Սիրիական սցենարը Հայաստանի համար Մեկնաբանում են Պոլոսկովան և Գոլցմանը
Երևանում շարունակում են նախապատրաստվել ապրիլի 5-ին։ Հիշեցնենք, որ այդ օրը Բրյուսելում պետք է կայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության ուղիները։ Այլ կերպ ասած՝ ապրիլի 5-ին Հայաստանը եղած-չեղածով կծախվի Վաշինգտոնին ու Բրյուսելին։ Փաշինյանը դրանով հանդերձ իր երկիրը կվերածի Ռուսաստանի և Արևմուտքի միջև մարտադաշտի։
Արդյո՞ք Փաշինյանը չի վախենում, որ Հայաստանին կարող է սպասել Սիրիայի ճակատագիրը։ Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է ռուս և իսրայելցի քաղաքագետներին։
Քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական խորհրդական Տատյանա Պոլոսկովայի կարծիքով, նա չէր սկսի Հայաստանը համեմատել Սիրիայի հետ մի պարզ պատճառով. մինչև 2011 թվականը Սիրիան ի տարբերություն Հայաստանի, շատ առումներով եղել է բացառիկ և բարգավաճող։
«Սիրիան տնտեսապես զարգացած երկիր էր՝ բարձր աշխատավարձերով և սոցիալական երաշխիքներով։ Սիրիայում ամենահարգված մասնագիտությունների շարքում էին զինվորականի, ինժեների, ուսուցիչի և բժշկի մասնագիտությունը: Ռուսաստանն ու Հայաստանը նույնիսկ երազում էլ չէին տեսնում սիրիական աշխատավարձներ։ Սիրիան իսկական պետություն էր, և նա նույնիսկ հիմա էլ մնում է այդպիսին՝ չնայած նրան վիճակված հրեշավոր փորձություններին»,- ենթադրում է քաղաքագետը։
Նրա խոսքով, կանխատեսումներ անել այն մասին, թե արդյոք Սիրիան կարող է մասնատվել մի քանի մասի, դեռ վաղաժամ է։
«Այս պահին ռուսական ազդեցության տակ է միայն Լաթաքիան՝ ափամերձ գոտին։ Բուն Դամասկոսում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, այսպես ասենք՝ զուսպ է և սպասողական։ Կարող են մարդու թիկունք նետել «օկուպանտ» բառը, իսկ եթե Սիրիայում իշխանությունը փոխվի, ապա այն չի կազմալուծվի, այլ, ավելի հավանական է, կվերադառնա մինչ ռազմական արհավիրքները սկզբի իր ինքնիշխան կոնֆիգուրացիային։ Բայց քննարկվում է նաև Սիրիան փաստորեն երեք մասի բաժանումը»,- նկատել է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, նրա կարծիքով, «քարերի երկիրը» չի հանդիսանում անկախ պետություն. ի տարբերություն Սիրիայի, այն չունի ոչ նավթի պաշարներ, ոչ ռազմական, ոչ մարդկային ռեսուրսներ։
«Հայաստանը հիմա անիմաստ փորձում է իրեն վաճառել որպես գաղութ, կարծում է, որ նրա մոտ դա ստացվում է, որ նա գտել է գոյության և միջոցների կորզման նոր աղբյուր։ Չնայած ամեն ինչին, ինձ թվում է, որ Հայաստանը շատ ավելի ողբալի վիճակում է, քան Սիրիան։ Հայաստանը համառորեն խուսափում է իրական իրականությունը հասկանալուց՝ Երևանին շտապ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այն երկրների, որոնք իսկապես շահագրգռված են նրա հետ հարաբերություններում։ Իսկ Եվրոպան ինքն է շահագրգռված՝ Հայաստանից բոլոր ռեսուրսները կորզելու և նրանից մի տեսակ հակառուսական կետի վերածելու մեջ։ Հայաստանը, իմ կարծիքով, գտնվում է ավելի ծանր վիճակում է, քան նույնիսկ Սիրիան՝ հատկապես իր անհեթեթ հավակնությունների պատճառով, որոնք, ամենայն հավանականությամբ, կկործանեն նրան»,- վստահ է Տ. Պոլոսկովան։
Իր հերթին, իսրայելցի լրագրող և հրապարակախոս, Իսրայելի Ժուռնալիստների միության միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոստիսլավ Գոլցմանը համարում է, որ Հայաստանի՝ երկրորդ Սիրիայի վերածվելու հավանականությունը շատ մեծ է։
«ՆԱՏՕ-ի հատուկ ծրագիրը բացառապես Հայաստանի համար՝ արդեն իսկ լուրջ մարտահրավեր է Մոսկվային, քարոզչական առումով այն լուրջ դեր է խաղում։ Մյուս կողմից, Ֆրանսիան Հայաստանի հետ կապված իր ծրագրերն ունի, քանի որ Փարիզը փորձում է խաղալ առաջին ջութակի դերը եվրոպական քաղաքական նվագախմբում։ Ֆրանսիան, եթե Հայաստանը չի համարում իր հայրենակալվածքը, ապա առնվազն որպես իր ֆորպոստը Հարավային Կովկասում։ Բայց Երևանը, այսպես խաղալով, իրեն դնում է ծայրահեղ վտանգավոր դրության մեջ։ Դրանով հանդերձ, նա ավելի շատ սիրախաղ է անում նույնիսկ Իրանի, քան Մոսկվայի հետ»,- նշել է քաղաքագետը։
Հենց այդպես, առանց հետևանքների, ըստ փորձագետի, Երևանի մոտ չի ստացվի երես թեքել Իրանից։ Որովհետև Իրանը հայտնի է իր ոխակալությամբ։ Եվ Սիրիան այստեղ իսկ և իսկ ձեզ օրինակ։
«Եկեք հիշենք, թե ինչին հանգեցրեց Իրանի ազդեցությունից դուրս գալու Սիրիայի փորձը։ Այնտեղ նույնիսկ բանակն է պառակտված։ Այն, ինչ սովորաբար կոչվում է կառավարական զորքեր, բաժանված է երկու մասի. մի մասը գտնվում է ռուս սպաների հրամանատարության ներքո, երկրորդը՝ իրանցի սպաների հրամանատարության տակ։ Հայաստանը ռիսկ է անում դառնալ մեծ տերությունների դաժան պայքարի ասպարեզ։ Եվ ոչ թե որպես սուբյեկտ, այլ բացառապես որպես այս առճակատման օբյեկտ»,- եզրափակել է Ռ. Գոլցմանը։