստանը ռազմական, տնտեսական և քաղաքական առումով այնքան թուլանա Ուկրաինայի հետ պատերազմից, որ նման բնույթի արկածախնդրությունը կլինի նրա ուժերից վեր, այո և ընդհանրապես անտեղի։

Caliber.Az
Դիտումներ: 383

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

COP29. Համաշխարհային առաջնորդները Բաքվի գագաթնաժողովում Ուղիղ հեռարձակում

164
12 Նոյեմբերի 2024 13:28
2

Ալիևն ու Միրզիյոևը մասնակցել են Խանքենդիում կարի ֆաբրիկայի բացման արարողությանը տեսակապի միջոցով

90
13 Նոյեմբերի 2024 16:13
3

Հաջիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման ամսաթվի մասին

87
13 Նոյեմբերի 2024 11:30
4

Ալիեւը կոչ է արել զարգացած երկրներին՝ օգնել փոքր կղզի պետություններին

80
13 Նոյեմբերի 2024 14:03
5

Ալիևը COP29-ում. Ադրբեջանը վերականգնեց արդարությունն ու իր ինքնիշխանությունը

74
12 Նոյեմբերի 2024 15:58
6

Ես ապշած եմ Ադրբեջանի առաջընթացից. Վուչիչ

66
12 Նոյեմբերի 2024 17:55
7

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք այստեղ ենք ֆինանսավորելու COP29

62
12 Նոյեմբերի 2024 17:23
8

Բաքվի տրիումֆը Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

62
13 Նոյեմբերի 2024 15:05
9

Տհաս խաղեր Շվաբեն նորից ձայն է հանել

60
13 Նոյեմբերի 2024 13:20
10

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ռազմավարական դաշինքի զարգացման հեռանկարները ԼՈՒՍԱՆԿԱՐ/ԹԱՐՄԱՑՎԱԾ

57
12 Նոյեմբերի 2024 18:01
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading