twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ի.Ալիևը միշտ խոսքն ամրապնդում է գործով. ի՞նչ է սպասվում Ղարաբաղի հայերին Օրխան Ամաշովի մտորումները

09 Օգոստոսի 2023 14:40

«Օրխան Ամաշովի մտորումները» հաղորդաշարի հերթական համարում հեղինակը վերլուծում է, թե ինչ է սպասվում Ղարաբաղի հայերին, շահագրգիռ կողմերի դրդապատճառներն ու վարքագծի մոդելները, ինչպես նաև անդրադառնում է այն ուղերձի կարևորությանը, որով նախագահ Ալիևը «Euronews»-ին տված վերջին հարցազրույցում դիմել է տարածաշրջանի բնակիչներին:

Ղարաբաղում իրավիճակը անբնականոն է։ Այդ անբնականոնությունը պայմանավորված է նրանով, որ Ղարաբաղի հայերը գտնվում են անորոշ վիճակում, ահաբեկված են Խանքենդիում տեղակայված անջատական խունտայի կողմից, որը, չնայած նրան, որ գտնվում է մոտալուտ մասնատման վիճակում, նրանց պատանդ է պահում հանուն անհույս նախաձեռնության:

Ադրբեջանի ինքնիշխան տարածքում դեռևս ֆիզիկապես ներկա այդ խմբավորման վերնախավը՝ Հարությունյանն ու ընկերախումբը գնալով հայտնվում են ավելի բարդ իրավիճակում։ Նրանց ռազմական և քաղաքական ռեսուրսները սպառվել են, իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի մուտքի մոտ սահմանային անցակետի ստեղծումը մեծ ազդեցություն ունեցավ անջատողականների վրա՝ նրանց ստիպելով աստիճանաբար գիտակցել հետագա արկածախնդրության անհնարինությունը։

Այդ ապօրինի կազմավորումը իրոք մեկուսացված է, բայց կան նրան աջակցող մի քանի գործոններ: Նրանք իզուր հույս ունեն՝ բայց այնուամենայնիվ հույս են տածում և իրենց ամենախիզախ երազներում պատկերացնում են, որ իրավիճակը կարող է փոխվել:

Ռուսաստանը ներկա է տեղում և, ինչպես միշտ, ունի քողարկված դրդապատճառներ։ Ժամանակավոր ֆիզիկական պաշտպանությամբ ամրապնդված անջատականների բարոյական աջակցությունը կապված է՝ Ղարաբաղում ռազմական ներկայությունը և Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու Մոսկվայի ցանկության հետ։ Սակայն, վերջնական հաշվով, երբ Կրեմլը ստիպված կլինի վերջնական որոշում կայացնել «իր զորքերը տեղում պահելու» և Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու միջև, որոնք բազմակողմանի են՝ նրանից կպահանջվի ռացիոնալ մոտեցում։

Ուկրաինայում տիրող լարված իրավիճակի, ռազմաճակատում Ռուսաստանի դիրքերի վատթարացման պայմաններում պատերազմի վրա նրա ուշադրության շեղումը Մոսկվայի համար անխոհեմ կլիներ էլ ավելի զայրացնել Բաքվին։ Այլ կերպ ասած, եթե համեմատել՝ Ղարաբաղում ռազմական ներկայությանը վերաբերող «պրեստիժի» առավելությունները և հաղորդակցությունների բացման ու զուգընթաց իրադարձությունների հետ կապված տնտեսական մեծ օգուտները, ապա, ամենայն հավանականությամբ, ճշտության զգացմունքը կորոշվի Մոսկվայի սառը դատողությամբ այլ ոչ թե կայսերական աղոտ հավակնություններով։

Եվս մեկ գործոն է հանդիսանում Հայաստանը, որը ներկա ժամանակ կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ազդել անջատողական խունտայի վրա՝ նրան Ադրբեջանի օրինական պահանջները կատարել ստիպելու նպտակով: Փաշինյանի խոսքերում իմաստներ շատ են, երբ նա ասում է, որ Հայաստանը պատրաստ է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա անում են բոլոր ինքնիշխան պետությունները, իսկ Ղարաբաղի հայերը պետք է լուծեն իրենց խնդիրները Բաքվի հետ։ Սակայն նրա խոսքերը սուտ են հնչում, որովհետև գործով ապահովված չեն։ Անջատողական կազմավորմանը՝ Աղդամի միջով բեռներ ստանալը համոզելու փոխարեն, Փաշինյանի կառավարությունը անամոթաբար շարասյունը ուղարկեց պայմանական սահմանի հայկական կողմը՝ առանց Բաքվի հետ դա համաձայնեցնելու, ինչը հանգեցրեց լարվածության սրման։ Բացի այդ, պնդելով ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների կարգավորման միջազգային մեխանիզմի ստեղծման վրա, Փաշինյանը՝ Բաքվի և Խանքենդիի ու նրա շրջակայքի բնակիչների միջև ներքին երկխոսությունը դանդաղեցնելու լրացուցիչ հիմքեր է տալիս Ռուսաստանին։

Այսպիսով, Ռուսաստանի թաքնված դրդապատճառների և Հայաստանի մոտ քաջության ու կամքի բացակայության զուգակցումը հույս է ներշնչում ղարաբաղցի անջատողականներին։ Նրանց խրախուսում են։ Նրանց տալիս են կեղծ հույսեր։ Բացի Ռուսաստանից և Հայաստանից, Ղարաբաղում անջատողական տրամադրությունների աջակցման գործում քիչ դեր չեն խաղում նաև մյուս դերակատարները, օրինակ՝ Ֆրանսիան։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, որը միշտ չէ, որ ներքին տարաձայնությունների և իշխանության համար պայքարի պատճառով ոչ միշտ է մոնոլիտ, ապա այնտեղ երկերեսանիությունը շատ է, ինչը ամենևին տեղին չէ։ Թեև ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացում Բրյուսելի և Վաշինգտոնի համատեղ ջանքերը, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հայեցակարգի վրա՝ արժանի են հավանության, այնուամենայնիվ, եթե նայել ընդհանուր պատկերին, ապա կարելի է նկատել որոշ բացթողումներ և թերություններ։

Օրինակի համար համեմատենք երկու դեպք. Լուգանսկն ու Դոնեցկը 2014 թվականին և Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանը 2023 թվականին։ Երբ ինը տարի առաջ Ռուսաստանը Ուկրաինայի ապստամբ տարածաշրջան ուղարկեց այսպես կոչված «մարդասիրական» ավտոշարասյուն, Արևմուտքը միաձայն դա գնահատեց որպես միակողմանի գործողություն, որը Կիևի համաձայնության բացակայության պատճառով խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ուկրաինայի կառավարությունը ցանկանում էր վերահսկել մատակարարումները՝ պահանջելով, որ ամբողջ օգնությունը լինի ոչ թե Ռուսաստանից, այլ սեփական տարածքից։ Դա խելամիտ էր, և արևմտյան առաջատար տերությունները իրավացիորեն աջակցեցին Ուկրաինային։

Երբ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանը առաջարկեց մարդասիրական բեռները Ղարաբաղ տեղափոխել Աղդամից, այլ ոչ թե Լաչինի ճանապարհով Հայաստանից՝ Արևմուտքի արձագանքը եղել է սկզբունքորեն ուրիշ, ընդ որում սխալ։ 2014 թվականին Կիևը ցանկանում էր, որպեսզի մատակարարումները կատարվեն իր վերահսկողության տակ գտնվող սեփական տարածքից։ Տրամաբանական է, որ հիմա Բաքուն նույնն է ուզում Ղարաբաղի առնչությամբ։

Տեղում փաստերը համանման են։ Կիրառվող նորմերը և չափորոշիչները պետք է լինեն նույնական: Սա ավելի է ուժեղացնում Բաքվի կասկածները Արևմուտքի մտադրությունների անկեղծության և վեհության վերաբերյալ։ Ղարաբաղում իրավիճակը որպես «մարդասիրական աղետ» ներկայացնելու և տարածաշրջանը վերաինտեգրելու Բաքվի օրինական քայլերին հակադրվելու փորձերում Ադրբեջանը տեսնում է անհեթեթ ֆարսի բացահայտ նշաններ։

Համենայնդեպս, Caliber.Az կայքում կա այդ մասին մանրամասն հոդված ու տեսանյութ։ Խնդրեմ, ինքնուրույն ուսումնասիրեք դրանք:

Վերադառնանք ղարաբաղցի հայերի հետ կապված տարբեր դերակատարների մտադրությունների մասին նախնական բանավեճին։ Ես չասացի այն մասին, թե ինչի է ուզում հասնել գլխավոր դերակատարը՝ Ադրբեջանը, ում ինքնիշխան տարածքում են տեղի ունենում այս բոլոր իրադարձությունները։ Դա վերաբերում է ոչ միայն մատակարարման երթուղուն, որի մասին ես արդեն ասել եմ, այլեւ բազմաթիվ այլ հարցերին։

Վերջերս «Euronews»-ին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ, լինելով ադրբեջանական հասարակության մաս՝ ղարաբաղցի հայերին կտրամադրվեն «անվտանգության և իրավունքների երաշխիքներ, այդ թվում նաև կրթական, մշակութային, կրոնական, տեղական ինքնավարության»: Սա ոչ միայն ընդունելի, այլ նաև կողմնակի ճիշտ գնահատում պահանջող շատ առատաձեռն առաջարկ է։

Ինչպես իր հարցազրույցում ընդգծել է նախագահ Ի.Ալիևը՝ նա կանգնած է իր խոսքերի հետևում։ Միթե՞ նա 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմից առաջ չէր ասում, որ Ադրբեջանը կազատի օկուպացված տարածքները և կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Դա իր ողջ կյանքի առաքելությունն էր, որը նա իրագործեց։ Միթե՞ նա չի ասել, որ Լաչինի ճանապարհի մուտքի մոտ սահմանային անցակետի տեղադրումը հանդիսանում է Ադրբեջանի օրինական իրավունքը։ Միթե՞ դա տեղի չունեցավ։ Տեղի ունեցավ։

Նա նաև ասում է այն մասին, որ Խանքենդիում կծածանվի Ադրբեջանի դրոշը, իսկ տեղի այն բնակիչ հայերը, ովքեր կորոշեն մնալ՝ կօգտվեն Ադրբեջանի քաղաքացիների բոլոր սահմանադրական երաշխիքներից և իրավունքներից։ Եվ դա տեղի կունենա ավելի շուտ, քան դուք կարող եք ենթադրել: Նախագահ Ալիևը՝ այն մարդն է, ով միշտ գործով է ամրապնդում խոսքերը։ Դրանում ամենչնչին կասկած անգամ չկա։

Caliber.Az
Դիտումներ: 289

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

COP29. Համաշխարհային առաջնորդները Բաքվի գագաթնաժողովում Ուղիղ հեռարձակում

171
12 Նոյեմբերի 2024 13:28
2

Ալիևն ու Միրզիյոևը մասնակցել են Խանքենդիում կարի ֆաբրիկայի բացման արարողությանը տեսակապի միջոցով

114
13 Նոյեմբերի 2024 16:13
3

Հաջիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման ամսաթվի մասին

106
13 Նոյեմբերի 2024 11:30
4

Ալիևը COP29-ում. Ադրբեջանը վերականգնեց արդարությունն ու իր ինքնիշխանությունը

101
12 Նոյեմբերի 2024 15:58
5

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք այստեղ ենք ֆինանսավորելու COP29

99
12 Նոյեմբերի 2024 17:23
6

Ալիեւը կոչ է արել զարգացած երկրներին՝ օգնել փոքր կղզի պետություններին

99
13 Նոյեմբերի 2024 14:03
7

Ես ապշած եմ Ադրբեջանի առաջընթացից. Վուչիչ

98
12 Նոյեմբերի 2024 17:55
8

Բաքվի տրիումֆը Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

91
13 Նոյեմբերի 2024 15:05
9

Տհաս խաղեր Շվաբեն նորից ձայն է հանել

84
13 Նոյեմբերի 2024 13:20
10

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ռազմավարական դաշինքի զարգացման հեռանկարները ԼՈՒՍԱՆԿԱՐ/ԹԱՐՄԱՑՎԱԾ

71
12 Նոյեմբերի 2024 18:01
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading