Իլհամ Ալիևն Սամարղանդում այցելել է Իսլամ Քարիմովի դամբարան ԼՈՒՍԱՆԿԱՐ
Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը այցելել է՝ Սամարղանդում գտնվող Ուզբեկստանի Հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դամբարան։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով, մինչև 8 մետր բարձրությամբ դամբարանը կանգնեցվել է Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի գերեզմանի վրա։ Դամբարանի մուտքի մոտ տեղադրված մարմարե սալիկի վրա, ուզբեկերեն և անգլերեն լեզուներով փորագրված է. «Այս սուրբ վայրը հանդիսանում է՝ Ուզբեկստանի Հանրապետության առաջին նախագահ, մեծ պետական և քաղաքական գործիչ, ուզբեկ ժողովրդի հարազատ և սիրելի զավակ Իսլամ Աբդուգանևիչ Քարիմովի հավերժ ապաստանը»։ Դամբարանի նախագծման և կառուցման ժամանակ ուշադրություն է դարձվել դրա դիզայնի համադրությանը՝ հին Սամարղանդում գտնվող Խազրաթի Խիզր մզկիթի հետ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Նախագահ Իլհամ Ալիևը ծաղիկներ է դրել Ուզբեկստանի Հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի գերեզմանին։
Այնուհետեւ ընթերցվել են Սուրբ Ղուրանի այաներ։