twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Զրպարտություն փողի փոխարեն COP29-ը ոչ թե խոսքեր, այլ գործեր է պահանջում

24 0Հոկտեմբերի 2024 15:29

Բաքվում կայանալիք COP29 համաժողովի նախօրեին, որը պետք է անցկացվի նոյեմբերի 11-ից 22-ը՝ ուժեղանում է մեր երկրի դեմ զրպարտչական արշավը, որի նպատակը՝ կոլեկտիվ Արևմուտքի ներկայացուցիչների չներկայանալու ճանպարահով համաշխարհային մասշտաբի միջոցառման խաթարումն է։ Որպես հիմնական փաստարկներից մեկ է առաջադրվում Ադրբեջանի նավթագազային կարգավիճակը՝ իբր ածխաջրածիններ արդյունահանող երկիրը չի կարող լինել Կլիմայի փոփոխության համաժողովի նախագահ։ Այս փաստարկը հանդիսանում է զուտ երեսապաշտություն, քանի որ Ադրբեջանը, նույնիսկ լինելով ածխաջրածիններ արդյունահանող՝ աննշան տոկոս է կազմում ջերմոցային գազերը մնոլորտ նետող երկրների ընդհանուր շարքում։
 
Մինչդեռ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, որտեղ, կարծես թե բոլորից ավել են «մտահոգված» Ադրբեջանում ածխաջրածինների արդյունահանմամբ,  օդի աղտոտվածության մեջ են «ներդրում» ընդհանուր մասնաբաժնի մոտավորապես 20%-ը։ Եթե մեզ քննադատող առանձին եվրոպական երկրները և կառույցները այդքան անհանգստացած են ածխաջրածինների հետ կապված արտանետումներով, ապա ինչու՞ է ԵՄ-ն մեզ հետ գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ պայմանագիր կնքել: Ինչո՞ւ են եվրոպացիներն օգտվում այդ գազից: Ի դեպ, գազը՝ էներգիայի էկոլոգիապես ոչ ամենավնասակար աղբյուրն է։ Եթե գազը չլիներ՝ եվրոպական երկրները ստիպված կլինեին ածուխ այրել, որը շատ անգամ ավելի թունավոր է, քան կապույտ վառելիքը։
 
Առավել ևս, Ադրբեջանն ակտիվորեն կանաչ անցումի քաղաքականություն է անցկացնում։ Ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության (Pre-COP29) նախնական համաժողվի մասնակիցներին ուղղված իր վերջին ելույթում, «Ադրբեջանը նաև նավթից և գազից ստացված եկամուտներից ներդնումներ է կատարում «կանաչ» էներգիայի մեջ: Սա ակնհառու ցույց է տալիս, որ հանածո տեսակի վառելիքով հարստությունը մեզ չի խանգարում առաջ տանել «կանաչ» օրակարգը: Ադրբեջանը, որին բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների ընդամենը 0,1%-ը, ցույց է տալիս նրա օրինակը, թե ինչպես, նույնիսկ ոչ խոշոր էմիտերները կարող են զգալի ներդրումներ ունենալ կլիմայի փոփոխության դեմ պայքարում»։
 
Կարծես գիտակցելով, որ բնապահպանական բնույթի մեղադրանքները լուրջ չեն՝ մեր երկրի թշնամիները մեր դեմ առաջ են քաշում պահանջների լրացուցիչ հավաքացու, որոնք կապված են՝ «էթնիկ զտումների» մեջ անհեթեթ մեղադրանքների և ռազմական հանցագործություններում և ահաբեկչության մեջ մեղադրվողների կալանավորման հետ։ Այսպիսով, նախօրեին Եվրախորհրդարանում «Քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների հարցերը Ադրբեջանում» թեմայով քննարկումներ են անցկացվել։ Եվրոպացի պատգամավորների հայտարարությունները իրենցից ներկայացնում էին աբսուրդի թատրոնի օրինակ։ Այսպես, ֆրանսիացի պատգամավոր Քսավյե Բելամին «դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա» և առաջարկել է անհապաղ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ։ Իսկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն, օգտագործելով նույն ձանձրացրած արտահայտությունները, կոչ է արել բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 համաժողովը։ Այս հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւը սպասվում է վաղը։
 
Այսինքն հողագունդը այրվում ու խեղդվում է գլոբալ տաքացումից, իսկ եվրոպացի օրենսդիրները մտահոգված են հայ պատերազմական հանցագործներով։ Մենք, իհարկե, պատրաստ ենք հնարավոր համարել, որ որոշ արևմտյան քաղաքական գործիչներ հաճախ պարզապես բարեկամություն չեն անում տրամաբանության և ողջախոհության հետ, բայց միևնույն ժամանակ մեր գլխում գնալով ավելի ու ավելի է ծագում մի «խռովարար» գաղափար. իսկ միգուցե միջոցառումը խափանելու Արևմուտքում որոշ ուժերի փորձերը իրենց հիմքում ունեն ոչ թե հիմարություն, ոչ էմոցիաներ և նույնիսկ ոչ թե աշխարհաքաղաքականություն, այլ պարզ տնտեսություն, ավելի ճիշտ՝ խնայողություն։ Միգուցե, չմասնակցելով համաժողովին, որոշ երկրների ներկայացուցիչները պարզապես փորձում են խուսափե՞լ Փարիզի համաձայնագրին համապատասխան կլիմայական օրակարգի հետ կապված ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց, մասնավորապես՝ զարգացող երկրներին օգնությունից։ Ընդ որում, տվյալ դեպքում այդ օգնությունը ոչ թե լավություն է, այլ պարտքի մարում։ Զարգացած երկրները դարերով ուժ և հարստություն են դիզել ջերմոցային գազերը մթնոլորտ արտանետելու հաշվին: Իսկ այժմ, ինչպես նշվեց վերը, այս երկրներն ավելի շատ ջերմոցային գազեր են արտանետում։ Հատկանշական է, որ կլիմայի փոփոխություններից ամենաշատ տուժած մայրցանաք Աֆրկայի բաժին է կազմում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների միայն չորս տոկոսը: Փոքր կղզի պետություններից ջերմոցային գազերի արտանետումները կազմում են ընդամենը մեկ տոկոս։ Բայց այս երկրներին սպառնում է  ջրհեղեղի պատճառով անհետանալու վտանգ:
 
Այժմ լուրջ բանակցություններ են ընթանում կլիմայի ֆինանսավորումը ներկայիս 100 միլիարդ դոլարից մինչև 500 միլիարդ դոլար և նույնիսկ տարեկան 1 տրիլիոն դոլար ավելացնելու համար: Համապատասխան որոշումների ընդունումը սպասվում է նոյեմբերին Բաքվում։ Միգուցե ինչ-որ մեկը լրջորեն վախեցել է այս ցուցանիշից և որոշել է, որ վճարումից խուսափելու լավագույն միջոցը՝ միջոցառմանը չներկայանալն է:
 
Հույս ունենք, որ դա այնուամենայնիվ ոչ այլ ինչ է, քան ֆանտաստիկ ենթադրություն, քանի որ չներկայանալու ծախսերը շատ ավելի կգերազանցեն այն օգուտները, որոնք  սև արշավի կազմակերպիչները մտադիր են քերել Ադրբեջանի դեմ զրպարտության այդ կույտից։ Գլոբալ Հարավը կհամոզվի նրանում, որ հավաքական Արևմուտքը պարզապես ուզում է գոյություն ունենալ իր հաշվին, կապը կխաթարվի, և աշխարհը կգլորվի բնապահպանական քաոսի անդունդը։
 
Հետևաբար լավագույն բանը, ինչը կարող է անել Արևմուտքը՝ դադարեցնել հայկական լոբբիի դեմագոգների և պոպուլիստների օրինակին հետևելը և Բաքվի COP29-ում իրենց ներկայությամբ ու գործունեությամբ ցույց տալ՝ իրենց պատասխանատվությունը մարդկության ճակատագրի համար:

Caliber.Az
Դիտումներ: 284

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

768
11 Մարտի 2025 18:09
2

Այսպես է Հայաստանը պատրաստվում Ադրբեջանի հետ նոր պատերազմի Ռազմական գնումների վերլուծություն

277
13 Մարտի 2025 16:25
3

Խանքենդիում քանդում են «անջատողականների բույնը» ՏԵՍԱՆՅՈՒԹ

218
12 Մարտի 2025 17:47
4

Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտների մասին

207
11 Մարտի 2025 13:54
5

«Ադրբեջանը կարող է կիսվել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման իր փորձով» Ռաբբի Զամիր Իսաևը՝ JPost-ին տված հարցազրույցում

203
12 Մարտի 2025 13:22
6

Հնարելով շախմատը Հայկական դիվանագիտությունը Հնդկաստանում

189
12 Մարտի 2025 19:00
7

Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները

189
11 Մարտի 2025 10:10
8

Արկադի Ղուկասյան. նրան, ով սպանում է կնոջը, երեխային կամ տարեց մարդուն, չի կարելի մարդ անվանել ԼՈՒՍԱՆԿԱՐ

181
11 Մարտի 2025 10:47
9

Զվարճալի, բայց անօգուտ Հրեշներ, որոնք գրեթե անհետացել են

176
12 Մարտի 2025 18:38
10

Վելդկամպի պատասխանը եւ հայկական լրատվամիջոցների ձախողումը Երբեմն ավելի լավ է լռել

155
13 Մարտի 2025 17:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading