Տարեգրություն
A+
A-
Իլհամ Ալիևը հետմահու պարգևատրել է Ադրբեջանի ՊՍԾ երեք աշխատակցի
17 Օգոստոսի 2024 14:34
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետմահու պարգևատրել է՝ Պետական սահմանապահ ծառայության երեք աշխատակցի, ովքեր զոհվել են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Հայրենական պատերազմում նահատակված ենթասպա Ռուֆաթ Ալիևը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշանով, մայոր Բախիշ Բախիշլին, ով զոհվել է այս տարվա հունիսին Լաչինում կայծակի հարվածի հետևանքով՝ պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով, իսկ նրա զինծառայող Ալի Նագիևը, ով նույնպես ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվել է կայծակի հարվածից, պարգևատրվել է «Ռազմական վաստակի համար» մեդալով։
Caliber.Az
Դիտումներ: 72