twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Զանգեզուրի միջանցք, թե՞ «հայկական խաչմերուկ»։ Պարզաբանում է Ֆարհադ Մամեդովը

18 Փետրվարի 2022 16:08

Հայաստանում համառորեն շարունակում են Ադրբեջանի կողմից, Զանգեզուրի տարածքի միջով առաջարկված և առաջ մղվող տրանսպորտային միջանցքի և համապատասխանաբար «Զանգեզուրի միջանցք» անունը ստացած նախագծից խուսափել՝ ինչպես սատանան խունկից։ Հիշեցնենք, որ այդ միջանցքը, կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնարավար Հանրապետության միջև ցամաքային կապը։

Այսպես, Հայաստանի երեկվա կառավարական նիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին տարօրինակ հայտարարություն է արել՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և Զանգեզուրի միջանցքի բացման հեռանկարների վերաբերյալ՝ վերջինս նշելով, որպես խաչմերուկ, ընդ որում «հայկական»։

Փաշինյանի խոսքով «տարածաշրջանային հաղորդակցությունների բացման թեմայի քննարկումների արդյունքում՝ «Հյուսիս-Հարավ» նախագիծը վերակազմվել է, որպես «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք» նախագիծ։

«Սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ «Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք»-ը, կամ կարճ ասած «Հայկական խաչմերուկ»-ի ճյուղերից մեկը կանցնի Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը կլինի Ադրբեջան-Հայաստան, իսկ հետագայում՝ Նախչըվան-Թուրքիա։ Մենք այդ նախագիծը տեղավորում ենք այդ ընդհանուր համատեքստում»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Սակայն Փաշինյանի նման, հայկական մոտեցմանը (իսկ ըստ էության՝ «Զանգեզուրի միջանցք» անունից հայկական կողմի հերթական խուսափելը) համաձայն չէ ադրբեջնցի քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը, ով բառացիորեն շարադրել է դրա սխալականությունը։

«Երեկ Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը անվանեց «հայկական խաչմերուկ» և Հյուսիս-Հարավ երթուղուն բարձրաձայն միացրեց նաև «Արևելք-Արևմուտքը»։ Քանի որ աշխարհի կողմերը ընդամենը 4-են, և դրանով սահմանափակվեց։

Ֆրանսա-եվրոպական Euronews-ը անմիջապես բռնեց այդ գաղափարը և հրապարակեց Փաշինյանի գաղափարով և նշումով սյուժե այն մասին, որ 2011 թվականին թուրքերը ավերել են բարեկամության հուշարձանը, ահա այսպիսի ստորակարգ ուղերձ։

Սակայն... Խաչմերուկը՝ մեկ հարթության մեջ ճանապարհի երթևեկելի մասերի հատման վայրն է։ Իսկ որտե՞ղ ենք մենք լուսանկարում տեսնում Հայաստանի տարածքում մեկ հարթության վրա չորս ճանապարհների հատումը։ Երկաթուղային խաչմերուկները կլինեն Ջուղայում, Նախչըվանում։

Իսկ ահա «տրանսպորտային միջանցք» հասկացողության մեկնաբանությունը՝ տարածքի համեմատաբար նեղ գոտի է, որտեղ կենտրոնացվում են խիտ բնակեցված տարածաշրջանները իրար հետ միացնող զգալի թվով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ։

Ու Euronews-ի քարտեզին մենք տեսնում ենք հատկապես նեղ մի գոտի՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների հետագա համակենտրոնացմամբ։

Այնպես որ, այն միջանցք է և դա Զանգեզուրի միջանցքն է»,- նշել է Ֆ. Մամեդովը։

Caliber.Az
Դիտումներ: 1624

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ե՛վ մերոնց, և՛ ձերոնց Երեւանը խաղում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի դիմակայության վրա

169
06 Հունվարի 2025 23:19
2

«Հրո երկրի հպարտությունը». Լյութֆի Զադե Caliber.Az-ի նոր նախագիծ

142
05 Հունվարի 2025 21:51
3

ԱԱՀ-ն՝ Տեր-Պետրոսյանի 32 տարվա վաղեմության ելույթի մասին

137
05 Հունվարի 2025 21:38
4

Երրորդ Ռեյխը Երրորդ Հանրապետությունում Շարունակում ենք վերլուծել Ալբերտ Իսակովի նյութը

135
06 Հունվարի 2025 12:15
5

Հայերը կրկին գնդակոծել են Լաչինը

82
06 Հունվարի 2025 16:11
6

«Պահանջում ենք արդարություն և պատիժ մեղավորներին» Ալիևը՝ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի մասին

68
06 Հունվարի 2025 15:47
7

Ադրբեջանի ՊՆ. Հայերը գնդակոծել են Լաչինը

64
06 Հունվարի 2025 12:49
8

Իլհամ Ալիևը հանդիպել է՝ Embraer-190 ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքների անդամների հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

64
06 Հունվարի 2025 11:59
9

Ալիև. Ադրբեջանական պետությունը միշտ գնահատել է իր որդիների և դստրերի սխրանքը

63
06 Հունվարի 2025 15:33
10

Ի.Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ համայնքին

62
06 Հունվարի 2025 09:19
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading