Իլհամ Ալիև. Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության օգտին
Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիու Կաումային։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը տեղադրված է՝ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերի շուրջ։
Իլհամ Ալիևը նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել։ Նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում վերջին իրադարձությունները պետք է դիտարկել՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի օկուպացիայի և ռազմական ագրեսիայի համատեքստում, որը շարունակվել է շուրջ 30 տարի։ Առանց դիտարկելու օկուպացիայի և ագրեսիայի հետևանքները, տարածաշրջանի ապագայի վերաբերյալ տեսակետներ ձևավորելը սխալ մոտեցում կլինի: Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանը ձգտել է հավերժացնել ադրբեջանական հողերի օկուպացիան, և օկուպացիայի ժամանակ միջնորդների առաքելությունները անհաջող են եղել։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չի կատարել՝ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից բխող պարտավորությունները։ Հայաստանը ոչ միայն դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, այլ նպատակաուղղված օգտագործել է այդ տարածքը՝ զինտեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար։ Հայաստանը չի կատարել նաև Արևելյան Զանգեզուրի և Նախչըվանի միջև կապեր հաստատելու իր պարտավորությունները։
Իլհամ Ալիևը նշել է, որ այդ հարցերն արդեն անցյալում են։ Այժմ տարածաշրջանում խաղաղության մեծ հնարավորություններ կան։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո, հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնությամբ և դրա հիմնարար սկզբունքներով։ Նախագահը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության օգտին, աջակցում է խաղաղության օրակարգին, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
11:39
Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիու Կաումային։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։