Քաղաքականություն
A+
A-
Զաքիր Հասանովն այցելել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդես ԼՈՒՍԱՆԿԱՐ
09 Հունիսի 2022 15:28
Efes-2022» բազմազգ զորավարժությունները դիտելու համար աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը այցելել է՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդես։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի շրջանակներում Զ.Հասանովը հանդիպել է՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Նադիմ Ռազայի հետ։
Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցության կապակցությամբ, քննարկվել են հետագա հեռանկարները։
Այնուհետեւ հյուրերը ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներին։
Caliber.Az
Դիտումներ: 112