twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ստվերը սկսել է խոսել Տեր-Պետրոսյանը պատասխանել է Փաշինյանին

28 Դեկտեմբերի 2024 14:00

Մենք շարունակում ենք մեր ընթերցողներին ծանոթացնել՝ վարչապետ Փաշինյանի և Հայաստանի նախկին նախագահների միջև վիրտուալ բանավեճի, ավելի ճիշտ՝ տուրուդմփոցի զարգացման հետ։ Հիշեցնեմ, որ վարչապետը նախկին ղեկավարներին բանավեճի էր հրավիրել, որպեսզի նրանց ապացուցի իր թեզը այն մասին, որ Ադրբեջանի հետ բանակցությունները ի սկզբանե անցկացվել են Ղարաբաղը նրան վերադարձնելու շուրջ։
 
Մեր անցյալ հրապարակման մեջ մենք խոսեցինք Քոչարյանի և Սարգսյանի արձագանքի մասին (նրանք հրաժարվեցին բանավեճերից), և ահա հասել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նրա մամուլի քարտուղար Արման Մուսինյանի միջոցով հնչեցրած պատասխանը։ Պատասխանը առաջին իսկ խոսքերից զարմացնում է իր անկաշկանդությամբ, ինչին չհամարձակվեցին նույնիսկ ղարաբաղյան կլանի պարագլուխները։ «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հայկական Արցախը քո արկածախնդրությունների պատճառով արդեն գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունը արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը։
 
Առանձնահատուկ հաճույք է պատճառում «Արցախը արդեն գոյություն չունի, և որ դա պատմական փաստ է» խոսքերը լսել մի մարդուց, ում ղեկավարությամբ էին օկուպացվել ադրբեջանական տարածքները։ Եվ սկզբունքորեն հասկանալի է Տեր-Պետրոսյանի «մեծ վիշտը» այն գիտակցումից, որ իր ողջ կյանքի երազանքը ջարդուփշուր է արվել և, համապատասխանաբար, այս թեմայով խոսելու նրա դժկամությունը։
 
Այնուամենայնիվ, շարունակենք։ Այնուհետ նախկին նախագահը հանդիպակած առաջարկ անում է վարչապետին. «Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա աառաջարկում եմ.  քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես՝ պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»:
 
Այստեղ նախկին նախագահը փորձում է ցույց տալ, որ հայկական կողմը բանակցություններում պասիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ ընդունելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ենթատեքստը։ Նախկին նախագահի այս խոսքերն ակնհայտորեն զերծ չեն որոշակի տրամաբանությունից։ Փաստն այն է, որ Փաշինյանը, ասելով, թե իր նախորդները բանակցային գործընթացը վարել են միայն Ղարաբաղի վերադարձի համատեքստում, նույնպես որոշ չափով խորամանկում է։ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքը բացահայտորեն առաջ է քաշել ղարաբաղյան խնդրի լուծման հայկական տեսլականը։ Հիշենք հակամարտության կարգավորման նախագծերը, որոնց դեպքում հայկական զորքերը դուրս կբերվեին հինգ շրջաններից, շփման վայրում կներգրավվեին օտարերկրյա խաղաղապահներ, իսկ «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը կհետաձգվեր անորոշ ժամանակով։ Նման որոշումները, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո էլ ավելի շատ կամրապնդեին Ղարաբաղի հայկական օկուպացիան, քանի որ էապես կբարդացնեին հարցի ուժային լուծումը՝ տարածաշրջանում միջազգային խաղաղապահների առկայության պատճառով, որոնք, հավանաբար կներկայացնեին Երևանին լոյալ պետությունները։ Իհարկե Ադրբեջանը կտրականապես հրաժարվեց նման տարբերակներից։
 
Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե բանակցություններում հայկական դիրքորոշման նրբությունները, և ոչ էլ Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի դեմագոգիկ պարզաբանումների մանրամասները, այլ այն, թե այս բոլոր խոսակցությունները ինչ ազդեցություն ունեն ընթացիկ քաղաքական դասավորության վրա։ Եվ այս իմաստով Տեր-Պետրոսյանը թույլ է տալիս նույն սխալը, ինչ Քոչարյանն ու Սարգսյանը։ Ճիշտ այնպես, ինչպես նրանք, նա հրաժարվում է բանավեճից՝ օգտագործելով կաղ փաստարկ: Հասկանալի է, որ անձամբ Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն ղարաբաղյան կլանի պարագլուխների՝ չի ձգտում նորից դառնալ երկրի ղեկավար, սակայն հանուն կուսակցական շահերի (մանավանդ, որ ՀԱԿ-ին հրատապ պետք է վարկանիշներ հավաքել առաջիկա  2026 թվականին ընտրությունների համար), արժեր ընդունել մարտահրավերը: Բանավեճը՝ շոուի տարր է, մի բան, որը ընտրողներն այնքան շատ են սիրում, որոշ երկարատև տեքստերի ոչ մի հրապարակում, էլ չասած, որ դրանց հրապարակային ընթերցանությունը, չի կարող փոխարինել այդ շոուն: Փաստաթղթերի վերաբերյալ նույն փաստարկը կարող էր շատ ավելի արդյունավետ կերպով կիրառվել անմիջականորեն բանավեճի ընթացքում, այլ ոչ թե դրանց մերժումը ցույց տվող հրապարակման մեջ:
 
Դրանով ի՞նչը նկատի ունեմ: Այն, որ առայժմ մնում է փաստել, որ վարչապետ Փաշինյանը արել է՝ 2026 թվականի ընտրությունների երկար ճանապարհին իր վարկանիշը բարձրացնելու առաջին քայլը։ Նրա հակառակորդները խոստովանեցին իրենց սեփական վախկոտությունն ու թուլությունը։ Հայկական հորիզոնում առայժմ չե երևում գործիչներ կամ կուսակցություններ, որոնք կարող են մրցակցել ներկայիս իշխող թիմի հետ։

Caliber.Az
Դիտումներ: 370

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ժողովուրդների բարեկամությունը» Զատուլինի ձևով. շովինիզմ իր ողջ փառքով Երեք փորձագիտական կարծիք՝ Caliber.Az-կայքում

207
26 Հունիսի 2025 12:41
2

Խոշտանգումներ, բռնություն և նվաստացումներ հայկական գերության մեջ. տուժածները շարունակում են ցուցմունք տալ դատարանում ԼՈՒՍԱՆԿԱՐ

91
29 Հունիսի 2025 09:15
3

Պատերազմ և սուբյեկտիվություն Ռամիզ Յունուսը՝ Caliber.Az-ի եթերում

83
26 Հունիսի 2025 09:49
4

Ռուսաստանը ստիպված կլինի հարմարվել այն բանին, որ Ադրբեջանը՝ իրոք անկախ պետություն է։ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ Caliber.Az կայքում

82
29 Հունիսի 2025 19:54
5

Բաքվի ռազմական դատարանում՝ հայկական ագրեսիայից տուժածների ցուցմունքների լսումները շարունակվում են

75
26 Հունիսի 2025 12:15
6

Իլհամ Ալիևը շնորհավորել է Մալդիվների Հանրապետության նախագահին

74
26 Հունիսի 2025 12:57
7

Հնդկաստանից, Ռուսաստանից և Թուրքիայից զբոսաշրջիկները գնալով ավելի շատ են ընտրում Ադրբեջանը

70
26 Հունիսի 2025 10:43
8

Վրացի նախարարը՝ Ասադովի հետ բանակցություններում

68
26 Հունիսի 2025 10:24
9

Բայրամովը հրաժեշտ է տվել Սլովակիայի դեսպանին

68
26 Հունիսի 2025 09:54
10

ԱԳՆ. Բելգիան հանդես է գալիս՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում միջազգային իրավունքի պահպանման օգտին

65
26 Հունիսի 2025 11:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading