twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

Քաղաքականություն
A+
A-

Ռոսկոմնադզորը հարվածել է Caliber.Az-ին Կխփի արդյո՞ք Բաքուն սիմոնյանական «Սպուտնիկ»-ին

28 Ապրիլի 2022 18:59

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից Ռուսաստանում համացանց-գրաքննությունը լիովին ստանձել է իր իրավունքները։ Եթե ավելի վաղ Կրեմլի հսկողությունից դուրս գտնվող լրացվամիջոցները նշում էին, որպես «օտարերկրյա գործակալ», ինչը զգալիորեն սահմանափակում էր լրագրողներին իրենց մասնագիտական պարտավորոթյունները կատարելուն, ապա 2022 թվականի փետրվարի 24-ից սկսվեց իշխանություններին անհնազանդ կայքերի, հեռուստաալիքների և ռադիոկայանների համընդհանուր «անջատումներ»։ Այս թշվառ ճակատագրից, հիշեցնենք, չհաջողվեց խուսափել «Դոժդ» հեռուստաալիքը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանը։ Սակայն Ռոսկոմնադզորը կանգ չառավ ձեռք բերվածով և սկսեց ՌԴ տարածքում օտարերկրյա ԶԼՄ-ների համատարած արգելափակումներ, որոնք իբր դիտավորյալ հրապարակել են ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ կեղծ տեղեկություններ և հասարակական կարգի ու հասարակական անվտանգության զանգվածային խախտման կոչեր: Եվ Ադրբեջանի ԶԼՄ-ները նույնպես հայտնվեցին այս «սև ցուցակում»։

2022 թվականի մարտ ամսին Ռուսաստանի Դաշնության իշխանությունները որոշեցին արգելափակել ադրբեջանական Oxu.az, Baku.ws, Haqqin.az և Minval.az ռեսուրսները։ Ադրբեջանի Մամուլի խորհուրդը (ՄԽ) դատապարտել է Մոսկվայի այս քայլը։ Այսպես, ՄԽ-ի կողմից հրապարակված հայտարարությունում նշվում է, որ «Ռուսաստանին չեն բավարարում Ուկրաինայի մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունները, օբյեկտիվ դիրքորոշումը, որը նա գրավում է ռուս-ուկրաինական պատերազմում»։

«Ռուսաստանը ակնհայտ առհամարում է խոսքի և արտահայտության ազատությանը, պլյուրալիզմը։ Սա արհամարական մոտեցում է սկզբունքների և նորմերի նկատմամբ, միջազգային մասշտաբով ընդունված համամարդկային արժեքների նկատմամբ։ Սա միաժամանակ նաև ռուս հասարակության օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու, ճիշտ հետևության, այլընտրանքային կարծիքի հետ ծանոթանալու իրավունքի սահմանափակում է։

Ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ Ռուսաստանի նման մոտեցումը հանդիսանում է՝ երկու երկրների միջև հարաբերությունների, ռուս և ադրբեջան ժողովուրդների պատմականորեն կազմավորված բարեկամության և համագործակցության ավանդույթների, տեղեկատվության փոխանակման գործընթացի նկատմամբ անհարգալից վերաբերմունք»,- ասվում է ՄԽ-ի հայտարարությունում։

Ավաղ, ադրբեջանական կողմի արձագանքը գնդիկի նման մի բան հայտնվեց հետևի թաթերի վրա կանգնած արջի մարմնում։ Ապրիլի 27-ից ՌԴ գլխավոր դատախազության՝ ապրիլի 19-ին Ռոսկոմնադզորին դիմումի հիման վրա Ռուսաստանի տարածքում արգելափակվել է նաեւ Caliber.Az կայքը։ Ֆորմալ կերպով այն նույնիսկ արգելափակված չէ, այլ սահմանափակված է կայքի միայն մեկ էջի մուտքը։ Սակայն Ռոսկոմնադզորում որակյալ ՏՏ մասնագետների և ժամանակակից սարքավորումների բացակայության պատճառով կայքը գրեթե ամբողջությամբ արգելափակվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Արգելափակման պաշտոնական պատճառը փետրվարի վերջին ուկրաինական ռեսուրսից ստացված տեղեկատվության վերատպումն էր ռուսական բանակի կողմից՝ Կիևի Տրոյեշչինա շրջանի ռմբակոծության մասին։ Պատկերավոր ասած՝ միկրովիրաբույժի բացակայության պատճառով Ռուսաստանում նույնիսկ ոչ հիվանդ մատը բուժելու փոխարեն որոշել են ընդհանուր վիրաբույժ հրավիրել ու կտրել ամբողջ ձեռքը։

Այստեղ տեղին է ասել։ Ամենայն վստահությամբ հայտարարում ենք, որ Ռոսկոմնադզորի սույն քայլը ակնհայտ կանխակալ և անօրինական է, քանզի խմբագրությանը չեն տեղեկացրել այն մասին, որ կայքը շրջափակվել է։ Առավել ևս, մենք համոզված ենք, որ կայքի արգելափակման մասին սկզբունքային որոշումը ընդունվել է նախօրոք։

Իհարկե, չնայած Ռոսկոմնադզորի անօրինական գործողությանը՝ Caliber.Az-ի խմբագրությունը չի պատրաստվում խախտել լրագրողական էթիկան, ինչպես նաև, ի հաճույս մոսկովյան գրաքննության, փոխել ներխմբագրական հիմքերը և ստեղծագործական կոլեկտիվի տրամադրությունը։ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան արդարացնել մենք նպատակադրված չենք։ Միևնույն ժամանակ մենք մանր վրեժ էլ չենք լուծի, կայքը կշարունակի հրապարակել՝ հարցազրույցներ ռուսաստանցի փորձագետների, քաղաքագետների հետ, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների ընթացքի մասին ռուսական կողմի պաշտոնական տեսությունը։

Արդյունքում ի՞նչ ունենք։ Մինչև այս հարցին պատասխանելը, կցանկանայի հիշեցնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջերս արած հայտարարությունը, ով սպառնացել է, որ Մոսկվան «հայելային միջոցներ կձեռնարկի ի պատասխան Մեծ Բրիտանիայի կողմից ներմուծվող՝ ռուսական ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների»։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է իր մամուլի ասուլիսների մուտքը արգելափակած YouTube վիդեհոսթինգի գործողությունները։ Զախարովան այդ գործողությունները անվանել է «կոնտենտի հասանելիության կազմավորված նորմերի բարբարոսական խախտում», ինչպես նաև ընդգծել է, որ դա «վկայում է ամերիկական ՏՏ ընկերությունների անսկզբունքայնության մասին»։

Ադրբեջանի դեպքում ի՞նչ կարող են նկատառվել, որպես «հայելային միջոցներ»։ Մեր երկրում, ինչպես հայտնի է, ռուսական կայքերը չեն արգելափակում։ Դրանք չեն արգելափակել ոչ 44-օրյա Հայրենական պատերազմից առաջ, ոչ նրա ժամանակ, չնայած նրանցից շատերում կանխակալությունը և հայամետ դիրքորոշումը որքան ուզես կային։ Ինչ միայն չարժեն մարտական գործողությունների գոտուց տխրահռչակ և բոլորովին էլ ոչ անկախ ռուս լրագրողների հաղորդումները, ինչպես նաև ռուսական դաշնային ալիքներով հակաադրբեջանական անհավանական զզվելի թոք-շոուները: Ադրբեջանական հանրությանը այդ ամենը, իհարկե, դուր չէր գալիս, մենք վրդովվում էինք, զայրանում էինք, բայց, կրկնում եմ, ռուսական կայքերի արգելափակման, կամ մալուխային հեռուստատեսության հեռարձակման զամբյուղից ռուսական հեռուստաալիքների հեռացման մասին խոսք չի եղել։ Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի։ Այդ թվում նաև համբերությունը։ Եվ այստեղ, որքան հնարավոր է տեղին է՝ Մարիա Զախարովայի «հայելային միջոցների» մասին սպառնալիքը։ Բաքվում «Ռոսիա սեգոդնյա» Միջազգային տեղեկատրվական գործակալության (ՄՏԳ) մաս կազմող «Սպուտնիկ-Ազերբայջան» գործակալությունը բավականին լավ է տեղավորվել իր համար, որի գլխավոր խմբագիրը տխրահռչակ Մարգարիտա Սիմոնյանն է։ Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն հակամարտությունը լուսաբանելիս ակնհայտորեն հայանպաստ դիրք գրավեց: Բացարձակապես ակնհայտ է, որ Մոսկվան «Սպուտնիկ»-ը դիտարկում է որպես soft-power (փափուկ ուժ), ռեսուրս, որով հույս ունի ազդել ընդունող երկրի վրա։ Եվ հետևաբար, պատահական չէ, որ այս կայքի խմբագրական քաղաքականությունը հակառակ է գնում Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը: Վերջերս Սիմոնյանը, իրավասու մարմիններում իր «տանիքի» առաջարկով, «Սպուտնիկ-Ազերբայջան» է ուղարկել Վիտալի Ալեքսեևիչ Դենիսովին, ով մինչև վերջերս ղեկավարում էր «Սպուտնիկ»-ը անջատողական Հարավային Օսիայում (Վրաստանի Ցխինվալիի մարզ) և ով, համաձայն մի շարք աղբյուրների տեղեկատվության, ունի սպայական կոչում և սերտորեն կապված է Ռուսաստանի Դաշնության Պնախարարության ԳՀՎ-ի (ГРУ) հետ: Դենիսովի Բաքվում հայտնվելուց հետո, զգալով հնարավոր փակման վտանգը՝ «Սպուտնիկ-Ազերբայջանը» սկսեց քիչ անշնորհք աշխատել, բայց այս ամենը ընդամենը ժամանակավոր է և աչքին թոզ փչելու համար՝ Կենտրոնից հրաման ստանալու դեպքում այդ ռեսուրսը անհապաղ կսկսի իր ապակառուցողական գործունեությունը, ինչի համար էլ, սկզբունքայնորեն, այն ստեղծվել է և հանուն ինչի առատաձեռնորեն ֆինանսավորվում է Ռուսաստանի պետբյուջեյից։ Սա տեղեկատվական դիվերսիայի մի տեսակ ննջող բջիջ է։

Մեր երկրում կան արդյո՞ք ծանրակշիռ հիմնավորումներ, որպեսզի իր տարածքում ըստ Զախարովայի, որպես հայելային միջոցներ՝ արգելափակել այդ և մյուս ռուսական լրատվամիջոցները։ Դատելով ըստ ՌԴ իշխանությունների տրամաբանության, որոնք չհիմնավորված արգելափակում են անցանկալի լրատվամիջոցները, կան։ Չնայած մեզ համար անկեղծ ասած,անհասկանալի է, այդ ինչից հանկարծ Caliber.Az-ը անցանկալի դարձավ Մոսկվայի համար։

Նախ և առաջ, ռուս-ուկրաինական պատերազմի ամենասկզբից մենք հավատարիմ ենք եղել տեղեկատվական չեզոքության քաղաքականությանը՝ հրապարակելով, ինչպես ուկրաինական բանակի կորուստների մասին ՌԴ Պնախարարության տվյալները, այնպես էլ համապատասխանաբար ռուսական զորքերի կորուստների մասին Ուկրաինայի զինված ուժերի տվյալները։

Երկրորդը, մեր կայքում հրապարակվել են մեծ քանակությամբ այդ թվում նաև ռուսաստանցի քաղաքագետները։ Ինչ միայն արժեն եվրասիականության գաղափարախոս Դուգինի և ինտելեկտուալ տարավարքորդ Վասերմանի հետ հարցազրույցները։ Համոզված ենք, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր եկել այդ հարցազրույցներում «ԽՍՀՄ 2.0» նախագծի մասին երազող հարցվողների քարոզչական կարգախոսների մեջբերումները։ Բայց սա ժուռնալիստիկա է, նա այդպիսին է, մեզ կարող է ինչ-որ բան դուր չգալ, մենք կարող ենք չկիսել ռուսաստանցի քաղաքագետների դիրքորոշումը, բայց դա նրանց դիրքորոշումն է և մենք, լրագրողներս, ընդամենը արձանագրում ենք այն։

Երրորդը, Ռոսկոմնադզորի գործողությունները, որը վարչական ռեսուրսների ուժով արգելափակել է Ռուսաստանի հանրության մոտքը Caliber.Az և ադրբեջանական մյուս լրատվամիջոցները, բացարձակապես չի տեղավորվում ո՛չ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների տրամաբանության, առավել ևս ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված Դաշնակցական փոխգործունեության մասի հռչակագրի տրամաբանության մեջ։

Ռուսաստանում սիրում են ասել, որ սեպը սեպով են դուրս հանում։ Միգուցե Ադրբեջանի համապատասխան կառույցները պետք է ավելի ուշադիր նայեն այս արտահայտությանը, ինչպես նաև օրինակ վերցնեն Մարիա Զախարովայից և հայելային միջոցներ ձեռնարկեն «Սպուտնիկ-Ազերբայջան»-ի հետ կապված։

Caliber.Az
Դիտումներ: 524

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

488
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

188
24 Դեկտեմբերի 2024 18:35
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

188
26 Դեկտեմբերի 2024 17:34
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

142
24 Դեկտեմբերի 2024 11:09
5

Պուտինը զանգահարել է Ալիևին

118
24 Դեկտեմբերի 2024 13:48
6

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

98
24 Դեկտեմբերի 2024 09:21
7

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

95
26 Դեկտեմբերի 2024 16:58
8

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

87
26 Դեկտեմբերի 2024 18:45
9

Հեքիաթագիրներն ընդդեմ հեքիաթների «Հին աշխարհի հիստերիկներ»

82
24 Դեկտեմբերի 2024 14:27
10

Հիքմեթ Հաջիև. նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը վերածեց հզոր պետության ԼՈՒՍԱՆԿԱՐ

77
24 Դեկտեմբերի 2024 12:11
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading