Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 4,4 միլիարդ դոլարի
«Մենք կանխատեսում էինք, որ 2023 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կկազմի 4 միլիարդ դոլար, բայց մենք սխալվեցինք։ $4,4 մլրդ, աճը 17%»։
Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ մեր հարաբերություններն էլ ավելի են սերտացել, մենք շատ լուրջ նախագծեր ենք իրականացնում արդյունաբերական համագործակցության ոլորտում։ 17 տոկոս աճը ոչ թե Ադրբեջանի միջոցով ինչ-որ բանի վերաարտահանում է, այլ, մասնավորապես, խոշոր արդյունաբերական համագործակցության նախագծեր։
Բացի այդ, այս տարվա սկզբին Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային արժույթների (ռուբլի և մանաթ) օգտագործումը գերազանցել է 54%-ը, այսինքն՝ Բաքվի հետ հարաբերություններում մենք հեռանում ենք դոլարից և եվրոյից»,- ասել է դիվանագետը։