Փոխնախարար. Քելբեջարի Մեհմանա գյուղում հայերը քանդել են հունական եկեղեցիները
«Ինչպես գիտեք, 2020 թվականին Հայրենական պատերազմում Ադրբեջանի փառահեղ հաղթանակի և շուրջ 30 տարի օկուպացված մեր տարածքների ազատագրման արդյունքում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հնարավորություն ստեղծվեց»։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ ելույթ ունենալով Բաքվում Հունաստանի ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։
Փոխնախարարը նշել է, որ օկուպացիայի ժամանակ այդ տարածքներում զանգվածաբար ավերվել են քաղաքներ և գյուղեր, այդ թվում՝ մեր ժողովրդի ազգային մշակութային և պատմական ժառանգությունը։ Այդ ընթացքում նաև հայերի կողմից ավերվել են Քելբեջարի Մեհմանա գյուղում հունական եկեղեցիները, փորձ է արվել դրանք ներկայացնել որպես հայկական եկեղեցիներ։
Խալաֆ Խալաֆովը նշել է, որ Ադրբեջանի Քելբեջարի շրջանի Մեհմանա գյուղը մոտ 200 տարի առաջ բնակեցված է եղել հույներով։