twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Կորցնելով անկախությունը՝ ԵՄ-ն կրկին խորհել է իր անվտանգության մասին Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

05 Նոյեմբերի 2024 18:15

Եվրոպական Միությանը հարկավոր է ի լրացում ՆԱՏՕ-ի ստեղծել իր անվտանգության սեփական կազմակերպությունը՝ հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

«Եվրոպական Միությունը  միշտ պետք է լինի ավելի ուժեղ, առավել հետևողական ու արդյունավետ։ Ես նույն բանն եմ ասում, երբ խոսք է գնում, օրինակ, իրական անվտանգության ու պաշտպանության միություն ստեղծելու մասին։ Միության, որը մենք վաղուց ենք պահանջել, որը կլրացներ ՆԱՏՕ-ին և չէր մրցակցի դաշինքի հետ»,- ասել է նա «El Mundo» օրաթերթին տված հարցազրույցում։ Մեցոլան հավելել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ամեն ինչի՝ անկախ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից։
 
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին, Եվրահանձնաժողովի երկրորդ ժամկետով վերընտրված ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ մտադիր է առաջնահերթություն դարձնել՝ արտաքին սպառնալիքներից ԵՄ-ի անվտանգությունն ու պաշտպանությունը։
 
«Առաջիկա հինգ տարիների ընթացքում մեր աշխատանքն ուղղված կլինի իսկական Եվրոպական պաշտպանական միության ստեղծմանը», - ասել է նա: Նրա խոսքով, անդամ երկրները ինքնուրույն կորոշեն իրենց ազգային ռազմական հայեցակարգերը և որոշումները իրենց զորքերի տեղակայման վերաբերյալ, բայց Եվրոպան «կարող է շատ բան անել՝ պաշտպանական արդյունաբերական բազայի, նորարարությանը և միասնական շուկայի ամրապնդմանը աջակցելու և ջանքերը համակարգելու համար»:
 
Ֆոն դեր Լեյենը ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ վերջին մի քանի տարիները բացահայտել են ԵՄ-ի «ռազմական ներուժի զարգացման ներդրումների քրոնիկ պակասությունն և միջոցների անարդյունավետ ծախսերը»: Նա նշել է, որ միավորման պաշտպանության ընդհանուր ծախսերը 2019-ից 2021 թվականներին աճել են ընդամենը 20%-ով, մինչդեռ Չինաստանն այս ցուցանիշն ավելացրել է 600%-ով, իսկ Ռուսաստանը՝ 300%-ով։
 
Այդ կապակցությամբ նա խոստացել է ստեղծել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոն և Եվրոպական պաշտպանության հիմնադրամ, որը ներդրումներ կկատարի ծովային, ցամաքային, օդային, տիեզերական և կիբերանվտանգության ոլորտներում:
 
Այսինքն, կրկին, արդեն որերորդ անգամ, եվրոպական վերնախավերում հնչում է՝ ԵՄ-ի նոր ռազմական կառույց ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, դրա հետ մեկտեղ, Միության երկրներն արդեն անդամակցում են Հյուսիսատլանտյան դաշինքին։ Ինչո՞ւ է այս թեման կրկին ու կրկին դրվում Եվրոպայի օրակարգում։ Արդյո՞ք Եվրամիության համար իսկապես կա անվտանգության սեփական կազմակերպություն ստեղծելու հրատապ անհրաժեշտություն:
 
Այս հարցի հետ կապված, Caliber.Az-ի հետ իրենց կարծիներով են կիսվել եվրոպացի փորձագետները:
 
Ինչպես ասում է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի «Միջազգային կարգ և ժողովրդավարություն» ծրագրի ղեկավար, դոկտոր Շտեֆան Մեյսթերը, այո, ԵՄ-ում՝ Դոնալդ Թրամփի նախագահությանը և Եվրոպայից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալուն նախապատրաստվելու միտում կա։
 
«Բայց դա չի նշանակում, որ ԵՄ-ն կդառնա Եվրոպայի անվտանգության գլխավոր սուբյեկտը։ Այստեղ մենք տեսնում ենք երկու ճանապարհ։ ՆԱՏՕ-ի եվրոպական թևի ամրապնդում Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ հյուսիսային ընդլայնման և ՆԱՏՕ-ի բյուջեների ավելացման և կազմակերպությունում ավելի մեծ եվրոպական առաջնորդության միջոցով:
 
Երկրորդը, ԵՄ-ն մտադիր է ստեղծել պաշտպանության հանձնակատարի պաշտոն, որն առաջին հերթին պատասխանատու կլինի եվրոպական պաշտպանական արդյունաբերության համար, որպեսզի Եվրոպան ավելի անկախ դառնա ռազմական ոլորտում ամերիկյան զենքերից և տեխնոլոգիաներից»,- իր տեսլականն է շարադրել գերմանացի քաղաքագետը։
 
Սա, նրա խոսքերով, նշանակում է ավելի մեծ եվրոպական ինքնիշխանություն պաշտպանական արտադրության ոլորտում, բայց առաջվա պես շարունակում է կենտրոնանալ ՆԱՏՕ-ի, որպես եվրոպական հիմնական պաշտպանական կազմակերպության վրա՝ ԱՄՆ-ի հետ կամ առանց ԱՄՆ-ի:
 
«ՆԱՏՕ-ն կմնա որպես Եվրոպայում հիմնական պաշտպանական կազմակերպություն, բայց մենք կտեսնենք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների գործունեության կրկնօրինակումը: ԵՄ-ն պետք է դառնա անվտանգության մեծ սուբյեկտ, քանի որ անվտանգությունը հանդիսանում է Եվրոպայի համար գլխավոր խնդիր: Բայց այն չի դառնա պաշտպանական կազմակերպություն»,- համարում է Մեյսթերը։
 
Ինչպես իր հերթին կարծում է իռլանդացի քաղաքագետ և պատմաբան Պատրիկ Ուոլշը, պատճառը նրանում է, որ ԱՄՆ-ը լիովին վճռական է սահմանափակել իր ռազմական պարտավորությունները Եվրոպայի հանդեպ, քանի որ դա Ամերիկայում շատ ոչ պոպուլյար քաղաքականություն է:
 
«Այս տեսակետն ամենից շատ զուգադիպվում է Դոնալդ Թրամփի հետ, բայց Բայդենի վարչակազմը շարունակել է այդպիսի քաղաքականությունը, և Եվրոպայի համար ամեն ինչ կանխորոշված է։ Սակայն Եվրոպայի մեծ խնդիրը՝ Ուկրաինայի պատերազմն է։ Իմ կարծիքով, Եվրոպան ի վիճակի չէ աջակցել ռազմական ջանքերին, ինչպես դա անում է ԱՄՆ-ը։ Եվրոպական մի շարք պետություններ հավատարիմ են չեզոքության խիստ քաղաքականությանը, իսկ մյուսները դժգոհ են ԵՄ-ի հակառուսական դիրքորոշումից։ Եվրոպան մտավախություն ունի, որ ԱՄՆ-ը կարող է ցանկանալ հեռանալ Ուկրաինայի թեմայից և անցնել իր գլխավոր աշխարհաքաղաքական մրցակցին՝ Չինաստանին, այսինքն՝ խնդիրը կթողներ Եվրոպայի վզին։ Եթե դա այդպես է, իսկ ԵՄ-ում ռազմական դաշինք ստեղծելու կոչերը այդ մասին են խոսում, ապա Եվրոպան լուրջ խնդիր ունի»,- նշել է պատմաբանը։
 
Եվրոպայի ապագան գնալով ավելի մռայլ է թվում, կանխատեսում է նա:
 
«Այն տուժում է արդյունաբերական անկումից՝ Ռուսաստանից էժան էներգակիրների կորստի պատճառով;  նա ճգնաժամ ունի իր ավտոարդյունաբերության մեջ՝ արտերկրից էլեկտրական մեքենաների զանգվածային մատակարարման մարտահրավերներին դիմակայելու անկարողության պատճառով.  նա սեղմված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, չունենալով ոչ մեկի և ոչ էլ մյուսի հետ մրցակցելու հնարավորություն։ Ուկրաինական պատերազմից հետո Եվրոպան դարձել է Վաշինգտոնից կախված, կորցրել է անկախությունը, որն ուներ մինչև 2022 թվականը։ Վաշինգտոնը հրամայում է, և նա ասել է Եվրոպային, որ այլևս չի վճարի իր հաշիվները: Եվրոպան ստիպված է հարմարվել այս տագնապալի իրավիճակին, որի մեջ հեշտ պատասխաններ չկան, բացի կենսամակարդակի ցացրացումից և սոցիալական ապահովության թուլացումից», - եզրափակել է Ուոլշը:

Caliber.Az
Դիտումներ: 447

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading