Տարածաշրջան
A+
A-
Տոյվո Կլաարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
20 Ապրիլի 2024 11:37
Եվրամիությունը լիովին աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը.
«Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ: Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին», - ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Caliber.Az
Դիտումներ: 66