Տարածաշրջան
A+
A-
Ստամբուլում մոտ 50 մարդ է բերման ենթարկվել եկեղեցում կրակոցներից հետո
29 Հունվարի 2024 09:56
Թուրքական ոստիկանությունը՝ հունվարի 28-ին եկեղեցում հնչած կրակոցներին առնչություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկել 47 մարդու։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան։
«Եկեղեցու վրա զինված հարձակման հետաքննության գործի շրջանակում գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, բերման է ենթարկվել 47 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկ քաղաքացի, որոնք կարող են կապ ունենալ «Իսլամական պետության» հետ»,- ասել է նա։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:40-ի սահմաններում՝ Սարըյերի շրջանի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում։ Դիմակներով երկու անհայտ անձինք կրակ են բացել ժամերգության ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է 1972 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի։
Caliber.Az
Դիտումներ: 98