twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Թանկարժեք իրերին՝ այո, Զանգեզուրի միջանցքին՝ ո՞չ։ Ցխվեդիանիի մեկնաբանությունը

16 Սեպտեմբերի 2024 19:21

Սեպտեմբերի 13-ին և 14-ին աշխատանքային այցով Հայաստան է այցելել՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը։ Երևան կատարած այցի ընթացքում Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի ղեկավարությանը հիշեցրել է, որ իր տնտեսական բարեկեցությամբ Հայաստանը շատ բանով պարտական է Ռուսաստանի Դաշնությանը և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը։ Ինչպես նաև, Ալեքսեյ Օվերչուկի խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կարող է կազմել 14-ից մինչև 16 միլիարդ դոլար, ինչը վեց անգամ գերազանցում է 2020 թվականի նույն ցուցանիշը (2,3 միլիարդ դոլար):
 
«Թվերն ու փաստերն ամպագոռգոռ բառերից ավելի լավ են խոսում: 2023 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 55,8%-ով մինչև 7,4 մլրդ դոլար։ Այս տարի աճը արագացել է։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 8,4 մլրդ դոլար»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։
 
Ռուսաստանի փոխվարչապետի կողմից հայտարարած Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի թվերը տպավորիչ են։ Սակայն, չգիտես ինչու, Ալեքսեյ Օվերչուկը չի ճշտել, թե որ ապրանքային խմբի հաշվին է տեղի ունեցել այդչափ տպավորիչ աճը։ Իսկ դա, ի դեպ, ամենահետաքրքիրն է։
 
Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Ռուսաստանից Հայաստան ապրանքների արտահանումը գերազանցում է ներմուծումը։ Դրանով հանդերձ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ներկրում է հիմնականում ոսկի և ադամանդ։ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ոսկու և ադամանդի ներմուծմանը զուգահեռաբար ընթանում է՝ Հայաստանից այդ նույն ապրանքների  Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Հոնկոնգ արտահանման աճի հետ։ Այսինքն՝ Հայաստանը պարզապես փող է աշխատում Ռուսաստանից թանկարժեք իրերի վերաարտահանումից։ Եվ քիչ չի վաստակում:
 
Ոսկու և ադամանդի տարանցում
 
Մինչ ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանում արտադրվող ոսկու մեծ մասը վաճառվում էր անմիջականորեն Արևմուտք, առավելապես Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի (LBMA) միջոցով: 2021 թվականին Ռուսաստանն արտահանել է 17,4 միլիարդ դոլար գումարի 302 տոննա ոսկի, այդ ծավալից 15,4 միլիարդ դոլարի 266,1 տոննան առաքվել է Լոնդոն, մնացածը հիմնականում վաճառվել է ԵՄ-ում։
 
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելու հետ 2022 թվականի մարտի 7-ին, LBMA-ն  ռուսական ոսկու մատակարարների համար կասեցրել է «Good Delivery» («հուսալի առաքում») կարգավիճակը: Ավելի ուշ ռուսական ոսկու մատակարարումների վրա սահմանափակումներ մտցրեցին ԵՄ երկրները և Շվեյցարիան։ Սակայն ռուսական ոսկու մատակարարումները համաշխարհային շուկա շարունակվեցին։ Ոսկու վաճառքի հիմնական ուղիներ են դարձել Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Հոնկոնգը։ Բայց 2023 թվականից ռուսական ոսկի և ադամանդներ ավելի ու ավելի շատ են ուղարկվում նրանց ոչ թե անմիջականորեն, այլ Հայաստանի միջոցով։
 
2023 թվականին, համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանն արտահանել է 1,8 մլրդ դոլարի ոսկի և 589 մլն դոլարի ադամանդ։ Այս ամբողջ ոսկին ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից։ Իսկ 2024 թվականի հունվար-հունիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից ոսկու և ադամանդի վերաարտահանման շնորհիվ Հայաստանից արտահանման ծավալը հասել է ռեկորդային 7,9 մլրդ դոլարի, ինչը 2,3 անգամ գերազանցել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտահանման կառուցվածքում 4,1 մլրդ դոլար բաժին է ընկել չմշակված կամ կիսամշակված ոսկին, որի ծավալը 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 14,7 անգամ։
 
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունից ԱՄԷ արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,8 անգամ և ոսկու և ադամանդներիի շնորհիվ հասել է 3,7 մլրդ դոլարի։ Հոնկոնգ արտահանումը նույն ժամանակահատվածում էլ ավելի կտրուկ է աճել՝ 17,7 անգամ՝ մինչև 1,32 մլրդ դոլարի՝ նաև ոսկու և ադամանդի շնորհիվ: Հայաստանը իրականում դարձել է ռուսական ադամանդների և ոսկու համաշխարհային շուկաներ, մասնավորապես ԱՄԷ և Հոնկոնգ մատակարարման տարանցիկ ուղի։ Բացի վերաարտահանումից գումար վաստակելուց, Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է Հայաստանում ոսկերչության և ադամանդի վերամշակման ձեռնարկությունների աշխատանքին. այսպես, օրինակ, վերջերս ամբողջ հզորությամբ աշխատում է Աբովյանի «ADM Diamonds» գործարանը։
 
Արևմտքում հայկական լոբբիի որոշ ներկայացուցիչները նույնպես ներգրավված էին ադամանդի բիզնեսում, ինչպես նաև ոսկու և ոսկերչական իրերի առևտրով։ Դրանց թվում կարելի է նշել ԵՄ-ում հայկական գլխավոր լոբբիստներից մեկին՝ այսպես կոչված «Արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան» ղեկավարող Կասպար Կարամպետյանին։ Կարամպետյանը ոսկերչական խանութներ ունի Բելգիայում, ժամանակին նա լավ է վաստակել Աֆրիկայի երկրներից Եվրոպա ադամանդի մատակարարման ստվերային սխեմաների վրա։ Ժամանակին Կասպար Կարապետյանն իր ադամանդի բիզնեսից ստացված եկամուտների մի զգալի մասը փոխանցել է Ղարաբաղի անջատողականներին։
 
Սակայն այնպիսի մասշտաբներին, ինչպես այսօր է՝ ոսկու և ադամանդի առևտրի հայկական բիզնեսը երբեք չի հասել։ Եվ այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանից վերաարտահանման շնորհիվ։ Ռուսաստանը կարող էր այլ երկրներ ընտրել՝ որպես համաշխարհային շուկա ոսկու և ադամանդի մատակարարման հիմնական «տարանցիկ ուղիներ», բայց  փող աշխատելու հնարավորություն տվել է հատկապես Հայաստանին։ Եվ սա չհաշված Հայաստանի տնտեսության ռուսական կողմի փաստացի սուբսիդավորումը համաշխարհային գների համեմատ չափազանց ցածր գներով բնական գազի մատակարարման միջոցով։ Հայաստանը ռուսական գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով, մինչդեռ Եվրոպայում գազի միջին գինը 2024 թվականի օգոստոսին գերազանցել է 1 հազար խորանարդ մետրի դիմաց 444 դոլարը։ Անհրաժեշտ է նշել նաև Հայաստանի քաղաքացիների Ռուսաստանում վաստակելու և իրենց ընտանիքներին պահելու հնարավորությունը. Հայաստան դրամական փոխանցումների հիմնական մասնաբաժինը գալիս է Ռուսաստանից։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 1,64 միլիարդ դոլար։
 
Մեծ մասով, շնորհիվ Ռուսաստանից ոսկու և ադամանդերի վերաարտահանմանը, ինչպես նաև Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական իրերի արտադրության հզորությունների օգտագործմանը, երկրի ՀՆԱ-ն նախորդ տարի աճել է 8,7%-ով։ 2024 թվականի հունվար-հունիսին Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով։ Հայկական դրամը դոլարի նկատմամբ տարեսկզբից ամրապնդվել է 4,4%-ով, ինչը նույնպես նշանակալից չափով տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից աջակցության շնորհիվ։
 
Եվ այս ամենը տեղի է ունենում Հայաստանում աճող ռուսաֆոբիայի, «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների արտաքսման, ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցության սառեցման և երկրների միջև փոխադարձ մեղադրանքների ֆոնին։
 
Ինչո՞ւ է Ալեքսեյ Օվերչուկը գնացել Հայաստան։
 
Սեպտեմբերի 13-ին Երևանում կայացած բանակցություններից հետո Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած ռուսական պատվիրակությունը մեկնել է Հայաստանի հյուսիս՝ Լոռու մարզ, որպեսզի գնահատի 2024 թվականի մայիսի 26-ի ջրհեղեղից հետո իրականացված երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Օվերչուկին ուղեկցել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ փոխտնօրեն Վյաչեսլավ Պավլովսկին։
 
Պատվիրակությունը  էլեկտրագնացքով Վանաձորից անցել է մինչև Ախթալա կայարան, որտեղ ջրհեղեղը քանդել է երկաթուղին։ Ռուս երկաթուղայիններին և «Հարավկովկասյան երկաթուղիներին» հաջողվել է կարճ ժամանակում վերականգնել մոտ 2 կմ ճանապարհ, և արդեն հունիսի 14-ին գործարկվել է փորձնական գնացքը, իսկ հունիսի 15-ին Վրաստանից Հայաստան վերականգնված երթուղով անցավ առաջին կոնտեյներային գնացքը։ 2 մլն դոլար արժողությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 20 օրվա ընթացքում։
 
Ալեքսեյ Օվերչուկը նշել է այդ աշխատանքների կարևորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող երկաթուղու վերականգնումը և վառելիքի ու պարենի մատակարարումն ապահովելը հնարավոր է դարձել մասնագետների անձննվիրության և շուրջօրյա ջանքերի շնորհիվ։
 
Այսպիսով, ցույց տրվեց, որ «Ռուսական երկաթուղիները» կարող են ամենակարճ ժամկետներում վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղային ուղիները։ Եվ ոչ միայն տարերքից վնասվածները։
 
«Ռուսական երկաթուղիները» և Ռուսաստանի կառավարությունը հետաքրքրված են՝ հենց հայերի կողմից ապամոնտաժված  Մեղրիով Զանգեզուր անցնող երկաթուղով։ Դրա վերականգնումը հնարավորություն կտա գործարկել Երասխ (Արազդայան)-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը, որից մոտ 43 կիլոմետրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և որով երթևեկությունը դադարեցվել է Առաջին ղարաբաղյան պատերազմի սկսվելու հետ։
 
Ալեքսեյ Օվերչուկը, չեմ բացառում, և Հայաստան է եկել նրա համար, որպեսզի լուծի «Ռուսական երկաթուղիների» Զանգեզուրի միջանցքով երթեւեկությունը վերականգնելու հարցը։ Այն, որ Ռուսաստանը շահագրգռված է Զանգեզուրի միջանցքի բացմամբ, անմիջապես հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2024 թվականի օգոստոսին Ադրբեջան կատարած պետական այցի ժամանակ արված հայտարարություններից: Ռուսաստանի Դաշնության ղեկավարը այդ ժամանակ փաստացի հիշեցրել է 44-օրյա պատերազմի արդյունքներով Հայաստանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությունը, որտեղ 9-րդ կետում հստակ գրված է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
 
Հայաստանի պարտավորությունների մասին է հիշեցրել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ գրեթե ուղղակիորեն նրա իշխանություններին մեղադրելով Զանգեզուրի միջանցքի բացումը սաբոտաժի ենթարկելու մեջ։ «Մենք կողմ ենք խաղաղ պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի (Զանգեզուր) մարզով հաղորդակցություններին, ապա հենց Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրութունը։ Դժվար է հասկանալ, թե ինչումն է կայանում նման դիրքորոշման իմաստը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։
 
Կարելի է ենթադրել, որ Օվերչուկի պատվիրակության այցը Հայաստան հետապնդում էր շատ կոնկրետ նպատակ՝ հասնել նրան, որ Հայաստանի ղեկավարությունը շուտափույթ թույլտվություն տա Ռուսական երկաթուղիներին՝ վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը Զանգեզուրի միջանցքով։ Մոսկվան Երևանին հասկացրել է, որ «Ռուսական երկաթուղիները» կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Մեղրիով Հայաստանի Հանրապետության տարածքով մինչև Ադրբեջանական երկաթուղու հետ հանգույցը գրեթե նույնքան արագ և արդյունավետ, որքան վերականգնել է 2024 թվականի մայիսի 26-ի ջրհեղեղից հետո վնասված երկաթուղային հաղորդակցությունը Լոռիում։ «Ռուսական երկաթուղիներ»-ին Զանգեզուրով գնացքներ ուղարկելու համար թեկուզ ոչ 20 օր, այլ մի քանի ամիս բավական է։
 
Ռուսաստանին անհրաժեշտ է Ադրբեջանի և Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորությունը։ Հայաստանի Հանրապետության համար հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու է նաև տնտեսապես, մանավանդ, եթե դրա համար խնդրում է նրա հիմնական արտաքին առևտրային գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Սակայն Երևանին և նրա նոր «գործընկերներին» ձեռնատու չէ, որ Իրանի հետ սահմանի երկայնքով երկաթուղային երթևեկությունը վերահսկվելու է ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից։ Հայաստանը նրա համար չէ, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացրեց, որպեսզի նրանց «թողնի» Զանգեզուր:
 
Օվերչուկի Հայաստան ժամանելուց առաջ՝ խորհրդարանում կառավարության ժամին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրովի է մեկնաբանել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթի 9-րդ կետը։
 
«Որտե՞ղ է գրված, որ «տեղում» պետք է ներկա լինեն ԱԴԾ-ի մարմինները։ Այնտեղ նման բան գրված չէ։ Եթե նույնիսկ հաշվի առնենք ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում, ապա նրանց ներկայությունը մեր երկրում պայմանագրային խնդիր է, դա Հայաստանի որոշման հարց է, այսօր նա կարող է որոշել, որ նրանք ներկա լինեն, վաղը կարող է որոշել, որ նրանք ներկա չլինեն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հասկացնելով, որ Հայաստանը չի պատրաստվում բացել Զանգեզուրի միջանցքը։
 
Հայաստանը արդյո՞ք շնորհակալ կլինի Ռուսաստանին։
 
Մինչդեռ, Հայաստանին ռուսական ոսկու և ադամանդների վերաարտահանումից «գերշահույթներ» ապահովող ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակը հավերժ չի լինի։ Սակայն Ռուսաստանը կարող է նպաստել նրան, որպեսզի Հայաստանը եկամուտներ ունենա նաև առանց այդ ռեսուրսների, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական գործընթացներին ինտեգրվելու հնարավորությանը։ Խոսքը նորից 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարության 9-րդ կետում նախատեսված հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է։
 
Ռուսաստանը շարունակում է ապահովել Հայաստանի տնտեսական բարեկեցությունը, բայց, հնարավոր եմ համարում, նրանից ակնկալում է գոնե նվազագույն երախտագիտություն և հաղորդակցությունների ապաշրջափակման պարտավորությունների կատարում։
 
Հայաստանի հետ սերտ համակարգությամբ Զանգեզուրի միջանցքի դեմ է հանդես գալիս նաև Իրանը։ Առաջին անգամ Ռուսաստանի և Իրանի հարաբերություններն վատթարացել են Հայաստանի և Զանգեզուրի միջանցքի խնդրի պատճառով։ Այսինքն Հայաստանը, որը տնտեսական կայունություն է պահապանում Ռուսաստանի շնորհիվ, ոչ միայն հրաժարվում է կոմունիկացիաների բացման հարցում Մոսկվային ընդառաջ գնալ (չնայած, որ նրա վարչապետի ստորագրությունը կա համապատասխան համաձայնագրի տակ), այլ նաև հակամարտություն է հրահրում Ռուսաստանը և նրա դաշնակից Թեհրանի միջև։
 
Ռռուսական վերաարտահանումների և ռուսական շուկայի փակման դեպքում Հայաստանն անխուսափելիորեն կհայտնվի տնտեսական ծանր ճգնաժամի մեջ։ Հարևանների հետ արգելափակված հաղորդակցությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իրանը Ռուսաստանի նման Հայաստանին չեն «կերակրելու և ապահովելու»։ Արդյունքում Հայաստանի քաղաքացիները աղքատության և տնտեսական հուսահատության պատճառով կարող են զանգվածաբար արտագաղթել Եվրոպա։
 
Վլադիմիր Ցխվեդիանի, Վրաստան, հատուկ Caliber.Az-ի համար

Caliber.Az
Դիտումներ: 1289

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

84
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading