twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Թրամփը կվերաբեռնավորի եվրոպական քաղաքականությունը» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

07 Հունվարի 2025 11:39

Հունվարի 20-ին Սպիտակ տուն կվերադառնա Դոնալդ Թրամփը, ում հետ մի շարք փորձագետներ կապում են՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում առճակատումների հնարավոր դադարեցումը։ Բացի այդ, Հայաստանը նույնպես սառել է սպասումների մեջ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես իրեն կպահի Վաշինգտոնը Թրամփի օրոք։
 
Եվ այսպես, ի՞նչ է խոստանում աշխարհին Դոնալդ Թրամփի վերադարձը ԱՄՆ-ում իշխանության։ Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է օտարերկրյա քաղաքագետներին:
 
Ռուս քաղաքագետ Ռենատ Սավինը համարում է, որ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը կարող է նվազեցնել միջազգային լարվածությունը։
 
«Բայդենի վարչակազմի հրահանգներով առաջնորդվող հավաքական Արևմուտքը մի քանի տարի ակտիվորեն զբաղվել է՝  Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Հարավային Կովկասում և մոլորակի այլ մասերում պատերազմի կրակի բորբոքմամբ։ Կամ հավանություն է տվել այս գործընթացներին։ Օրինակ, եթե անդրադառնալ Մերձավոր Արևելքի հակամարտությանը, ապա ԱՄՆ-ը 2024 թվականին այս տարածաշրջանի նկատմամբ գրավել է հակասական դիրքորոշում. նրանք մերթ աջակցել են Իսրայելին, մերթ քննադատությամբ հարձակվել են նրա վրա և նույնիսկ հրաժարվել են օգնել, դրանով հանդերձ արդեն մի քանի տարի գաղտնի բանակցություններ անցկացնելով Իրանի հետ։ Արդյունքում, մինչ օրս, Մերձավոր Արևելքում իրական խաղաղության հոտ անգամ չկա:
 
Կիևի հետ բանակցություններում Բայդենի վարչակազմը գործնականում միայն Ուկրաինային դրդում է Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելուն։
 
Հարավային Կովկասում Վաշինգտոնը էլ ավելի ուխտադրժորեն գործեց՝ ձևի համար բանակցություններում ծածանելով միջնորդի դրոշը, բայց իրականում  Երևանին ակտիվորեն մղել է վերազինվելու՝ խոստանալով մեծ ռազմական աջակցություն և քաղաքական ծածկույթ՝ համոզելով խզել հարաբերությունները Մոսկվայի հետ։
 
Այդ իսկ պատճառով Թրամփի գալը, ինչպես ինձ է թվում, կարող է վերջ դնել՝ ռազմական հակամարտությունները զարգացնող ԱՄՆ-ի այս մտահոգիչ գծին, որն իրականացվում է Բայդենի վարչակազմի ոչ այնքան խելացի քաղաքական գործիչների ղեկավարությամբ, պարզապես այն պատճառով, որ նման քաղաքականությունը ակնհայտ օգուտներ չի բերել նույնիսկ հենց ԱՄՆ-ի համար:
 
- Ինչ վերաբերում է բուն Հարավային Կովկասին, ապա, կարծում եմ, լարվածությունն այստեղ նույնպես մի փոքր կնվազի. քանի որ դատելով Թրամփի պահվածքից՝ նա Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ ջերմ զգացմունքներ չունի։ Առավել ևս, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Թրամփը Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու կուրս կվերցնի. նա՝ իրատես է և լավ է հասկանում, թե ով է Հարավային Կովկասում իրավիճակի իրական տերը։ Հայաստանը այս դեպքում ստիպված կլինի չափավորել իր հավակնությունները և չհրահրել Բաքվին»,- ընդգծել է Ռ. Սավինը:
 
Միևնույն ժամանակ, բելառուս քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Սվետլանա Կորնյեչենկոյի կարծիքով, Եվրոպան 2024 թվականին իրեն դրսևորել է ամենավատագույն կողմից՝ ցույց տալով, որ ամբողջովին կախված է Վաշինգտոնի կամքից։
 
«Մակրոնը արդեն մի քանի տարի կործանարար քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում, մի շարք ֆրանսիական գաղութներում,  տարբեր հայտարարություններով պատերազմ է հրահրում Ուկրաինայում, որոնք, իրենց ողջ անիմաստությամբ հանդերձ, բացասաբար են անդրադառնում եվրոպական երկրների վարքագծի վրա։ Նա բառացիորեն կատաղության է հասցրել Իսրայելին, որը գտնվում է Փարիզի հետ հարաբերությունները խզելու եզրին։
 
Եվրամիությունն էլ հաջողեցրել է փչացնել հարաբերությունները Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի հետ։
 
Եվրոպական քաղաքականությունը այժմ իսկապես ապրում է մտքի և առաջնորդության ճգնաժամ, բայց դրանով հանդերձ փորձում է ևս ինչ որ բան լուծել՝ իր գործողություններով մոլորակի տարբեր մասերում առաջացնելով հակամարտությունների և անկայունության էլ ավելի մեծ ալիք։ Հետևաբար, իմ կարծիքով, 2025 թվականին Եվրոպան պետք է որոշի իր դիրքորոշումը գլոբալ քաղաքական խաղում, այդ թվում նաև Հարավային Կովկասում, թե նա ով է ուզում լինել ըստ էության. այնպիսի ապակառուցողական ուժ, ինչպես Մակրոնը և Ջո Բայդենը, աննախաձեռնող, ինչպես Օլաֆ Շոլցը, թե ինչ որ ավել մի բան, ինչպես, օրինակ այնպիսի անհատներ, ինչպես Անգելա Մերկելը կամ Ֆրանսուա Միտերանը: Կամ Հարավային Կովկասում այնպիսի ստեղծագործ առաջնորդ, ինչպիսին է Իլհամ Ալիևը։
 
Ի վերջո, ինչպես ինձ է թվում, Եվրոպայի նոր ուղեվարը պարզապես կդառնա Դոնալդ Թրամփը, ով ինչ-որ կերպ կվերաբեռնի եվրոպական քաղաքականությունը, այն կվերակառուցի ավելի կառուցողական ձևով, տալով նոր դիրքորոշում, որ այնպիսի դերակատարների հետ, ինչպիսիք են Բաքուն, Թբիլիսին, Անկարան՝ անհրաժեշտ է սերտորեն համագործակցել, այլ ոչ թե նրանց մեջ տեսնել թշնամի և սպառնալիք: Իսկ Հարավային Կովկասում պատերազմների սադրիչները 2025 թվականին կմնան առանց գործի»,- ամփոփել է Ս. Կորնյեչենկոն։

Caliber.Az
Դիտումներ: 330

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Աշխարհ առանց դիմակների. Ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի իրավունքը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

118
13 Հունվարի 2026 09:07
2

Կայսերական մտրակ և Երևանի արձագանքը Սոլովյովը սպառնում է Հայաստանին

110
13 Հունվարի 2026 15:49
3

Ադրբեջանի կարգավիճակը և փոթորկալից Իրանը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

110
12 Հունվարի 2026 09:50
4

Երկպառակության գինի Ալկոհոլային չարաշահումներ Հայաստանում

103
13 Հունվարի 2026 09:20
5

Ագդերեի շրջանում ականի վրա պայթելուց հետո տղամարդու ոտքը անդամահատվել է

94
12 Հունվարի 2026 11:38
6

ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Իրանի հանելուկը Էլմար Մամեդյարովը՝ Caliber.Az կայքում

90
14 Հունվարի 2026 09:58
7

Ադրբեջանի պաշտպանական տրամաբանությունը կանոնների խախտման դարաշրջանում Թեյմուր Աթաևի տեսակետը

89
12 Հունվարի 2026 13:55
8

Նավթային արա-հավակնություններ «Հին աշխարհի հիստերիկներ»

86
12 Հունվարի 2026 09:25
9

Ադրբեջանը ևս 979 տոննա ավտոմոբիլային վառելիք է ուղարկել Հայաստան

86
12 Հունվարի 2026 09:20
10

Խաղաղության վառելիքը՝ ընդդեմ ռևանշիստների հիստերիայի Տարանցում, առևտուր, խաղաղության գործընթաց

75
13 Հունվարի 2026 12:57
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading