twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Համաշխարհային դերակատարները գիտակցում են, որ պետք է հաշվի նստել թուրքական երկրների հետ» Ղրղըզ փորձագետները՝ Caliber.Az-կայքում

07 Նոյեմբերի 2024 19:54

Նախօրեին Բիշքեկում (Ղրղզստան) կայացել է Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) երկրների ղեկավարների XI գագաթնաժողովը։ «Թուրքական աշխարհի ամրապնդում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար» կարգախոսի ներքո անցկացված գագաթնաժողովի հիմնական աշխարհաքաղաքական արդյունք է դարձել՝  ձևավորվող նոր աշխարհակարգի պայմաններում այս կառույցի կարևոր հեռանկարների ևս մեկ հաստատումը։
 
Նման եզրակացության հետ համաձայն են նաև ղրղզ փորձագետները, որոնց հետ զրուցել է Caliber.Az-ի թղթակիցը։
 
Ինչպես համարում է չինագետ, Չժեցզյանի համալսարանի մագիստրոս Այբոլոտ Այդոսովը, Բիշքեկի գագաթնաժողովին նման մեծ թվով առաջնորդների ներկայությունը ցույց է տալիս թուրքական աշխարհի երկրների ձգտումները դեպի միասնության և համախմբվածության։ Առաջին հերթին՝ անվտանգության, տնտեսական ինտեգրման, արտաքին քաղաքականության հարցում։
 
«Թուրքալեզու երկրները վարում են գրագետ, բազմավեկտոր քաղաքականություն։ Որի ևս մեկ օրինակ է՝ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Ֆիդանի Չինաստան կատարած վերջին այցը, որի ընթացքում բարձրացվել են՝ Անկարայի և Պեկինի միջև կառուցողական համագործակցության և փոխգործակցության հարցեր, ինչը վերացնում է այս երկրների միջև բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև ցուցադրում է Չինաստանի հետ թուրքական աշխարհի հարաբերությունները։
 
Այնպես, հարկ է նշել, որ այսօր թուրքական երկրները գտնվում են տնտեսական, ռազմական, մշակութային վերելքի վրա, և համաշխարհային շատ խոշոր դերակատարները գիտակցում են, որ պետք է հաշվի նստել թուրքական երկրների միավորման հետ։ Այս տարի ԹՊԿ-ի նախագահությունը Ղազախստանից անցնում է Ղրղզստանին, և դա մեծ պատասխանատվություն է Բիշքեկի համար։ Այսպիսով, Բիշքեկը դառնում է միջազգային կարևոր որոշումներ կայացնելու կենտրոն, ինչպես նաև, հնարավոր է, թիրախ համաշխարհային որոշ ուժերի համար, որոնք շահագրգռված չեն ԹՊԿ-ի զարգացման մեջ, քանի որ դա հակասում է նրանց շահերին։
 
Այստեղ արժե առանձին նշել Հունգարիան, որը գագաթնաժողովում ներկայացվել է վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից։ Հունգարիան եվրոպական պետություն է, և նա ԹՊԿ-ում մեծ հեռանկարներ է տեսնում։
 
Ադրբեջանը, որը վարում է վստահ արտաքին քաղաքականություն՝ հանդիսանում է Կենտրոնական Ասիայի երկրների հիմնական բարեկամներից և մերձավոր դաշնակիցներից մեկը։ Ադրբեջանն այժմ գտնվում է Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու շեմին, ինչի արդյունքում հնարավոր է նաև Զանգեզուրի միջանցքի գործարկումը»,- ընդգծել է Ա. Այդոսովը։
 
Վերլուծաբան Մեդերբեկ Կորգանբաևի կարծիքով, Բիշքեկում թյւրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովը անցկացվել է ԹՊԿ-ի արմատական ամրապնդման ֆոնին։
 
«Թուրքական աշխարհի պետությունների միջև համագործակցությունը չի կրում դեկլարատիվ բնույթ, այլ թուրքալեզու տարածքի ներկայացուցիչների զարգացող ռազմաքաղաքական և տնտեսական միավորման բնույթ է ընդունում: ԹՊԿ-ի անդամների առջև կանգնած են՝ ապրանքների տարանցման ընդլայնման, նոր տրանսպորտային ուղիների և միջանցքների ստեղծման, ռազմական ագրեսիայի և ահաբեկչական սպառնալիքի դեպքում տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ աջակցության ապահովման հետ կապված լայնածավալ խնդիրներ :
 
Ղրղզստանը հանդիսանում է թուրքական երկրների համագործակցության շղթայի կարևորագույն օղակ։ Անհնար է պատկերացնել թուրքական աշխարհն առանց Ղրղզստանի, ինչպես անհնար է պատկերացնել Ղրղզստանը թուրքական եղբայրությունից դուրս։ Պաշտոնական Բիշքեկը 1991 թվականից ավանդաբար բարիդրացիական հարաբերություններ է պահպանում Կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետությունների հետ։ 2021 թվականից Ղրղզստանը նկատելիորեն ամրապնդում է իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Պատկերավոր ասած, եթե Ղրղզստանը մեկ քայլ առաջ է կատարել թուրքական աշխարհի հանդեպ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան ի պատասխան երկու քայլ են արել։ Պաշտոնական Բաքուն և Անկարան շոշափելի ներդրում են ունեցել Ղրղզստանի պաշտպանական ներուժի ամրապնդման գործում, աջակցել և աջակցում են Բիշքեկի՝ հատկապես ադրբեջանական և թուրքական արտադրության զինատեսակներով հագեցված ժամանակակից բանակ ստեղծելու ձգտումները։
 
Այսօր Ղրղզստանի զինված ուժերը որդեգրում են ադրբեջանցի և թուրք եղբայրների անգնահատելի փորձը՝ գրված, ինչպես ասում են, արյունով, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը որպես յուրօրինակ անվտանգության յուրատեսակ երաշխիք է ծառայում Ղրղզստանի և ընդհանուր առմամբ Կենտրոնական Ասիայի համար»,- ընդգծել է փորձագետը։
 
Նրա կարծիքով, բացի տնտեսական և պաշտպանական խնդիրներից, ԹՊԿ-ի անդամները ձգտում են ընդհանուր ուժերն ուղղել կանաչ էներգիայի զարգացմանը, երաշտի և կլիմայի փոփոխության դեմ պայքարին և այլն:
 
«Մի քանի օրից Բաքվում կմեկնարկի COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը։ Թուրքական աշխարհի համար այս համաշխարհային մակարդակի իրադարձությունը հսկայական նշանակություն ունի։ Չէ-որ, համաժողովը կազմակերպվելու է թուրքական պետությունում, իսկ Ադրբեջանը հանդիսանում է թուրքական աշխարհի դրոշակակիրներից մեկը։ ԹՊԿ-ի բիշքեկյան գագաթնաժողովը, իր հերթին՝  թուրքական աշխարհի՝ դեպի կայուն ընթացքի առկայության՝ դեպի առաջընթաց և որպես միասնական  թուրքական ընտանիք դեպի ապագա միասին շարժվելու միասնական որոշման կայուն ընթացքի առկայության հերթական ապացույց է»,- եզրափակել է Մ. Կորգանբաևը:

Caliber.Az
Դիտումներ: 354

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading