twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Էկզեկուցիայի հրավեր Եվրախորհրդարանը գայթակղում է Հայաստանին

15 Մարտի 2024 16:21

Եվրոպական կառույցները շարունակում են Ադրբեջանին նսեմացնելու իրենց կեղտոտ արշավը։ Այասպես, նախօրեին Եվրախորհրդարանը մի բանաձեւ է ընդունել, որը անընդունելի հայտարարություններ է պարունակում մեր երկրի հասցեյին։

Մինչ այս բանաձևի վերլուծությանն անցնելը, հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին ԵԽ-ն՝ Ադրբեջանին «պլանավորված և չարդարացված հարձակման համար» դատապարտող, ինչպես նաև ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառելու և Բաքվի հետ հարաբերությունները վերանայելուն կոչ անող բանաձև է ընդունել, իսկ այս տարվա փետրվարի 28-ից ոչ ուշ ԵՄ-ի օրենսդիր մարմինն ընդունել է՝ «Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման մասին» զեկույցը, որում Ստրասբուրգը ԵՄ-ին կոչ է անում՝ անհապաղ տարբեր տեսակի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել՝ ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի գործունեությունը։

Եվ ահա, վերջապես, երեկ՝ նոր բանաձեւը։ Անմիջապես հարկ է նշել, որ ֆորմալ առումով այս ակտը վերաբերում է Հայաստանին, սակայն նրա այն մասով, որը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորմանը, եվրոպացի պատգամավորները ձգտել են իրենց ողջ վրդովմունքը, մաղձն ու զայրույթը թափել մեր երկրի վրա։ Բանաձևը ունի հետևյալ վերնագիրը. «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի անհրաժեշտության մասին»։ Եվրախորհրդարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «կողմ» են քվեարկել 504 պատգամավորներ, չորսը՝ «դեմ», 32-ը՝ ձեռնպահ։

ԵՄ-ի խորհրդարանը առաջարկում է քննարկել՝ Հայաստանին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Մասնավորապես, Եվրախորհրդարանը համարում է, որ եկել է՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ժամանակը։ Եվրախորհրդարանը ողջունում է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու և առաջնահերթություն տալու Հայաստանի ուժեղ ցանկությանը և ենթադրում է, որ Եվրամիությունը պետք է «օգտվի այդ աշխարհաքաղաքական պոտենցիալ տեղաշարժից և Հայաստանին օգնի ավելի ամուր հիմքեր ձեռք բերել ժողովրդավարական համայնքում»: Ինչպես տեսնում ենք, նախքան Ադրբեջանի վրա ավելի մեծ հզորությամբ հարձակվելը, եվրոպացիները առավելագույնի են հասցնում Հայաստանի «ժողովրդավարական էության» պաթոսը։ Խորհրդարանականները նաև որոշել են, որ Եվրամիությունը պետք է Հայաստանի հետ ուժեղացնի համագործակցությունը պաշտպանության ոլորտում և նրան ռազմական օգնություն տրամադրի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Նա ողջունում է պաշտպանական ռազմական աջակցությանը, որը ԵՄ-ի մի քանի երկրները տրամադրում են Հայաստանին, և այլ պետություններին նմանատիպ նախաձեռնությունների կոչ է անում։ EUMA-ի քաղաքացիական առաքելությունը (ԵՄ-ի հետախուզական և մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում) պետք է ընդլայնել և 2025 թվականից հետո դրա մանդատը երկարաձգել, հայտարարել են եվրախորհրդարանականները։ Եվ վերջապես, ամենահետաքրքիր կետերից մեկը. «ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ»։ «Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող անձինք» ասելով, ըստ երևույթին, նկատի ունեն Ադրբեջանի պաշտոնական անձանց և պետական կառույցներին, բայց ոչ միայն... Բանը նրանում է, որ փորձելով փաղաքշել Հայաստանին, եվրախորհրդարականները աչքի են ընկել ոչ միայն հակաադրբեջանական (որոնց մենք դեռ կհասնենք), այլ նաև հակառուսական հայտարարություններով։

«Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է խարխլել Հայաստանի ժողովրդավարական հիմքերը, միջամտելու մշտական փորձերի ճանապարհով, այդ թվում նաև ապատեղեկատվության քարոզարշավների միջոցով սերմանում է քաոս և ապակայունացում », - ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում։ Առավել ևս, եվրախորհրդարանականները կանխատեսում են, որ «Մոսկվան կարող է փորձել տարբեր սպառնալիքներ կիրառել Երևանի դեմ, որպեսզի նրան պատժել իր անկախ քաղաքական և ռազմավարական ընտրության համար»։ Այս դեպքում ԵՄ-ն պետք է պատրաստ լինի «արագ օգնություն ցուցաբերել Հայաստանին, որպեսզի մեղմացնել բացասական հետևանքները»։

Իսկ ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Եվրախորհրդարանը ամբողջությամբ հանդես է գալիս՝ խաղաղ պայմանագրի կնքման նպատակով բոլոր չլուծված հարցերի շուրջ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների վերսկսման օգտին։

Կարծես թե դյուրամարս ձևակերպում է, սակայն ավելի մանրամասն ուսումնասիրելու դեպքում այստեղ էլ է թաքնված չարասիրտ անհամապատասխանություն։ Չէ որ նման բնույթով պատգամավորները անհարգալից վերաբերմունք են հայտնում ոչ միայն Ադրբեջանի և, ի դեպ, Հայաստանի նկատմամբ, ովքեր առանց որևէ Եվրախորհրդարանի չեն դադարեցրել բանակցությունները, այլ նաև Գերմանիայի կառավարությանը, որի բարի ծառայությունները նպաստեցին առաջին անձանց և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ համապատասխանաբար Մյունխենի եւ Բեռլինի անմիջապես երկու հանդիպումներին։

Սակայն Ստրասբուրգի ամբարտավանությունը արդեն անզսպելի է։ Վերոհիշյալ այս ամենից բացի, Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում «երկխոսություն սկսել Ղարաբաղի հայերի հետ, որպեսզի ապահովել նրանց իրավունքների պահպանումը և երաշխավորել նրանց անվտանգությունը, ներառյալ իրենց տներ վերադառնալու և ապահով ու արժանապատիվ պայմաններում ապրելու նրանց իրավունքը»։ Այստեղ առկա է Երևանի և նրանց կուրատորների՝ ղարաբաղցի հայերի թեման ջրի երեսին պահելու ընդհանուր միտումը, կարծես թե նրանց Հայաստան կամավոր վերաբնակեցման հետ տեղի է ունեցել ինչ-որ հումանիտար աղետ։ Բացի այդ, պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել բանտից ազատել «Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչներին և Հայաստանի քաղաքացիներին»։

Այսպիսով, նկատվում են ոչ միայն կեղծ մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին, այլ նաև տեղի է ունենում միջամտություն մեր երկրի ներքին գործերին։ Ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանին մատնանշել, թե նա ինչ պետք է անի հանցագործների ու ահաբեկիչների հետ։ Կոչ անելով ազատ արձակել զինվորականներին և այլ հանցագործներին, ովքեր ձեռք են բարձրացրել յուրաքանչյուր պետության համար սրբազան՝ նրա տարածքային ամբողջականության դեմ՝ եվրոպացի խորհրդարանականները կրակում են իրենց ոտքերին և խնդիրներ են ստեղծում Եվրոպայի իմիջի համար։ Հիմա էլ պարզվում է, որ Հին աշխարհը սատարում է առանձին երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում անջատողականությանը։

Եվ վերջապես այն թեզը, որ ամենից շատ, ինչպես հիմա ընդունված է ասել, ժպտել է։ Եվրախորհրդարանը «վճռական» անհամաձայնություն է հայտնել՝ նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորած Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարների որոշ հայտարարությունների տոնայնությանը՝ «չնշելով Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը և Ադրբեջանը ախալմամբ անվանելով հուսալի գործընկեր», դրանով հանդեձ հավելելով, որ «այդ հայտարարությունները չեն արտացոլում ԵՄ-ի դիրքորոշումը և երբեք չպետք է արվեին այն բանից հետո, երբ Ադրբեջանը մեղավոր է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մեջ»:

Եկեք չշեղվենք «ոչ ժողովրդավարական ընտրությունների և էթնիկ զտումների» վերաբերյալ առաջնային դատարկաբանության վրա։ Մեր ուշադրությունը ավելի շատ գրավել է այլ բան՝ ինչո՞ւ Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի այդ ղեկավարները չեն արտացոլում ԵՄ-ի դիրքորոշումը։ Եթե դա այդպես է, այդ դեպքում գնացեք ու խլեք նրանց լիազորությունները։ Գնացեք և Շառլ Միշելին և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ասեք, որ նրանք լեգիտիմ չեն։ Շատ հետաքրքիր կլինի, թե ձեզ ինչ կասեն, ավելի ճիշտ՝ քանի տառի վրա ձեզ կուղարկեն այդ մարդիկ։

Ադրբեջանի դեմ հարձակումները ցուցադրաբար ուժեղանում են՝ Հայաստանի հանդեպ իրենց սիրո ուղղությամբ զուգահեռ քայլերի ֆոնին։ Հայաստանը արդեն առանց որևէ ակնարկների պաշտոնապես հայտարարվում է մայրիկի սիրելին։ Եվ մայրիկի դերում է՝ Եվրոպան։ Միայն հայերը դեռ գլխի չեն ընկնում, որ Եվրոպան՝ ոչ թե քնքուշ մայր է, այլ չար խորթ մայր, իսկ Հայաստանը, ճիշտ և ճիշտ Մոխրոտը, որը կոչված է անել բոլոր կեղտոտ գործերը իր սպիտակ քույրերի համար։

«Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի փորձը պետք է լավ հիմք ծառայի Եվրամիության միասնական շուկայի հետ Հայաստանի աստիճանական ինտեգրման համար, ինչը շոշափելի օգուտներ պետք է բերի Երևանին»,- ասվում է կետերից մեկում, որը Եվրոպային կոչ է անում ինտեգրվել Հայաստանի հետ։ Դժվար է հնարել ավելի անշնորհք ու միաժամանակ ցինիկ փաստարկ։ Չէ որ բավական է հպանցիկ հայացք Վրաստանի և Ուկրաինայի փորձին, որպեսզի եզրակացություն անել հետխորհրդային երկրներին եվրոպական աջակցության սնանկության մասին։

Մեր խմբագրությունը արդեն որերորդ անգամ զգուշացրել է հայ ժողովրդին՝ ձեր ղեկավարության սիրախաղն Արևմուտքի հետ ոչ մի լավ բան չի խոստանում մեր տարածաշրջանի համար, բայց ամենաշատը հատկապես դուք եք տուժելու։ Ձեզ հիմա ջերմացնում է այն միտքը, որ Արեւմուտքը զենք է վերցրել Ադրբեջանի դեմ։ Բայց դուք վաղ թե ուշ պետք է հասկանաք, որ «Ադրբեջանի դեմ» չի նշանակում «Հայաստանի համար»։ Արեւմուտքը խաղում է իր համար եւ բոլորի դեմ։ Երբ դուք սա հասկանաք, Հարավային Կովկասում կլինի խաղաղություն։

Չնայած, իրականում ամեն ինչ շատ ավելի առօրեական է։ Հայաստանի բնակչությունը, իհարկե, ձեռքով ու ոտքով կողջյունի Եվրոպայի հետ ինտեգրմանն ուղղված ցանկացած քայլին։ Վիզային ռեժիմի վերացումը կծառայի, որպես առանց այդ էլ ազգագրական ճգնաժամ ապրող Հայաստանից զանգվածային արտահոսքի պատճառ։

Ինչպես էլ շուռ տաս, ամեն ինչ վատ է Հայաստանի համար։

Caliber.Az
Դիտումներ: 157

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

106
20 Նոյեմբերի 2024 16:59
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

77
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

70
21 Նոյեմբերի 2024 16:41
4

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

69
20 Նոյեմբերի 2024 19:08
5

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

68
21 Նոյեմբերի 2024 15:11
6

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

67
20 Նոյեմբերի 2024 18:11
7

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

65
22 Նոյեմբերի 2024 10:16
8

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

64
20 Նոյեմբերի 2024 15:22
9

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

62
20 Նոյեմբերի 2024 12:25
10

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

54
22 Նոյեմբերի 2024 08:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading