Իլհամ Ալիևը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Իլհամ Ալիևը նամակում շնորհավորել է Բրազիլիայի նախագահին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Նամակում ասվում է.
«Այս տարի Ադրբեջանն ու Բրազիլիան նշելու են նշանակալի տարեդարձ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մեր միջպետական կապերը կշարունակեն զարգանալ ի շահ մեր ժողովուրդների՝ բարեկամությանն ու համագործակցությանը համահունչ, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում։
Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ գործերում, Ձեր ժողովրդին՝ մշտական խաղաղություն ու բարօրություն»։