Քաղաքականություն
A+
A-
Սվերդլովսկի նահանգապետը ներողություն է խնդրել Ադրբեջանից
30 Օգոստոսի 2023 10:46
Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևը զրուցել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։
AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին «Կոմերսանտ-Ուրալ» թերթին հայտնել են մարզի տեղեկատվական քաղաքականության բաժնից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում անցկացվել է այսպես կոչված «թալիշ-մուղանական ինքնավար հանրապետության» կազմավորման 30-ամյակի տոնակատարություն:
Այդ կապակցությամբ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, իսկ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն նամակ է հղել Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևին, որում արտացոլված է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը և խիստ բողոքը։
«Մարզի ղեկավարը ներողություն է խնդրել Ադրբեջանի ներկայացուցչից և հույս հայտնել, որ կոնֆլիկտը կկարգավորվի»,–գրում է թերթը։
Caliber.Az
Դիտումներ: 94