Վուգար Գյուլմամեդով. 20 տարվա ընթացքում պետբյուջեի եկամուտներն ու ծախսերն աճել են 30 անգամ
Վերջին 20 տարում Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները 1,2 միլիարդից հասել են 34,9 միլիարդ մանաթի, իսկ ծախսերը՝ 1,2 միլիարդից 35,9 միլիարդ մանաթի։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է՝ Հաշվիչ պալատի նախագահ Վուգար Գյուլմամեդովի՝ «Ազերբայջան» թերթում հրապարակված հոդվածում:
Նրա խոսքով, այս թվերը վկայում են բյուջեի եկամուտների և ծախսերի մոտ 30 անգամ աճի մասին։
Գյուլմամեդովը նշել է, որ 2003 թվականից ի վեր ազգային անվտանգության ապահովման և իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված ծախսերն աճել են ավելի քան 56 անգամ՝ 155 միլիոնից հասնելով 8,7 միլիարդ մանաթի։
«Այս ժամանակահատվածում սոցիալական ծախսերն աճել են ավելի քան 20 անգամ՝ 551,8 միլիոնից հասնելով 11,1 միլիարդ մանաթի։ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը անվանական արտահայտությամբ աճել է 13 անգամ»,- ընդգծել է նա։