twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ուրեմն բոլորը դեպի ընտրություննե՞ ր Թե՞ բոլորը դեպի փողոց

29 Դեկտեմբերի 2024 10:48

Նախօրեին՝ դեկտեմբերի 27-ին, Հայաստանի ընդդիմադիր «Սուրբ պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմությունը թույլ չի տա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մասնակցել երկրի հաջորդ ընտրություններին, որը կանցկացվի 2026 թվականին։
 
Ինձ թույլ կտամ մեջբերել արքեպիսկոպոսին, և սա միայն առաջին մեջբերումն է, քանի որ մեջբերումները բավական կլինեն՝ մամուլի ասուլիս է այնուամենայնիվ «Ես սոցիալական ցանցերում նրա գործունեությունը նախընտրական նախապատրաստություն չեմ համարում։ Առաջինը՝ նա համարձակություն չունի գնալ ընտրության։ Իսկ երկրորդը, մենք նրան դա թույլ չենք տա: Քանի որ նման տրամադրություն ու ցանկություն չկա, մեր գնահատականներն այս առումով տարբերվում են։ Իսկ ինչ վերաբերում է նախընտրական նախապատրաստություններին ու մնացած ամեն ինչին, թող փորձեն»։
 
Ի դեպ, սա Բագրատ Գալստանյանի պատասխանն է լրագրողի այն հարցին, թե Փաշինյանի կողմից սոցիալական ցանցերի ակտիվ կառավարումը հանդիսանու՞մ է արդյոք ընտրություններին նախապատրաստություն։ Դե, մենք չենք հարցնի, թե արքեպիսկոպոսը որտեղի՞ց կարող է իմանալ Փաշինյանի պլանների և նրա՝ Փաշինյանի համարձակության մասին, թեև ընդունում եմ, որ Փաշինյանի շրջապատում (իհարկե, ոչ ամենամոտ) կան «Սուրբ պայքար» շարժման գործակալներ։ Ճիշտ է, ինձ ինչ-որ բան հուշում է, որ «Սուրբ պայքար» շարժման մեջ Փաշինյանի գործակալներ ավելի շատ կան, բայց սա հենց այնպես, մանրամասներ են, և ընդհանրապես, ես ձեզ չեմ ասել սա։ Բայց կոնկրետ ինչպե՞ս է շարժումը պատրաստվում «Փաշինյանին թույլ չտալ գնալ ընտրությունների», ի՞նչ ռեսուրսների է տիրապետում այդ շարժումը և վայելում է արդյո՞ք լայն զանգվածների աջակցությունը։
 
Այս բոլոր հարցերին հենց ինքն էլ Բագրատ Գալստյանը պատասխանում է մամուլի ասուլիսի ժամանակ՝ վերլուծելով Փաշինյանին տապալելու շարժման ձախողման պատճառները, ահա այստեղ նորից թույլ տվեք մեջբերել. ««Սուրբ պայքար» բողոքի շարժման հիմնական սխալները կազմակերպչական հարցերը լուծելու ժամանակի սղությունն էր, ինչպես նաեւ չափից դուրս համոզվածություն այս կամ այն քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչների մեջ»։
 
Այսինքն՝ ներեցեք գրասենեկաբանության համար՝ առկա է «վարչարարական հմտությունների պակաս՝ ծանրաբեռնված անբավարար ֆինանսավորմամբ, ինչպես նաև բնակչության ընդհանուր պասիվությունը, որը չի ցանկանում դրսևորել հեղափոխական գիտակցություն և համախմբվել ռևանշիստների և հոևորականության ամենառեակցիոն մասի շուրջ»։ Իմ կարծիքով, ստացվեց լավ ու սպառիչ, իսկ եթե թարգմանել փողոցի լեզվով, ապա «արա փող է պետք, փորն ավելի ուժեղ է, քան ոգին, անվճար մեզ ոչ ոք չի հավատում, իսկ նրանց համոզել մենք ի վիճակի չենք»։ Հայաստանի ժողովուրդը պարզապես հոգնել է։ Հայաստանի ժողովուրդը ուզում է հանգիստ կյանք, այլ ոչ թե հանրահավաքային հիստերիա և դրան հաջորդող զանգվածային անկարգություններ։ Հայաստանի ժողովուրդը ուզում է հանդարտություն։ Հայաստանի ժողովուրդը, բացառությամբ մի բուռ ռեւանշիստների (դե, այդ ռեւանշիստներին պետք է արժանին մատուցել, այդ մի բուռը բավականին ձայնեղ է, ես կասեի, նույնիսկ ճղճղան), «միացումի» մասին զառանցանքին (որը, խոսքի համար, արդեն կատարվել է, ի գոհունակություն երեք կողմերի. ադրբեջանցիների, Հայաստանի հայերի և նախկինում Ադրբեջանի տարածքում ապրած հայերի) վերաբերվում է բավականին անտարբեր, քանի որ, առնվազն հիանալի հասկանում է. նրանք, ովքեր մարդկանց դրդում են ռևանշի, եթե մի բան պատահի՝ իրենք խրամատներ չեն խցկվի»:
 
Ընդ որում, ուշադրություն դարձրեք նրա վրա, թե ով է աղմկում ռևանշի, «ոտնահարված ազգային հպարտության», «անիծյալ թուրքերի կողմից տրորվող արցախի սուրբ քարերի» մասին և գոռում, որ «այսօր ամեն մի զինվոր պետք է դառնա սպարապետ»։ Սրանք այսպես կոչված «նախկիններ» կամ նրանց խորհրդապահներ են, հիստերիկ անձնավորություններ են, հոգևորականության և սփյուռքի ներկայացուցիչներ։ Մինչդեռ վերջիններս, անհավանական ռևանշի փորձի դեպքում, Մարսելից կամ Լոս Անջելեսից Հայաստան չեն գա, կմնան այնտեղ՝ Հայաստանի սահմաններից դուրս և իրենց մասնակցությունը կսահմանափակեն սակավաթիվ ու ոչ շատ ոգեշնչված ռևանշիստներին հայրենասիրական բովանդակությամբ երգերով խրախուսմամբ։ Ամենածայրահեղ դեպքում՝ շատ համեստ դրամական փոխանցումներով։
 
Բանը ամենևին էլ այն թիմի մեջ չէ, որն այժմ գտնվում է Հայաստանում իշխանությանը։ Բանը անգամ Փաշինյանի անձի մեջ չէ, որը հեռու է հիմար լինելուց և զանգվածային անկարգությունների դեպքում (այս անկարգությունների հավանականությունը գնահատում եմ ինչպես 1-ը 1000-ի) գիտի, թե հատկապես ինչ պետք է անել (Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքի թիվ 182 հոդված, այն է՝ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը, դեռ ոչ ոք չի չեղարկել),  հարցը հասարակ մարդկանց մեջ է, հայ ժողովրդի մեջ է, որը, պարզ ասած, հոգնել է միրաժներից։ «Սուրբ պայքար» շարժման ձախողման պատճառներն այլ հարթության մեջ են։ Մարդիկ այնքան էլ չեն վստահում «նախկիններին», և մարդիկ հակված չեն հավատալու, որ եթե Փաշինյանին պաշտոնաթող անեն, ամեն ինչ անմիջապես կլավանա, ոչ։ Բանը նաև նրանում է, որ մարդիկ չեն հավատում ո՛չ «Սուրբ պայքար» շարժման ղեկավարությանը, ոչ՛ առավել եւս նրանց թիկունքին կանգնածներին։ Եվ եթե հիշում եք Էյզենշտեյնի «Զրահակիր «Պոտյոմկին»» ֆիլմը, ապա սա դեռ խռովություն չէ նավի վրա, բայց նավաստիները (կարդա. այդ նույն լայն զանգվածները) արդեն սկսել են դժգոհ խոժոռվել և նույնիսկ քիթը շուռ տալ: Այսինքն մարդիկ արդեն հոտոտում են, լավ իմանալով, թե կոնկրետ ինչով են պատրաստվում իրենց կերակրել Փաշինյանի հակառակորդները։

Caliber.Az
Դիտումներ: 362

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

2026 թվականի ընտրությունները Հայաստանում կլինեն Փաշինյանի կուրսի փորձություն Հովհաննիսյանը և Վերդյանը՝ Caliber.Az-ի եթերում

177
25 Օգոստոսի 2025 18:07
2

Վարդանյանի բուբլիկները «Հին աշխարհի հիստերիկները»

144
25 Օգոստոսի 2025 18:10
3

Քննարկվել են ադրբեջանա-ռուսաստանյան տնտեսական համագործակցության հեռանկարները

128
23 Օգոստոսի 2025 10:47
4

Էրդողանը խոսել է Զանգեզուրի միջանցքի կարևորության մասին

123
23 Օգոստոսի 2025 09:20
5

Մատվիենկոն՝ Ալիևային. Հուսով եմ՝ ՌԴ և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները կզարգանան

121
23 Օգոստոսի 2025 14:50
6

Տուժողները դատարանին պատմել են, թե ինչպես են հայ օկուպանտները թալանել գերեզմանատները ԼՈՒՍԱՆԿԱՐ

119
23 Օգոստոսի 2025 12:44
7

Լարիջանի. Ադրբեջանը Իրանի բարեկամն է

119
23 Օգոստոսի 2025 12:41
8

Ալիևը կիսվել է Թուրքմենստան կատարած իր այցի կադրերով

116
23 Օգոստոսի 2025 14:46
9

Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին Բաքվի և Երևանի միջև հակամարտության հաջող կարգավորման կապակցությամբ

115
23 Օգոստոսի 2025 11:32
10

Էրդողան. Զանգեզուրի միջանցքը խաղաղության նախագիծ է ամբողջ տարածաշրջանի համար

115
26 Օգոստոսի 2025 10:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading